Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Экономика

ՓՄՁ–երի զարգացումն ու ընտրությունների 20–հազարանոց ընտրակաշառքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր տնտեսության մեջ այսօր առկա է մի գլխիվայր շուռ եկած օրինաչափություն: Եթե այլ երկրներում, հասկանալի է` խոսքս ազատական տնտեսություն ունեցող երկրների մասին է, բյուջեի մուտքերի ապահովման հիմնական ծանրությունն իրենց ուսերին են կրում փոքր և միջին ձեռնարկությունները, ասել է թե հիմնական մուտքերն ապահովում են վերջիններս, ապա մեզ մոտ հակառակն է: Բյուջեն լցվում է խոշոր բիզնեսի փողերով, իսկ փոքր և միջին ձեռնարկություններն էլ բյուջեի կատարողականի հարցում ունենում են համարյա սիմվոլիկ դեր:
Այն դեպքում, երբ մեր երկրում կան հսկայական քանակությամբ միկրո և փոքր ձեռնարկություններ: Սակայն բանն այն է, որ այս ձեռնարկությունները, հախուռն ձևով ստեղծվելով, նույնքան էլ անսպասելի վերանում են, չեն կարողանում կայանալ որպես այդպիսին: Ավելին` կայացածներն էլ առաջընթաց չունեն. միկրոյից չեն դառնում փոքր, փոքրից` միջին, միջինից հետո էլ չեն խոշորանում:
Այն դեպքում, որ մեր երկրում, առավել քան այլուր, զգացվում է այս կատեգորիայի բիզնեսների կարիքը: Որովհետև նախ և առաջ լուծում են սոցիալական խնդիր, ապահովում են մարդկանց զբաղվածությունը: Ավելի հաճախ այս ձեռնարկատերերը հարստություն չեն կուտակում, ընդամենը ապահովում են ընտանիքի օրվա հացը: Իսկ այս առումով մեր երկրի վիճակագրական պատկերը բնավ նախանձելի չէ: Անշուշտ` համեմատած մեր հարևան երկրների հետ. զարգացած և հարուստ երկրների հետ գործ չունենք:
Տեսեք` նախորդ տարվա ցուցանիշներով մեր երկրում գործազրկությունը կազմել է 18%, բնակչության 29,8, համարյա` 30%–ն աղքատ է: Հայաստանում աղքատությունը երկու անգամ ավելին է, քան Վրաստանում է, մոտավորապես 5 անգամ ավելին է, քան Ադրբեջանում է, 6 անգամ ավելին է, քան Ղազախստանում է: Եվ սրանք ընդամենը պաշտոնական տվյալներն են:
Նման պայմաններում մենք առանձնապես մատը մատի չենք խփում, որպեսզի զարգանա այս ոլորտը` ՓՄՁ ոլորտը: Իսկ մեր ժողովուրդը, ամենքն են ասում, որ տաղանդավոր, պրպտող ու հնարամիտ ժողովուրդ է: Համապատասխան միջավայրի դեպքում եթե չհարստանա, գոնե կարող է օրվա իր հացն ապահովել ու դուրս գալ կարիքի միջից: Գոնե` այսքանը:
Այնուամենայինիվ, ինչո՞ւ չի զարգանում ՓՄՁ ոլորտը: Երբ, էլի կրկնեմ` այդքան տաղանդավոր ու հնարամիտ ժողովուրդ ենք: Ինչպես կանոնիկ համեստությունը մի կողմ թողնելով` բնորոշում ենք ինքներս մեզ:
Բանն այն է, որ հարկավոր է համալիր մոտեցում, միջոցառումների շարք, որպեսզի ստեղծվի այնպիսի դաշտ, ուր առանց խոչընդոտների կկայանա այս ոլորտը, ու ձեռնարկություններն էլ զարգացման միտումներ կցուցաբերեն:
Նախ և առաջ նկատի ունենանք մի քանի հանգամանք: Փոքր և միջին բիզնեսով զբաղվել կարող է ամեն ոք: Սրա համար չի պահանջվում հատուկ գիտելիքներ ու կրթական ցենզ: Ամեն մարդ էլ կարող է բախտը փորձել: Ուստի ինչքան հնարավոր է պետք է այս մարդկանց համար պարզեցվի օրենսդրությունը, այնքան ընկալելի և մատչելի լինեն ընթացակարգերը, որ առանց դժվարության կարողանան գլուխ հանել դրանցից:
Առավել ևս, որ այս ոլորտում մեծ գումարներ չեն շրջանառվում, որպեսզի վարձեն ու որակյալ մասնագետներ պահեն իրենց ֆինանսական և այլևայլ գործերն անելու համար: Իրենք են իրենց ֆինանսիստն էլ, իրավաբանն էլ, տնօրենն էլ:
Միաժամանակ այս ոլորտը մոդեռնիզացման խիստ կարիք ունի: Մարդիկ պետք է կարողանան ձեռք բերել արտադրական նոր սարքավորումներ, կիրառեն նորագույն տեխնոլոգիաներ: Որպեսզի սա տեղի ունենա, հարկավոր է, որ կառավարությունը վերանայի օրենսդրական դաշտը: Ասենք` փոխվի սահմանի վրա հարկերը գանձելու պրակտիկան, սուբսիդավորվեն վարկերը: Իսկ վարկերի առումով գիտենք, թե դրանք ինչ բարձր տոկոսադրույքներով են տրվում տնտեսվարողին:
Եվ այս ամենի կողքին` հիմնականը, որը որպես անհաղթահարելի քար ընկած է մեր բոլոր տնտեսվարողների առաջ: Ո՛չ միայն փոքր և միջին ձեռնարկատերերի: Պետք է միջավայրը առողջ լինի: Այնքան առողջ, որ ինքնաբերաբար հիվանդ կառույցներին դուրս մղի և առողջներին զարգանալու հնարավորություն տա: Իսկ մեր երկրում, ավաղ, այդ հնարավորությունը չունեն ոչ միայն փոքր և միջին ձեռնարկատերերը, այլև բոլոր բիզնեսներն անխտիր: Այսքան տարիների մեջ Հայաստանի տնտեսվարողի համար երազանք մնաց ազատ մրցակցային միջավայրը:
Միաժամանակ մեր ձեռնարկատերերը խեղդվում են սեփական շուկայի սահմանափակությունից: Մեր շուկան փոքր է: Եթե ցանկանում ես ընդարձակել բիզնեսդ, պետք է կարողանաս ապրանքդ արտահանել: Կամ որ նույնն է` տիրապետես արտահանման գործիքներին:
Անշուշտ, առանց պետության օժանդակության դա հեշտ գործ չէ ՓՄՁ–երի համար: Նրանք պետք է ծախսեր կատարեն և ձեռք բերեն միջազգային սերտիֆիկատներ, կարողանան լաբորատորիաներից փորձարկման կարծիքներ ստանալ և այլն, և այլն:
Միով բանիվ` եթե պետությունն իր առաջնահերթություններից համարի այս ոլորտի զարգացումը խթանելը, եթե մշակի ու իրականացնի ոլորտի առաջընթացի հստակ քաղաքականություն, ապա ամեն ինչ իր տեղը կընկնի: Եվ Հայաստանը ոչ միայն կունենա սոցիալապես ապահով ու անկախ խավ, այլև մեր երկրում կծնվի քաղաքացին, ով այլևս իր ձայնը 5, 10 կամ 20 հազար դրամով չի վաճառի ընտրությունների ժամանակ:
Եվ մեր երկրի քաղաքական համակարգն էլ կառողջանա վերջապես: Իսկ ասում են, չէ՞, որ քաղաքականությունը տնտեսության շարունակությունն է:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: