4 պարզ նշան, որ մարդը կարող է այդ օրը ինսուլտ ստանալ
Ստուգեք տարեց բարեկամներին
Նախ՝ պատկերացրեք նման մի պատմություն։ Դուք հանգստանում եք այգում, երբ հանկարծ տեսնում եք, թե ինչպես է զբոսնող մի մեծահասակ տղամարդ ընկնում գետնին։ Դուք նետվում եք նրան օգնության հասնելու, սակայն տղամարդու գիտակցությունը տեղն է, և նա ասում է, որ իր հետ ամեն ինչ լավ է, ուղղակի սայթաքեց։
Տղամարդն ուժասպառ և գունատ տեսք ունի, սակայն դուք նրան հավատացիք։ Օրվա մնացած մասը նա անցկացրել է սովորական կյանքով։ Իսկ երեկոյան նրան տարան շտապօգնության մեքենայով։ Տղամարդը մահացավ ինսուլտից։
Իսկ եթե դուք կարողանայիք տղամարդուն անհրաժեշտ օգնություն ցուցաբերել դեռ ցերեկը, նա ողջ կմնար։
Բայց ինչպե՞ս։ Ինչպե՞ս է դա ընդհանրապես հնարավոր։
Նյարդաբաններն ասում են, որ ինսուլտը միայն թվում է հանկարծակի։ Մինչդեռ ախտանշանները նախապես նկատվում են, ուղղակի կարևոր է դրանք իրարից տարբերել և կանխել:
Ահա 4 բացահայտ նշաններ, որ մարդու մոտ նախաինսուլտային իրավիճակ է։
1. Խնդրեք «կասկածելի» ընկերոջը կամ ընտանիքի անդամին լայն ժպտալ։ Հիվանդն այն անել չի կարող կամ կարող է անել, բայց մեծագույն դժվարությամբ։
2. Խնդրեք մարդուն, որը հենց նոր է «սայթաքել», ասել ինչ-որ տարրական, բայց երկար երկու բառ։ Թող նա ասի պարզ և հասկանալի հետևյալ նախադասությունը՝ «Ես սայթաքել եմ, սակայն ինձ հետ ամեն ինչ լավ է, մի անհանգստացեք»։
3. Խնդրեք նրան բարձրացնել ձեռքերը գլխից վեր: Հիվանդը կարող է անել այդ հանձնարարությունը միայն մասամբ։
4. Խնդրեք նրան լեզուն դուրս հանել։ Եթե այն ծռվում է կողքի, միանգամից հիվանդանոց տարեք նրան։
Այլ ախտանշաններ. մեկ աչքի տեսողության կտրուկ անկում, հանկարծակի և անտեղի փսխում, գիտակցության անսպասելի կորուստ:
Եթե այս վախեցնող պահերը չեն եղել դեռ, սակայն ձեր մտերիմ մարդիկ բողոքում են վերջույթների ընդարմանալուց, գլխացավից, գլխապտույտից և տեսողության կտրուկ անկումից, ապա անհապաղ բժիշկ կանչեք, քանի որ մի քանի ժամ անց նա ավելի վատ կսկսի զգալ իրեն։
Սրտաբաններն ասում են, որ եթե այս մասին պատմեք ձեր ծանոթներից գոնե 10 մարդու, կարող եք վստահ լինել, որ մի օր նրանք կփրկեն նվազագույնը մեկ մարդու կյանք։