Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026»
uncategorized

Կա՛մ ատելության, կա՛մ մերժումի, կա՛մ էյֆորիայի վրա. արդյունավետ ընտրության անհրաժեշտությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները համեմատության մեջ և՛ արդար էին, և՛ ազատ, չկային կաշկանդումներ, չկար բռնություն: Գնահատելով սեպտեմբերի 23–ին կայա ցած ընտրությունները ՝ «Փաստ»–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը: Վերջինս ընդգծեց, որ նշված առումներով ինքը ևս կիսում է բոլոր դրական գնահատականները:

«Ես ևս արձանագրել եմ վերոնշյալները, բայց մի գործոն էլ կա: Ընտրությունները մի ուրիշ պարամետր ունեն. քո ընտրողը որքանո՞վ է կարողանում արդյունավետ ընտրություն կատարել: Այսինքն՝ արդյո՞ք քաղաքականապես այնքան պատրաստված է, որ ներկայացվող ծրագրերը կկարդա, այդ ծրագրերի մեջ ընտրություն կանի, հետո կգնահատի այդ ծրագիրը ներկայացնող ուժերին, ու իր համար պարզ կլինի, թե ձայնն ում կարող է տալ: Այս առումով մենք խնդիր ունենք, ճիշտն ասած՝ փորձ էլ չունենք: Մենք արդյունավետ ընտրություն կատարելու փորձ չունենք: Մեզ մոտ ընտրությունը կատարվում է կա՛մ ատելության, կա՛մ մերժումի, կա՛մ էյֆորիայի վրա»,–ասաց քաղաքական վերլուծաբանը՝ շեշտելով, որ արդյունավետությունն այդքան էլ լավ չէր:

Իսկ թե ի՞նչ է պետք, որ քաղաքացիներն այլևս չառաջնորդվեն նշված 3 հանգամանքներով, Արծրուն Պեպանյանն արձագանքեց.

«Նախ՝ աշխատանք է պետք կատարել քաղաքացիների հետ: Եթե ինձ մնար, ապա ես բավականին երկար ժամանակ ընտրություններ չէի անցկացնի, այլ քաղաքացիների հետ որոշակի աշխատանքներ կտանեի, որպեսզի նրանք համապատասխան քաղաքական մտածողություն ունենային: Դրանից հետո միայն քաղաքացին ընտրություն կկատարեր, իսկ հիմա արդյունավետ ընտրություն չեմ համարում նաև հետևյալ պատճառով. ճիշտ է՝ մարդիկ ոգևորված են և այլն, բայց մենք նման ընտրություն էլի ենք տեսել՝ 83 տոկոսով: Խոսքը 1991թ. ընտրության մասին է, երբ թեկնածուն նույնիսկ ծրագիր չներկայացրեց (1991 թ. տեղի ունեցած ՀՀ նախագահի առաջին ընտրություններում ձայների գերակշիռ մեծամասնությամբ Լևոն Տեր– Պետրոսյանը (83,4%) ընտրվել է ՀՀ նախագահ–խմբ.): Մարդիկ խանդավառված գնացին ընտրելու, բայց մեկ տարի հետո ոչ մեկ այդ թեկնածուի անունն արդեն չէր ուզում լսել, որովհետև արդյունավետ ընտրություն չեղավ, մարդիկ փորձառու չէին: Հիմա էլ վտանգ կա: Նոր իշխանությունները, որոնք բարձր տոկոսով քվե են ստացել, շատ զգույշ պետք է լինեն, որ չկրկնվի այն, ինչը եղել է նախկինում: Իրենք էլ կարող են ընկնել էյֆորիայի մեջ, ասել՝ ժողովուրդը մեզ վստահում է, և անեն քայլեր՝ առանց երկար մտածելու»: Քաղաքագետը խոսեց այն կարևոր ուղենիշների մասին, որոնք թույլ չեն տա կրկնել պատմությունը: Զուգահեռ անցկացնելով անցյալի հետ՝ նա ընդգծեց.

«Նախ՝ վտանգավորն այն է, որ այս պահին նորմալ քաղաքական ընդդիմություն չկա, որը պետք է ուղղորդիչ լիներ նոր իշխանությանը: Երկրորդ՝ իշխանական համակարգի մեջ չկային այն պետական կառույցները, որոնք պետք է զսպեին իշխանություններին, եթե իրենք ոչ ճիշտ քայլեր անեին: Մենք այսօր էլ անկախ դատաիրավական համակարգ չունենք: Նախագահները կարող էին դառնալ դիկտատոր, և ոչ ոք իրենց ձեռքը չէր բռնի: Այսօր էլ կա այդ վտանգը: Նոր իշխանությունները շատ զգույշ ու ուշադիր պետք է լինեն, որ չանցնեն այդ սահմանը: Հատկապես, որ երիտասարդ են ու անփորձ: Այսինքն՝ իրենք էլ կարող են չզգալ, թե ինչպես անցան այդ սահմանը: Կարևոր է, որ հասարակության գիտակից հատվածը ինքնակազմակերպվի և որոշակի նոր քաղաքական հոսանքներ ի հայտ գան: Պարտադիր չէ, որ լինեն ընդդիմություն, կարող են որոշակի հարցերում համագործակցել իշխանությունների հետ, որոշակի հարցերում էլ, որպես զսպիչ գործոն, դեմ լինել: Եթե մենք առաջիկայում սա չունենանք, և ԱԺ ընտրություններին էլ նույն կերպ ընտրենք, լուրջ խնդրի առաջ ենք կանգնելու: Դրանից հետո սահմանն անցնելու գայթակղությունը շատ մեծ է»:

Արծրուն Պեպանյանի կարծիքով՝ քաղաքական դաշտում ուժերի բազմազանությունը պարտադիր պայման է:

«Տեսե՛ք՝ այն հին կուսակցությունները շատ քիչ քվե ստացան: Իրենք շփոթմունքի մեջ են և բավականին ժամանակ է պետք, որ խելքի գան: Իսկ նոր ուժեր ի հայտ չեն եկել: Միակուսակցական համակարգն ինքն իրենով վտանգ է ներկայացնում, և այստեղ իշխանության վերնախավը շատ զգոն ու զգույշ պետք է լինի, որ հանկարծ չանցնի այդ սահմանը: Էյֆորիայի մեջ մարդը շատ բաներ կարող է անել, որի համար հետո կարող է զղջալ: Պետք է քաղաքական նոր, առողջ հոսանք ի հայտ գա, դա է ելքը»,–ասաց նա:

Արծրուն Պեպանյանն «Իմ քայլը» դաշինքի ստացած ավելի քան 80 տոկոս ձայներն այլ հանգամանքներով էլ է պայմանավորում:

«Մարդիկ ունեցել են այն վախը, թե հին համակարգը կարող է վերադառնալ: Մտածել են՝ ձայն տանք երիտասարդներին, այն հույսով, որ հները չգան: Թեև հները հայտ չէին ներկայացրել, բայց այդ խնդիրը կա»,–նշեց նա՝ հավելելով, որ պայմանավորված վերոնշյալ հանգամանքով՝ ստացած տոկոսը դեռ չի ենթադրում, որ բոլոր ձայներն այդ ուժի նվիրյալ հետևորդներինն են:

Գնահատելով նաև քաղաքական դաշտում առկա իրավիճակը՝ քաղաքական վերլուծաբանն ընդգծեց, որ այսօր ողջ քաղաքական դաշտը շատ հարցերի պատասխաններ չունի: «Ես սա որպես մեղադրանք չեմ հնչեցնում, բայց հիմա ժամանակն է, որ մտածող մարդիկ առաջ գան, համախմբվեն, իրենց առաջ խնդիրներ դնեն ու հասկանան դրանք. 30 տարի շարունակ լուրջ հարցերի մասին մտածելու փոխարեն մտածում ենք, թե ինչպե՞ս կարող ենք ազատվել վատ իշխանություններից: Լավ, ազատվեցինք, իսկ հետո ի՞նչ ենք անելու: Այս հարցին անդրադարձող չկա: Հիմա ազատվել են վատ իշխանությունից ու չգիտեն՝ ինչ անեն: Բայց լավատես լինենք: Ես հույս ունեմ, որ հոկտեմբերին քաղաքական դաշտում մտքի գեներացիա կսկսվի»,–եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում