Հայտնի և սիրված ապրանքանիշեր, որոնք աշխարհի տարբեր ծայրերում, տարբեր անվանումներ ունեն (Ֆոտոշարք)
Մինչ շուկա դուրս գալը, ընկերությունները որպես կանոն մանրամասնորեն ուսումնասիրում են տվյալ շուկան և իրենց ապրանքների անունները հարմարեցնում են տվյալ երկրի մշակութային առանձնահատկություններին:
Եվ այսպես՝ RedNews.Info-ն հավաքել է մի շարք ապրանքների անուններ, որոնք տարբեր հնչողություններ ունեն տվյալ երկրի առանձնահատկություններով պայմանավորված:
KFC
Կանադայի ֆրանկոֆոնյան Կվեբեկ նահանգում KFC-ն ֆրանսիական հնչողություն ունի՝ Poulet frit Kentucky կամ պարզապես PFK:
Milky Way
Եթե ժամանելով ԱՄՆ՝ դուք կցանկանաք գնել ձեր սիրելի Milky Way շոկոլադե սալիկը, ապա շփոթություններից չեք խուսափի: Բանն այն է, որ մեզ ծանոթ կոնֆետներն այնտեղ երկնագույն փաթեթավորում չունեն, փոխարենը կա 3 Musketeers, որը մեզ համար սովորական դարձած Milky Way-ն է: Իսկ ահա գնելով շականակագույն փաթեթավորմամբ Milky Way, ապա պատրաստ եղեք ուտելու սովորական Mars:
Always
Պարզվում է, որ Procter&Gamble ընկերության կանացի հիգիենայի միջոցները տարբեր երկրներում տարբեր անվանումներ ունեն: Որպես Whisper այդ միջոցները հայտնի են Ասիայի և Ավստրալիայի երկրներում,
Lines՝ Իտալիայում, Orkid ՝ Թուրքիայում, Evax and Ausonia՝ Իսպանիայում և Պորտուգալիայում:
Lenor
Եվրոպայում, Ճապոնիայում և Ռուսաստանում սպիտակեղենի լվացման Lenor հայտնի կոնդիցիոները ամերիկացի կանանց հայտնի է Downy անունով, ինչը նշանակում է փափուկ, նուրբ:
Opel
20-րդ դարի կեսերին Vauxhall բրիտանական ընկերությունն իր գործունեությունը միավորեց գերմանական ավտոարտադրող Opel ընկերության հետ: Եվ այսօր մեզ հայտնի մեքենաները, որոնք վերոնշյալ ընկերության կողմից Գերմանիայից բաց են թողնվում և վաճառվում Մեծ Բրիտանիայի շուկայում, հայտնի են Vauxhall անվան տակ:
OLAY
Procter&Gamble կոսմետիկա արտադրող հայտնի բրենդը ոչ միշտ է Olay անվանվել, ինչպես գիտեն աշխարհի շատ երկրներում: Տարբերակների թվում էին Oil of Ulay, Oil of Ulan, Oil of Olaz: Եվ անգամ 1999 թվականից հետո կոսմետիկա արտադրող նշյալ բրենդը կոչվեց Olay, այդուհանդերձ, Իտալիայի, Բելգիայի, Նիդեռլանդների գերմանալեզու շրջաններում այն մինչ օրս անվանում են Oil of Olaz:
Coca-Сola Light
Նվազագույն կալորիականություն ունեցող Coca-Cola-ն տարբեր երկրներում տարբեր անվանում ունի: Օրինակ՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի խանութներում այն կարելի է գտնել Diet Coke անվան տակ, իսկ Եվրոպայում հազիվ թե վաճառողը հասկանա, թե ինչ է ցանկանում ամերիկացին, քանի որ այնտեղի երկրներում այդ խմիչքը կոչվում է Coca-Cola Light:
Իսկ դա պայմանավորված է նրանով, որ որոշ երկրներում «diet» (դիետիկ) անգլերեն բառը չի հանդիսանում նվազագույն կալորիականություն ունեցող ապրանքների մակնշում:
Tide
Tide լվացքի փոշին երեք տարբեր անվանումներ ունի, մասնավորապես, Թուրիայում այն կոչվում է Alo, իսկ Կենտրոնական Եվրոպայի երկրներում՝ Vizir: Ամեն ինչ կախված է տեղի մարկետոլոգներից:
Вазелин
Հավանաբար, դուք կզարմանաք, թե ինչու ենք մենք այս ապրանքը դասել հայտնի բրենդների կողքին: Բայց պարզվում է, որ Vaseline-ը Unilever ընկերության բրենդն է: Պորտուգալերեն և իսպաներեն լեզուներով այն ուրիշ անվանում ունի՝ Vasenol:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ RedNews.Info-ն