Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBank
Досуг

Պայքար ծխախոտի դեմ, բայց ինչո՞ւ...

Մենք գիտենք, որ...

Ծխելու դեմ պայքարում են այն պատճառով, որ դա վնասակար է առողջությանը:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Ի սկզբանե ծխելու դեմ պայքարել են բոլորովին այլ պատճառով: Վաղ ժամանակներում համարվում էր, որ բերանից ծուխ արձակող մարդը դիվահար է: Ծխախոտը առաջին եվրոպացիների, ավելի կոնկրետ՝ իսպանացիների ձեռքն է ընկել դեռ Քրիստաֆոր Կոլումբոսի ժամանակներում: Հնդկացիներն այն որպես նվեր տվել են մեծ ծովագնացին, սական նա չի գնահատել հնդկացիների այդ առատաձեռնությունը և նվերը ծովն է նետել:

Իրականում իսպանացիները այն ժամանակ չգիտեին, թե ինչ պետք է անել այդ չորացրած բույսի տերևների՝ ծխախոտի հետ: Հետագայում հենց իսպանացիներն են առաջին անգամ սկսել պայքարը ծխախոտի դեմ: Բանն այն է, որ նրանք նկատել են ահավոր պատկեր՝ մարդու բերանից ծուխ է դուրս գալիս: Պարզ է, որ այդ պայքարը նրա համար չէր, որ այդ մարդը քայքայում է իր առողջությունը: Իսպանացիները ընդամենը որոշեցին, որ այդ մարդը դիվահար է: Եվ ինչպես ընդունված էր այն ժամանակ, սուրբ ինկվիզիցիան այդ առաջին ծխող եվրոպացուն դատապարտեց ազատազրկման (սա դեռ թեթև պատիժ էր): Իսկ այդ եվրոպացին Կոլումբոսի արշավախմբի նավաստի Ռոդրիգո դե Խերեսն էր, և, կարելի է ասել, նա հակածխախոտային պայքարի առաջին զոհն էր: Դա եղել է 1501 թվականին: Այս դեպքից ընդամենը 30 տարի անց Եվրոպայում սկսեցին առաջանալ առաջին ծխախոտային պլանտացիաները, և այդ ամենը կատարում էին նորից իսպանացիները: Այս ամենով հանդերձ, հակածխախոտային պայքարը շարունակվում էր, իսկ ծխելը չէր դասվում, այսպես կոչված, բարի գործերի շարքին: 1575 թվականին Իսպանիայի կաթոլիկ եկեղեցին օրենքով արգելել է ծխել աղոթքի վայրերում: 1603 թվականին Անգլիայի թագավոր Յակով 1–ինը, որը մշտապես արտահայտվում էր ծխելու դեմ և այն համարում սատանայի հայտնագործություն, յուրատեսակ գիտական աշխատություն է գրում A Counterblaste to Tobacco (ըստ իմաստի, մոտավորապես «Ծխելու վնասները» գրքույկի նման մի բան): Այդ աշխատությունում թագավորը ծխելը համարում է «անաստված վայրենիների զզվելի սովորություն», իսկ ավելի կոնկրետ՝ ֆրանսիացիների և իսպանացիների սովորություն: Բանն այն է, որ այստեղ ևս խոսք չի եղել ծխելու վնասների մասին, այն ընդամենը համարվել է դիվահարություն:

1624 թվականին Հռոմի պապ Ուրբան 8– րդը ծխելու դեմ լուրջ պայքար է սկսում: Ծխելու դեպքում պատիժն այն էր, որ մարդուն հեռացնում էին եկեղեցուց: Երկու տարի անց նման որոշում է ընդունում նաև հունական ուղղափառ եկեղեցին: Ծխելու և ծխախոտ աճեցնելու արգելք է դրվում նաև Ռուսաստանում և Մերձավոր Արևելքում: Չնայած այս ամենին՝ իսպանացիները շարունակում էին ծխախոտ աճեցնել իրենց պլանտացիաներում, քանզի պարզվեց, որ դա շատ եկամտաբեր գործ է:

Միայն 1761 թվականին է անգլիացի բժիշկ Ջոն Հիլլը իրականացրել կլինիկական հետազոտություններ և հրատարակել իր առաջին աշխատանքը ծխելու վնասների մասին: Իսկական հակածխախոտային պայքարը առաջին անգամ իրականացվել է ԱՄՆ–ում 1830 թվականին: Ամենահզոր հակածխախոտային պայքարը իրականացվել է 1934 թվականին նացիստական Գերմանիայում, ընդ որում՝ դա պետական մակարդակով առաջին հակածխախոտային պայքարն էր (եթե չհաշվենք եկեղեցու պայքարը «դիվահարների» դեմ): Ներկայում ծխելու դեմ պայքար իրականացնում են բոլոր երկրները, և այդ ամենը համակարգում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Համարվում է, որ ժամանակին ամենագրագետ և մասսայականացված հակածխախոտային պայքարը իրականացվել է հենց նացիստական Գերմանիայում: Ներկայիս բոլոր հակածխախոտային միջոցառումները ստեղծվել են հենց այն ժամանակ: Իհարկե, հետագայում պարզվել է, որ այս ամենը մեծ օգուտ չի տվել: Անձամբ Հիտլերը երիտասարդ տարիներին եղել է մոլի ծխող (օրական միջինը 40 գլանակ), բայց հետո այդ սովորությունը կտրուկ թողել է և հանդիսացել է հակածխախոտային պայքարի առաջամարտիկ: Նա համարում էր, որ ծխախոտը «հնդկացիների վրեժն է սպիտակամորթներից, որոնք էլ հնդկացիներին ժամանակին թունավորել էին «կրակե ջրով» (ալկոհոլով)»: