Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram теперь доступен на Wildberries!Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войнуВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по ЛивануВо многих населенных пунктах Армении идет снегСША раскручивают прозападные партии в Армении – СВР РоссииСкидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг.По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса Цена нефти Brent стабилизировалась у $72,9 за баррельИран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеРасплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки!Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаДудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseПраздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семейРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг ПристПокорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеГенрих Мхитарян начал писать автобиографиюФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма
Политика

Եթե լինի միայն հռետորիկա և ոչ մի գործնական քայլ՝ ո՛չ սահմանազատման, ո՛չ սահմանի որոշման վերաբերյալ, ապա հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը նույնն է մնալու․Ալեքսանդր Խրամչիխին

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի խոսքով՝ քանի դեռ հայ-ադրբեջանական սահմանը լրջորեն դեմարկացիայի չի ենթարկվել, ադրբեջանական զինված ուժերը մնալու են Հայաստանի տարածքում, իրավիճակը չի փոխվի։ Նա Tert.am-ի հետ զրույցում հայտնեց իր տարակուսանքը՝ արդյոք իրականում այդ գործընթացի մասին քննարկումներ կա՞ն, թե՝ ոչ։

«Մինչև այդ գործընթացն իրական ձևով իր ավարտին չհասնի, ադրբեջանաան կողմը շարունակելու է օգտվել իրավիճակից»,- ասաց նա։

Մյուս կողմից, ռուսաստանցի վերլուծաբանի խոսքով, եթե հայկական կողմն անընդհատ հայտարարում է, որ ադրբեջանական զինված ուժերն իր տարածքում են, պետք է ցանկացած քայլ ձեռնարկի դրանց այնտեղից հեռացնելու համար։

«Մենք տեսնում ենք միայն հռետորիկա։ Եվ եթե լինի միայն դա և ոչ մի գործնական քայլ՝ ո՛չ սահմանազատման, ո՛չ սահմանի որոշման վերաբերյալ, իրավիճակը նույնն է մնալու։ Ադրբեջանը հիմա ուժեղ կողմում է, օգտվում է իրավիճակից։ Իսկ ո՞վ նրա փոխարեն այլ կերպ կվարվեր»,- ասաց նա։

Ալեքսանդր Խրամչիխինն անդրադարձավ նաև ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջև կայացած այսօրվա հեռախոսազրույցին, որի   ընթացքում քննարկվել է նաև ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի՝ հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում ՀՀ ԶՈՒ հետ համատեղ ռուս սահմանապահների տեղակայման հարցը։

Նրա դիտարկմամբ, իհարկե, այն չէր վերաբերում Շոյգուին, քանի որ սահմանապահների հարցով պետք է դիմել Ֆեդերալ անվտանգության ծառայություն։ «Դրա համար պետք է վերանայվեն հայ-ռուսական բոլոր անվտանգային հարցերով պայմանագրերը։ Բայց անկախ այս ամենից, եթե չլինի հստակ հայ-ադրբեջանական սահման, ռուս սահմանապահներն այնտեղ չեն լինի։ Երբ լինի սահման, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի պայմանավորվածության գալ, և շատ հավանական է, որ Ռուսաստանը համաձայնվի դրան։ Իսկ հիմա ինչու՞ պետք է իր սահմանապաներին տեղակայի մի սահմանին, որը չկա»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է իրականում ցանկանում Հայաստանը, ապա Խրամչիխինի տպավորությամբ, երկիրը դեռ ուշքի չի եկել Ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունից հետո։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակի փոփոխությունը մեծամասամբ կախված է հայ հասարակությունից․ «Հասարակության տրամադրությունները կզգացվի առաջիկա ընտրությունների արդյունքներով։ Այսինքն՝ հասարակությունը պետք է ընտրի իշխանություն, որը կփոխի իրավիճակը, որը կփորձի գոնե ինչ-որ բան անել, իսկ եթե հասարակությանն ինչ-որ բան ձեռնտու է հիմա, ապա իրավիճակը կշարունակի մնալ նույնը»,- ասաց նա։

Tert.am-ը ռուսաստանցի փորձագետից փորձեց պարզել կարծիքը ադրբեջանական կողմի՝ հայ գերիների դիմաց իր կողմից օկուպացված ականապատված տարածքների քարտեզներով փոխանակման գործընթացի վերաբերյալ։ Նրա դիտարկմամբ՝ գերիների վերադարձը բարդ գործընթաց է․ պետք է վերադարձվեն բոլորը, իսկ դրա համար պետք է անել ամեն ինչ։

Ավելին․․․