Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Пентагон: наращивание военной мощи Китая делает США уязвимымиАрмянский бренд Yeprem представлен в 5-м сезоне сериала «Эмили в Париже»Трамп рассмешил Сталлоне на вручении премииBrent подорожала до $62,46 за баррельВласти Армении не способны решить стоящие перед экономикой вызовы: КарапетянПапа римский Лев: «Очень печально, что Россия отказалась от перемирия»Сотрудничество между фондом «Музыка во имя будущего» и «Барур» - во имя распространения армянской музыкиЮнибанк завершил размещение бессрочных облигаций раньше срокаРазве дворовая команда сможет победить профессионалов. Аршак КарапетянСтипендии для 100 студентов из Арцаха в рамках программы IDBank «Бок о бок»Подведены итоги второго конкурса финансовой грамотности Junius Кому и за что благодарен Пашинян?... «Паст»В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»Что происходит, когда одного человека нет в Армении? «Паст»Роберт Амстердам рассказал престижному телеканалу о преследовании христиан в АрменииПутин: Товарооборот с Арменией скорректировалсяПашинян заявил Путину о важности восстановления ж/д, соединяющих Армению с Азербайджаном и ТурциейГосдеп опроверг сообщения о $60 млрд США на восстановление ГазыПесков: данные о якобы желании РФ восстановить сферы влияния СССР ошибочны НАТО откроет в Румынии крупный центр для поставок оружия УкраинеАрмянский фильм победил на Первом морском молодежном фестивале вертикального кино и видео «Золотой Якорь»Украинские беспилотники атаковали причалы и суда в крупном нефтяном порту Краснодарского краяЗолото подорожало выше $4380 за унцию и обновило ценовой рекордВласти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»Очередная неудача Никола Пашиняна: «Паст»«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитованных при МИД РФЕдинство против разрушения Церкви: «Паст»Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами» Макрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с РоссиейПоведение властей Армении демонстрирует, что Пашинян вышел за рамки закона: Роберт АмстердамНапряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяц"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Путин: Такой армии, как у России, нет ни у одной страны в миреДобро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять лет
Экономика

Էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծախսերը կրկին կջարդեն ժողովրդի գլխին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցած տարի մեկնարկած Իրան–Հայաստան 400 կիլովոլտ լարմամբ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի շրջանակներում էլեկտրահաղորդման տարբեր հատվածներում արդեն իսկ բավականին գումար է ծախսվել ճանապարհի, խարսխային և անկյունային հենարանի հիմքերի ինժեներաերկրաբանական հետազոտության, հենարանների հիմքերի փորման և այլ աշխատանքներ իրականացնելու համար:
Էներգետիկ Փորձագետ Էմիլ Սահակյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ կառուցվող օդային գծով հնարավոր կլինի փոխանցել ևս 1200 մեգավատ հզորություն ունեցող հաստատուն հոսանք, սակայն հասկանալի չէ, թե ինչու է այն կառուցվում, եթե ներկայում գործող Հայաստան–Իրան օդային գիծն այս պահին 40 տոկոս ծանրաբեռնվածությամբ է օգտագործվում:
Ի դեպ, նախատեսվում է ծրագրի վրա ծախսել մոտ 142,4 մլն դոլար գումար, որը մոտ 5–6 դրամով կթանկացնի բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը:
«Տվյալ պահին մենք այնքան էներգետիկ հզորություններ չունենք, որ առանց մեր բնակչությանը վնաս պատճառելու կարողանանք Վրաստան կամ Իրան հասցնել: Իսկ այդ գծերի կառուցումը, շահագործումն ու պահպանումը լրացուցիչ ֆինանսական ծախս է պահանջելու: Ուստի շատ կարևոր է պարզել, թե որն է այդ գծի կառուցման վերջնական նպատակը: Իմ խորին համոզմամբ սա ծանր բեռ է լինելու Հայաստանի ողջ բնակչության համար, որն ավելացնելու է էլեկտրաէներգիայի սակագինը»,– ասում է Է. Սահակյանը:
Ի դեպ սա միակ և դեռևս չմեկնաբանված և չհիմնավորված ծրագիրը չէ: Նման մի նախագիծ էլ նախատեսվում է կյանքի կոչել դեպի Վրաստան ուղղությամբ, այն դեպքում, երբ եղած հաղորդման գծերն այս պահին կրկին գրեթե չեն օգտագործվում:
Էներգետիկ–փորձագետը խորհուրդ է տալիս անցյալի սխալները չկրկնել և ևս մեկ անգամ վերանայել այդ ծրագրերի անհրաժեշտության հարցը: Իսկ անցյալի սխալներ ասելով՝ խոսքը Հրազդանի ՋԷԿ–ի 5–րդ էներգաբլոկի կառուցման աննպատակահարմարությանն է վերաբերում: Հիշեցնենք, որ դրա վրա 367 մլն դոլար գումար ծախսվեց, որը պետք է տարեկան 39,5 մլն դոլարի չափով մինչև 2032 թ.–ը մարվի: Եվ ահռելի ներդրումից հետո որքան էլ զարմանալի է, այն տարեկան ընդամենը երկու ամիս է աշխատում:
Ի դեպ, էներգետիկայի զարգացման երկարաժամկետ ծրագրում Հրազդանի ՋԵԿ–ի և 5–րդ բլոկի շահագործումը գնահատվել է տնտեսապես անարդյունավետ: Ստացվում է, Հայաստանի ողջ ազգաբնակչությունը դեռևս 15 տարի պետք է մի «ապրանքի» համար վճարի, որը ոչ միայն օգուտ չի տալիս, այլև անցյալի սխալների պատճառով բեռ է դարձել բոլորի համար:
Այս պարագայում իսկապես հարց է ծագում, թե ինչքանով է ձեռնտու էլեկտրահաղորդման օդային նոր գծի կառուցման ծրագիրը կամ որքան է այդ գծի կառուցումից ակնկալվող օգտակար գործողության գործակիցը, այն դեպքում, երբ դրանց կառուցման համար վերցված գումարները կրկին փակվելու են ժողովրդի հաշվին:
«Ի դեպ, 220 կՎ էլեկտրահաղորդման օդային գիծ դեպի Իրան այսօր մենք ունենք, որն իր ողջ հզորության 40 տոկոսով է օգտագործվում: Ունենք նաև դեպի Վրաստան գնացող գիծ նույնպես: Դրանք լրիվ նոր կառուցված գծեր են, որոնք դեռ 50 տարի կարող են ծառայել նույն նպատակին: Սակայն այդ գծերի 60 տոկոսը չօգտագործելով նորը կառուցելն ինչ նպատակ ունի, հասկանալի չէ: Պաշտոնական դիրքորոշման համաձայն ասվում է, որ այն տարածքային ինտեգրման նպատակով է կառուցվում՝ Ռուսաստան–Վրաստան–Հայաստան–Իրան կապ ստեղծելու համար, սակայն դրանք լոկ խոսքեր են, քանի որ ոչ Ռուսաստանին է ձեռնտու Իրանին էլեկտրաէներգիա մատակարարելը, ոչ էլ մեզ՝ Վրաստանին»,– ասում է փորձագետը:
Հարց է ծագում, թե ինչու է էներգետիկայի նախարարությունը խուսափում մատչելի ձևով հիմնավորել ու պարզաբանել կամ ինչպես վարչապետ Կ. Կարապետյանն է ասում՝ թուղթ ու գրիչով բացատրել, թե որքան է այդ ծրագրերի ՕԳԳ–ն և որքանով է նպատակահարմար ժողովրդին կրկին երկար ժամանակով մեկ այլ անիմաստ բեռի տակ գցելը, եթե այդ ծրագրի հետևանքով պարտք կուտակելուց բացի այլ հեռանկար այս պահին տեսանելի չէ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: