Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛА
Политика

Արայիկ Պապիկյան. «Սեֆիլյանի դատավճիռը «մեղմելու» մեջ իրավաբանություն և տրամաբանություն փնտրել պետք չէ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հիմնադիր խորհրդարան»–ի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը 10 ամիս տևած դատավարությունից հետո դատապարտվեց 10 տարի վեց ամիս ազատազրկման: Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 5 տարի վեց ամիս ազատազրկման: Հաշվի առնելով նրա՝ «տոնածառի» գործով կրած երկու տարվա պատժաչափը, նա անազատության մեջ կմնա ևս երեքուկես տարի: Այս գործով մյուս մեղադրյալներ Սասունիկ Կիրակոսյանը և Ներսես Պողոսյանը դատապարտվեցին 3 տարի վեց ամիս ազատազրկման, իսկ Գալուստ Գրիգորյանն ու Հրայր Թոփչյանը՝ 3–ական տարվա ազատազրկման:

«Փաստ»–ի հետ զրույցում Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ իրենք անպատճառ բողոքարկելու են վճիռները՝ ձևական ընթացակարգը կապահովեն, որովհետև, ինչպես նա է ասում՝ Հայաստանում բովանդակային արդարադատություն չի կատարվում: Վերաքննիչ, այնուհետև Վճռաբեկ դատարան դիմելուց հետո վճիռը կբողոքարկեն Եվրոպական դատարանում:

Պապիկյանի խոսքով՝ Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարաններն ընդամենը պետք է վավերացնեն Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, ավելի ստույգ՝ քաղաքական իշխանության պատվերը: Եվ իրենք այդ օղակներից ոչ մի ակնկալիք չունեն:

Ըստ Պապիկյանի՝ վճիռը ոչ միայն արդարացի չէր, այլև՝ իրավաբանության տարրեր չէր պարունակում: Անձնավորված հաշվեհարդար էր, ներկայի ռեժիմի կողմից պատվեր՝ Սեֆիլյանին լռեցնելու համար:

«Առաջինը՝ ուղղված էր հենց Սեֆիլյանի անձի դեմ հաշվեհարդարի ձևով: Երկրորդը՝ այն ուղղված էր բոլոր այն անձանց դեմ, ովքեր կհամարձակվեն և կհանդգնեն Սերժ Սարգսյանի կամ Հանրապետականի ապօրինությունների մասին խոսել: Նման դատավարությունների արդարադատության մասին անհնար է խոսել: Ամենամիամիտ մարդն անգամ չի կարող որևէ բան ակնկալել»,– նշեց նա:

Հարցին, թե՝ Ներսես Պողոսյանն ինչո՞ւմ էր մեղադրվում, պաշտպանն ասաց, որ Պողոսյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Բայց ինքը դժվարանում է ասել, թե դատարանն ինչ պատճառաբանություններ կբերի, թեև այդ գործով պատճառաբանություն պետք չէ:

«Այդ գործով կա ընդամենը ռեժիմի պատվեր: Իսկ դատավորը դրա կատարողն էր: Պողոսյանի նկատմամբ նախաքննության ժամանակ մեկ–երկու ցուցմունք է եղել, որոնք դատարանում հերքվել են՝ չեն հաստատվել: Նա ակտիվ էր, տարիներ շարունակ բազմաթիվ անգամ հանդես է եկել քննադատական հայտարարություններով ու կոչերով: Հրաժարվել է մասնակցել նախաքննության ժամանակ, պատվերի տակ չի ստորագրել, Սեֆիլյանի դեմ ցուցմունք չի տվել: Ռեժիմի հետ չի համագործակցել, ապօրինի համագործակցության չի գնացել: Դրա համար նրան ազատազրկեցին երեքուկես տարի ժամկետով»,– հայտնեց Արայիկ Պապիկյանը՝ հավելելով, թե վերջինս բացարձակապես կապ չի ունեցել Սեֆիլյանի հետ, նույնիսկ չի ճանաչել նրան, երբևէ չեն հանդիպել, ավելին՝ նույնիսկ Ֆեյսբուքում ընկերներ չեն եղել:

Ներսես Պողոսյանն ընդամենը հրաժարվել էր ստորագրել ի սկզբանե իրեն առաջարկված թղթերը: Ընդ որում՝ եթե նա ընդուներ այդ առաջարկը, ըստ պաշտպանի՝ հավանաբար իրեն չէին էլ կալանավորի: Բայց նա ապօրինություն չի արել: Եվ քանի որ Սեֆիլյանի գործը պետք էր ամբողջացնել մի խումբ անձանց մասնակցությամբ, Ներսես Պողոսյանը դարձավ այդ մարդկանցից մեկը՝ ռեժիմի զոհը: Կարծում է պաշտպանը:

Մեղադրող կողմը Սեֆիլյանի համար 11 տարվա ազատազրկում էր պահանջել, սակայն դատավորն այդ դատավճիռը կրճատեց 6 ամսով: Սա ըստ Պապիկյանի զրո արժեք ունի:

«Դատավորի՝ այդ վեցամսյա ժամկետի փոփոխությունը բացարձակ զրո արժեք ունեցող գործոն է: Եթե դատավորը իսկապես դատավոր էր և արդարադատություն էր իրականացնում, նա պիտի արդարացման դատավճիռ կարդար: Ժիրայր Սեֆիլյանի դեպքում մեկ օրվա ազատազրկման դատավճիռը կամ տասուկես տարվա ազատազրկումը նույն անարդարադատությունն է՝ ռեժիմի պատվերի կատարումը: Անհասկանալի էր, թե ինչու նվազեցրեց: Թեև այդտեղ պետք չէ փնտրել ո՛չ իրավաբանություն, ո՛չ էլ՝ տրամաբանություն»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում