Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան
uncategorized

Կա՛մ ատելության, կա՛մ մերժումի, կա՛մ էյֆորիայի վրա. արդյունավետ ընտրության անհրաժեշտությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները համեմատության մեջ և՛ արդար էին, և՛ ազատ, չկային կաշկանդումներ, չկար բռնություն: Գնահատելով սեպտեմբերի 23–ին կայա ցած ընտրությունները ՝ «Փաստ»–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը: Վերջինս ընդգծեց, որ նշված առումներով ինքը ևս կիսում է բոլոր դրական գնահատականները:

«Ես ևս արձանագրել եմ վերոնշյալները, բայց մի գործոն էլ կա: Ընտրությունները մի ուրիշ պարամետր ունեն. քո ընտրողը որքանո՞վ է կարողանում արդյունավետ ընտրություն կատարել: Այսինքն՝ արդյո՞ք քաղաքականապես այնքան պատրաստված է, որ ներկայացվող ծրագրերը կկարդա, այդ ծրագրերի մեջ ընտրություն կանի, հետո կգնահատի այդ ծրագիրը ներկայացնող ուժերին, ու իր համար պարզ կլինի, թե ձայնն ում կարող է տալ: Այս առումով մենք խնդիր ունենք, ճիշտն ասած՝ փորձ էլ չունենք: Մենք արդյունավետ ընտրություն կատարելու փորձ չունենք: Մեզ մոտ ընտրությունը կատարվում է կա՛մ ատելության, կա՛մ մերժումի, կա՛մ էյֆորիայի վրա»,–ասաց քաղաքական վերլուծաբանը՝ շեշտելով, որ արդյունավետությունն այդքան էլ լավ չէր:

Իսկ թե ի՞նչ է պետք, որ քաղաքացիներն այլևս չառաջնորդվեն նշված 3 հանգամանքներով, Արծրուն Պեպանյանն արձագանքեց.

«Նախ՝ աշխատանք է պետք կատարել քաղաքացիների հետ: Եթե ինձ մնար, ապա ես բավականին երկար ժամանակ ընտրություններ չէի անցկացնի, այլ քաղաքացիների հետ որոշակի աշխատանքներ կտանեի, որպեսզի նրանք համապատասխան քաղաքական մտածողություն ունենային: Դրանից հետո միայն քաղաքացին ընտրություն կկատարեր, իսկ հիմա արդյունավետ ընտրություն չեմ համարում նաև հետևյալ պատճառով. ճիշտ է՝ մարդիկ ոգևորված են և այլն, բայց մենք նման ընտրություն էլի ենք տեսել՝ 83 տոկոսով: Խոսքը 1991թ. ընտրության մասին է, երբ թեկնածուն նույնիսկ ծրագիր չներկայացրեց (1991 թ. տեղի ունեցած ՀՀ նախագահի առաջին ընտրություններում ձայների գերակշիռ մեծամասնությամբ Լևոն Տեր– Պետրոսյանը (83,4%) ընտրվել է ՀՀ նախագահ–խմբ.): Մարդիկ խանդավառված գնացին ընտրելու, բայց մեկ տարի հետո ոչ մեկ այդ թեկնածուի անունն արդեն չէր ուզում լսել, որովհետև արդյունավետ ընտրություն չեղավ, մարդիկ փորձառու չէին: Հիմա էլ վտանգ կա: Նոր իշխանությունները, որոնք բարձր տոկոսով քվե են ստացել, շատ զգույշ պետք է լինեն, որ չկրկնվի այն, ինչը եղել է նախկինում: Իրենք էլ կարող են ընկնել էյֆորիայի մեջ, ասել՝ ժողովուրդը մեզ վստահում է, և անեն քայլեր՝ առանց երկար մտածելու»: Քաղաքագետը խոսեց այն կարևոր ուղենիշների մասին, որոնք թույլ չեն տա կրկնել պատմությունը: Զուգահեռ անցկացնելով անցյալի հետ՝ նա ընդգծեց.

«Նախ՝ վտանգավորն այն է, որ այս պահին նորմալ քաղաքական ընդդիմություն չկա, որը պետք է ուղղորդիչ լիներ նոր իշխանությանը: Երկրորդ՝ իշխանական համակարգի մեջ չկային այն պետական կառույցները, որոնք պետք է զսպեին իշխանություններին, եթե իրենք ոչ ճիշտ քայլեր անեին: Մենք այսօր էլ անկախ դատաիրավական համակարգ չունենք: Նախագահները կարող էին դառնալ դիկտատոր, և ոչ ոք իրենց ձեռքը չէր բռնի: Այսօր էլ կա այդ վտանգը: Նոր իշխանությունները շատ զգույշ ու ուշադիր պետք է լինեն, որ չանցնեն այդ սահմանը: Հատկապես, որ երիտասարդ են ու անփորձ: Այսինքն՝ իրենք էլ կարող են չզգալ, թե ինչպես անցան այդ սահմանը: Կարևոր է, որ հասարակության գիտակից հատվածը ինքնակազմակերպվի և որոշակի նոր քաղաքական հոսանքներ ի հայտ գան: Պարտադիր չէ, որ լինեն ընդդիմություն, կարող են որոշակի հարցերում համագործակցել իշխանությունների հետ, որոշակի հարցերում էլ, որպես զսպիչ գործոն, դեմ լինել: Եթե մենք առաջիկայում սա չունենանք, և ԱԺ ընտրություններին էլ նույն կերպ ընտրենք, լուրջ խնդրի առաջ ենք կանգնելու: Դրանից հետո սահմանն անցնելու գայթակղությունը շատ մեծ է»:

Արծրուն Պեպանյանի կարծիքով՝ քաղաքական դաշտում ուժերի բազմազանությունը պարտադիր պայման է:

«Տեսե՛ք՝ այն հին կուսակցությունները շատ քիչ քվե ստացան: Իրենք շփոթմունքի մեջ են և բավականին ժամանակ է պետք, որ խելքի գան: Իսկ նոր ուժեր ի հայտ չեն եկել: Միակուսակցական համակարգն ինքն իրենով վտանգ է ներկայացնում, և այստեղ իշխանության վերնախավը շատ զգոն ու զգույշ պետք է լինի, որ հանկարծ չանցնի այդ սահմանը: Էյֆորիայի մեջ մարդը շատ բաներ կարող է անել, որի համար հետո կարող է զղջալ: Պետք է քաղաքական նոր, առողջ հոսանք ի հայտ գա, դա է ելքը»,–ասաց նա:

Արծրուն Պեպանյանն «Իմ քայլը» դաշինքի ստացած ավելի քան 80 տոկոս ձայներն այլ հանգամանքներով էլ է պայմանավորում:

«Մարդիկ ունեցել են այն վախը, թե հին համակարգը կարող է վերադառնալ: Մտածել են՝ ձայն տանք երիտասարդներին, այն հույսով, որ հները չգան: Թեև հները հայտ չէին ներկայացրել, բայց այդ խնդիրը կա»,–նշեց նա՝ հավելելով, որ պայմանավորված վերոնշյալ հանգամանքով՝ ստացած տոկոսը դեռ չի ենթադրում, որ բոլոր ձայներն այդ ուժի նվիրյալ հետևորդներինն են:

Գնահատելով նաև քաղաքական դաշտում առկա իրավիճակը՝ քաղաքական վերլուծաբանն ընդգծեց, որ այսօր ողջ քաղաքական դաշտը շատ հարցերի պատասխաններ չունի: «Ես սա որպես մեղադրանք չեմ հնչեցնում, բայց հիմա ժամանակն է, որ մտածող մարդիկ առաջ գան, համախմբվեն, իրենց առաջ խնդիրներ դնեն ու հասկանան դրանք. 30 տարի շարունակ լուրջ հարցերի մասին մտածելու փոխարեն մտածում ենք, թե ինչպե՞ս կարող ենք ազատվել վատ իշխանություններից: Լավ, ազատվեցինք, իսկ հետո ի՞նչ ենք անելու: Այս հարցին անդրադարձող չկա: Հիմա ազատվել են վատ իշխանությունից ու չգիտեն՝ ինչ անեն: Բայց լավատես լինենք: Ես հույս ունեմ, որ հոկտեմբերին քաղաքական դաշտում մտքի գեներացիա կսկսվի»,–եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում