Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
uncategorized

Արայիկ Պապիկյան. «Նոր վարչապետի դեպքում քաղբանտարկյալների ազատ արձակումը մեկ–երկու օրվա հարց է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սերժ Սարգսյանի վարչապետության և ՀՀԿ–ի հետագա իշխանավորման դեմ պայքարի առաջին իսկ օրվանից բարձրացվում է նաև քաղբանտարկյալներին անհապաղ ազատելու հարցը: Ս. Սարգսյանի վարչապետության հարցն արդեն անցյալ է, երկրորդ նպատակը՝ ընթացքի մեջ:

Փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքով՝ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման հարցը պետք է լինի օրինականության սահմաններում:

«Մեր օրենսդրությունը այդ բոլոր մեխանիզմներն ունի: Սահմանադրությունը և Քրեական դատավարության օրենսգիրքը ամբողջ ծավալով պետք է կիրառվեն ՀՀ դատախազության կամ դատարանների կողմից: Իհարկե, անթույլատրելի կլինի, որ ուղղակի բացեն բանտախցի դուռն ու ասեն՝ տուն գնացե՛ք: Իսկ թե ե՞րբ կարող է տեղի ունենալ նրանց ազատ արձակումը, իրատես լինելով հանդերձ, հասկանում եմ, որ ՀՀԿ–ի, այսպես ասած, մնացորդները դա կամովի չեն իրականացնելու: Ես հույս ունեմ, որ մայիսի 1–ին կունենանք ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, ով հնարավորություն կունենա այս հարցով իր իրավասությունների սահմաններում իրավապահ համապատասխան մարմինների հետ աշխատանքներ տանել: Նոր վարչապետ ունենալու դեպքում, կարծում եմ, նրանց ազատ արձակումը մեկ–երկու օրվա հարց պետք է լինի»»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց փաստաբանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ օր առաջ նրանք պետք է ազատ արձակվեն:

«Իսկ քանի որ հասարակությունը կասկած չունի, թե ով է լինելու նոր վարչապետը, այդ հիմքով, կարծում եմ, բոլորիս կողմից բարձրացված հարցը հավանաբար մայիսի առաջին օրերին լուծում կստանա»,–շեշտեց Ա. Պապիկյանը:

Փաստաբանը նշեց, որ հստակ տվյալներ չունի, թե Հայաստանում քանի քաղբանտարկյալ կա: Այդուհանդերձ, նա այդ համատեքստում թվարկեց մի շարք հայտնի գործեր. ««Շանթ Հարությունյան և ընկերներ»՝ ակնհայտ քաղաքական հետապնդում: Հայկ Կյուրեղյան: Հաջորդը Գևորգ Սաֆարյանի գործն է, որը ցինիզմ էր: Հետո՝ «Ժիրայր Սեֆիլյան և ընկերներ»՝ գործ` պատվիրված անձամբ Սերժ Սարգսյանի կողմից: Անդրիաս Ղուկասյան, Կարո Եղնուկյան: «Սասնա Ծռեր», որոնց անձնական վրեժխնդրության մասին Ս.Սարգսյանը հայտարարեց նախագահական նստավայրում: Մյուսն էլ Սամվել Բաբայանի գործն է: Այս գործերից յուրաքանչյուրի հետևում Սերժ Սարգսյանն է կանգնած: Կոնկրետ Ժիրայր Սեֆիլյանի դեպքը աղետ էր ամբողջ իրավապահ մարմինների համար: Բոլոր կառույցներն ավելի քան երկու տարի աշխատել են, և շատ փնթի ձևով սարքել են Ժիրայր Սեֆիլյանի գործն ու բերել դատարան: 10,5 տարվա պատիժ: Բառեր չեմ գտնում ասելու, թե ինչ է նշանակում քաղաքական պատվերով ընդդիմադիր գործչին մեկուսացնելու համար պետական ամբողջ ապարատի միջոցները վատնել: Ս. Սարգսյանը կարողացավ ժամանակավոր մեկուսացնել անձերի: Ժողովուրդը, սակայն, ցույց տվեց, որ թեև անձերին առանձին մեկուսացնելն ինչ–որ փուլի հաջողվեց ՀՀԿ–ին, բայց այլևս չի կարող հանդուրժել այդ իրավիճակը»:

Ինչ վերաբերում է անկախ դատական համակարգ ունենալու տեսլականին ու հնարավոր ճանապարհներին, փաստաբանը ընդգծեց. «Կարծում եմ՝այդ հարցի լուծման համար երկու ճանապարհ կա: Առաջինը իրավական ճանապարհն է: Այսինքն՝ անխուսափելիորեն մենք նոր Սահմանադրություն պետք է ընդունենք: Եթե դա չանենք, ապա հեղափոխությունը լիարժեք չի լինի: Նոր Սահմանադրությամբ պետք է սահմանվեն դատական իշխանության անկախության մեխանիզմները: Դատավորների առնվազն մի մասը և հատկապես քրեական գործեր քննող դատավորները մշտապես և ամենօրյա ռեժիմով կատարել են ՀՀԿ–ի, Ս. Սարգսյանի հրահանգներն ու ցուցումները: Անգամ եթե հրահանգ չեն կատարել, ապա այնպիսի դատական ակտեր են կայացրել, որ հաճոյանան իշխանությանը, ցույց տան, որ ծառայում են Ս. Սարգսյանին կամ նրա կառույցներին: Այդ մարդիկ ժամ առաջ պետք է սեփական կամքով իրենց լիազորությունները ցած դնեն: Ես դեմ եմ, որ կադրային ջարդ լինի, բայց եթե այդ մարդիկ իրենց կամքով լիազորությունները ցած չդնեն, ապա նոր իշխանությունը պետք է միջոցներ ձեռնարկի: Այն բոլոր դատավորները, դատախազներն ու քննիչները, ովքեր պատվիրված գործեր են արել, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Օրենքի երկիր պետք է կառուցվի: Բոլոր այն դատավորները, ովքեր հանցանքներ չեն գործել, սակայն պաշտոնի բերումով թերացել են իրենց պարտականություններում, օրինական ճանապարհով պետք է հեռացվեն զբաղեցրած պաշտոններից: Հավաստիացնում եմ, որ ավելի գրագետ ու ավելի նվիրյալ հարյուրավոր մարդիկ կան, ովքեր կարող են զբաղեցնել այդ պաշտոնները: Բայց հենց այս պահին այդ մարդիկ պետք է մտածեն պաշտոնից կամովի հրաժարվելու մասին՝ հասկանալով, որ ընդամենը ժամեր կամ մի քանի օր հետո իրենց պետք է հեռացնեն աշխատանքից»:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում