Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Регион

44-օրյա պատերազմն ավելի է մեկուսացրել իր իսկ երկրում արտաքսված Աքրամ Այլիսլիին

«Ամեն օր տարեց գրողը նստում է Կասպից ծովի ափից ոչ հեռու գտնվող իր բնակարանում ու կարդում, բայց քիչ՝ վատ տեսողությունը թույլ չի տալիս: Չնայած նա կարող է դուրս գալ բնակարանից և հիանալ կապտամոխրագույն ծովով, նրա ֆիզիկական աշխարհը սահմանափակված է այս փողոցներով», - այս տողերով է Ղարաբաղի հարցով հայտնի փորձագետ Թոմաս դը Վաալը սկսում է իր ուշագրավ հոդվածը ադրբեջանցի նշանավոր գրող, հրապարակախոս Աքրամ Այլիսլիի մասին:

2013 թվականին իր «Քարե երազներ» սկանդալային վեպի լույսընծայումից հետո Այլիսլին հայտնվեց պաշտոնական Բաքվի և ադրբեջանական հասարակության կոշտ քննադատության ալիքի տակ: Գիրքը, որը պատմում է անցած դարավերջին Նախիջևանի երբեմնի հայաբնակ Ագուլիսի հայերի նկատմամբ բռնությունների մասին, Այլիսլիին դարձրեց մերժված և մեկուսացված: Բողոքի ակցիաներ, մահվան սպառնալիքներ, Այլիսլիին մեղադրեցին հայամետ լինելու, ադրբեջանցիների ինքնությունը վիրավորելու մեջ: Ադրբեջանցի պատգամավորներից մեկը նույնիսկ 10 հազար մանաթ խոստացավ Այլիսլիի ականջը բերելու համար: Հեղինակի գրքերը փողոցներում այրեցին՝ զրկելով նրան բարձր կոչումներից ու թոշակներից: 2016 թվականից Այլիսլին չունի անձնագիր և չի կարող լքել երկրի սահմանները, նույնիսկ հեռանալ մայրաքաղաքից: Այսօր 84-ամյա գրողը գրեթե դուրս չի գալիս Բաքվի կենտրոնում գտնվող իր բնակարանից՝ մեկուսանալով հանրությունից:

«Արդեն քանի տարի է գրականությունն իմ միակ փրկությունն է արտաքին աշխարհի կեղտից: Այստեղ ինձ համար ավելի շատ օդ կա, քան ողջ Բաքվում», - գրում է Այլիսլին Թոմաս դը Վաալին ուղարկած նամակում։

Դը Վաալը, “Open Democracy”-ում հրապարակված իր հոդվածում պատմելով Այլիսլիի անցած ուղու, կրած զրկանքների ու ճնշումների մասին, նրա կերպարն ու գործունեությունը դիտարկում է 1990-ականների Ղարաբաղյան պատերազմի և անցած տարվա իրադարձությունների լույսի ներքո: «Տպագրելով իմ վեպը՝ ես շատ հայերի փրկեցի ադրբեջանական ատելությունից: Ես հպարտ եմ ու միշտ հպարտ եմ լինելու», - մեջբերում է դը Վաալը Այլիսլիի հետ օգոստոսին ունեցած նամակագրությունից՝ հավելելով՝ «չնայած նրան լռեցրեցին, Այլիսլին հույս ունի, որ իր գիրքը ինչ-որ ազդեցություն ունեցել է»:

Աքրամ Նաիբովը ծնվել է 1937 թվականին Նախիջևանի Այլիս՝ երբեմնի Ագուլիս գյուղում: Շատերի համոզմամբ, հենց գյուղում անցկացրած տարիներն ու աղքատ մանկությունը մեծ ազդեցություն են թողել Այլիսլիի գրական ոճի ձևավորման վրա՝ հետագայում արտացոլվելով նրա ստեղծագործություններում ու կերտած կերպարներում: Հայկական եկեղեցու ավերակները Այլիսլիի մանկության ամենախոսուն պատկերներից է: «Իմ ողջ գիտակից կյանքի ընթացքում ես կարեկցանք եմ տածել հայերի նկատմամբ, քանի որ վաղ մանկությունից մայրս, լինելով հավատացյալ մուսուլման, ամեն օր ինձ պատմում էր 1919 թվականին հայերի նկատմամբ թուրքերի վայրագությունների մասին», -իր նամակում գրում է Այլիսլին: Այնուհանդերձ, ադրբեջանցի գրողը պնդում է, որ «Քարե երազներ»-ում հայամետ դիրքորոշում չի արտահայտել և նպատակ չի ունեցել արդարացնել հայերի գործողությունները ղարաբաղյան հակամարտության տարիներին: «Նրանք իսկապես հանցավոր և անմիտ գտնվեցին՝ գրավելով Ղարաբաղի հարակից 7 շրջանները, և դրա համար բարձր գին վճարեցին», - կարծում է ադրբեջանցի գրողը:

Դը Վաալը գրում է, որ անցած տարի հայ-ադրբեջանական հակամարտության բռնկումը ավելի մեկուսացրեց Այլիսլիին, չնայած հիմնախնդիրը դեռ լուծված չէ, և նրա նման այլախոհների ձայնի կարիքը հիմա շատ է զգացվում: «Երկար ժամանակ ես այն կարծիքին էի, որ իշխանությունները նախապես համաձայնեցրած ծրագիր ունեն մինչև կյանքիս վերջը ինձ փակի տակ պահելու», - կարծում է տարեց գրողը:

Թոմաս դը Վաալը գրում է, որ իր իսկ երկրում արտաքսված գրողը, որին քչերն են հրապարակավ աջակցում Ադրբեջանում, կարող է մոռացվել: Իսկ Այլիսլիի կարծիքով՝ հենց հիշողությունն է պայմանավորում մարդկանց քայլերը: «Մենք այնքան լավ բաներ ունեինք, երբ միասին էինք: Բայց չգիտես ինչու բոլորը որոշեցին լռել այդ մասին: Կարծես ինչ-որ անհասկանալի աղետ պատահեց՝ մի վայրկյանում ջնջելով մարդկանց հիշողությունը: Սակայն հենց հիշողությունն է մեզ առաջ մղում մեր բոլոր գործերում: Բայց հիմա բոլորը կարծես որոշել են ապրել առանց հիշողության», - ասում է Այլիսլին նրանց, ով ուզում է լսել: