Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Мир

Որո՞նք են Լավրովի նշած 2–3 կոնկրետ թեմաները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեծ հաշվով կարելի է ասել, որ ապրիլյան պատերազմից հետո բանակցային գործընթաց չկա: Ադրբեջանը հրաժարվեց կատարել Վիեննայի ու Սանկտ–Պետերբուրգի համաձայնությունները, ինչին ի պատասխան Հայաստանը հայտարարեց` քանի դեռ Ադրբեջանը դրանք չի կատարում, բանակցելն անիմաստ է: Այս մեկ տարում եղել են հանդիպումներ ԱԳ ղեկավարների մակարդակով, բայց դրանք ավելի շատ հիշեցրել են բանակցային գործընթացը վերականգնելու փորձեր: Մինսկի խմբի արևմտյան համանախագահները` Ֆրանսիան ու ԱՄՆ–ն, շեշտել և շեշտում են Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանձնառությունների կատարումը` դրանք համարելով հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված անհրաժեշտ քայլեր:

Եթե նախկինում Մոսկվան առերևույթ պնդում էր այդ հանձառությունների կատարումը, բայց թիկունքից խրախուսում Ադրբեջանին խուսափելու դրանցից, բնականաբար, ելնելով սեփական նկատառումներից, ապա վերջին շրջանում Մոսկվան, կարծես թե, հրաժարվել է այդ մոտեցումից: Բացի այդ, գոնե առայժմ հրաժարվում է բանակցությունների, այսպես կոչված, սեպարատ ձևաչափից` ՌԴ–Հայաստան–Ադրբեջան, ինչը նույնպես Բաքվի շահերից չի բխում: Վերջին մի քանի հանդիպումների ընթացքում պնդում է, որ Մինսկի խումբն է այն ձևաչափը, որի շրջանակներում պետք է հարցը կարգավորվի: Այս ամենը ու էլի մի շարք հանգամանքներ հանգեցրել են նրան, որ Բաքուն հայտնվել է դիվանագիտական բավականին բարդ վիճակում:

Այս համատեքստում Բաքուն մեծ հույսեր էր կապում Լավրով–Մամեդյարով հանդիպման հետ: Բայց հանդիպումը ցույց տվեց, որ Բաքվի հույսերը զուր էին: Մոսկվան հավատարիմ մնաց վերջին շրջանի իր մոտեցումներին: Բայցևայնպես, Մամեդյարովի հետ հանդիումից հետո Լավրովը մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց:

«Մենք հույս ունենք, որ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի: Այս մասին են վկայում բազմամյա շփումների արդյունքները, որոնց շնորհիվ հաջողվել է կարգավորման ենթակա առանցքային հարցերի ընդհանուր ըմբռնում մշակել: Դա առաջին հերթին և՛ անվտանգության հարցերն են, և՛ հումանիտար հարցերը, այն շրջանները վերադարձնելու հարցերը, որոնք հիմա գտնվում են Ղարաբաղի շուրջը և Ադրբեջանի կողմից չեն վերահսկվում: Դա նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցն է` անկասկած այնտեղ բնակվող մարդկանց հաշվի առնելով: Դա նաև միջազգային խաղաղապահ ուժերի չափանիշների համաձայնեցումն է»,– ասել է Լավրովը:

Այս ուղղությունների մեծ մասով «մենք համաձայնության ենք հասել», նշել է նա:

«Սակայն 2–3 կոնկրետ թեմաները, որոնք վերջնական փաթեթի համար առանցքային են, դեռևս չեն քննարվում: Չեմ ստի` մենք դեռևս հեռու ենք այն իրավիճակից, երբ կողմերը այդ ուղղություններով միասնական մոտեցում կմշակեն»,– ասել է նախարարը:

Լավրովի խոսքով` ղարաբաղյան հակամարտության կարգավորման 2–3 առանցքային հարցերը, որոնց մասին խոսվել է Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում, դեռևս լրացուցիչ ջանքեր են պահանջում:

Այս հայտարարությունից պարզ է դառնում, որ Մադրիդյան սկզբունքները շարունակում են մնալ այն հիմքը, որոնց վրա կառուցվում են բանակցությունները: Բայց թե որոնք են Լավրովի նշած 2–3 կոնկրետ թեմաները, դրանք առնչվում են այդ սկզբունքներին, թե ոչ, դժվար է ասել:

Հնարավոր է, բանակցային գործընթացի համար կարևոր նշանակություն ունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Փարիզ: Այսօր նա հանդիպում է Օլանդի հետ: Ապրիլից հետո Ֆրանսիան մի քանի անգամ փորձել էր կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, բայց չէր հաջողել: Բացի այդ, հնարավոր է, որ Օլանդը ինչ–ինչ առաջարկներ ներկայացնի Ս. Սարգսյանին` հատկապես հաշվի առնելով փետրվարի սկզբին հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նրա հնչեցրած հայտարարությունը. «Մենք պետք է գտնենք հակամարտության կարգավորմանը տանող ուղիներ, որոնք արձանագրված են Մադրիդյան սկզբունքներում: Երբ այդ սկզբունքները կյանքի կոչվեն, դրանց արդյունքը կլինի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը: Ուստի այս ճանապարհով առաջ շարժվելու համար Ֆրանսիան նոր հանդիպում կկազմակերպի Հայաստանի և Ադրբեջանի հետ»:

Նշենք, որ մարտի 14–ին նախատեսված է Օլանդի հանդիպումը արդեն Ալիևի հետ: Իսկ նույն այդ օրը` մարտի 14–ին, Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահի հետ: Թեև դեռևս հստակ ժամկետներ չկան, բայց պատրաստվում է նաև Ալիևի այցը Մոսկվա: Մի խոսքով, հանդիպումները նախատեսված են, իսկ թե դրանք կլինեն հերթապահ, թե ոչ, կերևա առաջիկա զարգացումներից:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: