Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
uncategorized

Ինչպես բացառել զարկերակային գերճնշման բացասական հետևանքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում շարունակվում են կարևորվել զարկերակային գերճնշման սքրինինգ հետազոտությունները։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում մարդկային մահացության ամենատարածված պատճառներից մեկը հենց սիրտ–անոթային հիվանդություններն են՝ մասնավորապես զարկերակային գերճնշումը և նրա բարդությունները:

Զարկերակային գերճնշում կոչվող հիվանդությունը ունի առաջացման մի շարք պատճառներ, որոնցից ամենատարածվածներն են`

• սիրտ–անոթային խնդիրները,

• ճարպակալումը,

• վնասակար սովորությունները (ծխելը, ալկոհոլի չարաշահումը),

• էնդոկրին հիվանդությունները կամ թեկուզ տարիքային հորմոնալ փոփոխությունները,

• երիկամային հիվանդությունները,

• լյարդային հիվանդությունները,

• ցանկացած դրսևորմամբ նյութափոխանակության խանգարումները,

• սթրեսները,

• ժառանգական նախատրամադրվածությունը և այլն:

Չափազանց դժվար է սեղմ ժամկետներում հայտնաբերել կոնկրետ գերճնշման պատճառը և կանխատեսել ապառնացող վտանգները, սակայն չափազանց հեշտ և արդյունավետ կերպով հնարավոր է կանխարգելել զարկերակային գերճնշման առաջացումը` սքրինինգ հետազոտության միջոցով:

Զարկերակային գերճնշման հնարավոր վտանգներն են`

• սրտամկանի ինֆարկտը,

• սրտային ասթման կամ սրտային անբավարարությունը,

• անոթային անևրիզմաները,

• երիկամային անբավարարությունը,

• լյարդային անբավարարությունը,

• տեսողական խանգարումները,

• նյութափոխանակության և գազափոխանակության խանգարումները,

• նյարդային խանգարումները և այլն:

Վերոհիշյալ բարդությունները հնարավոր է անվերջ թվարկել, քանի որ զարկերակային գերճնշման հետևանքով խանգարվում է բոլոր օրգան համակարգերի բնականոն գործունեությունը:

2017 թվականին Ամերիկյան սրտաբանների միությունը համաշխարհային այլ` 11 առողջապահական կազմակերպությունների հետ համատեղ գիտաժողով անցկացրեց, որի ընթացքում վերամշակվեցին սիրտ–անոթային մի շարք հիվանդությունների դեմ պայքարի տարբերակներ, որոնցում իր ուրույն տեղը ուներ զարկերակային գերճնշումը: Գիտաժողովի ընթացքում մշակվեցին նորագույն ուղեցույցներ և չափորոշիչ սանդղակներ, որոնց օգնությամբ հնարավոր է առավել արդյունավետ կերպով ախտորոշել սիրտ–անոթային հիվանդությունները:

Զարկերակային գերճնշման նորագույն սանդղակը սահմանում է հետևյալ չափորոշիչները`

• նորմալ զարկերակային ճնշում – 120/80 մմ սս և ցածր,

• բարձր զարկերակային ճնշում –120–129/80 մմ սս և բարձր,

• զարկերակային գերճնշում I աստիճանի– 130–139/80–89 մմ սս,

• զարկերակային գերճնշում II աստիճանի–140–159/90–99 մմ սս,

• զարկերակային գերճնշում III աստիճանի –160/100 մմ սս և բարձր:

Զարկերակային գերճնշման սքրինինգը նպատակ է հետապնդում վաղ կանխորոշել գերճնշումը կասեցնելով բոլոր վերոհիշյալ բարդությունները:

2015 թվականից մինչ օրս ՀՀ ԱՆ առաջնային օղակի բուժ հիմնարկներում զարկերակային գերճնշման անվճար սքրինինգ հետազոտություն է անցել շուրջ` 705000 ՀՀ քաղաքացի, որոնց շուրջ 46%–ի մոտ ախտորոշվել է զարկերակային գերճնշում I աստիճանի, 23%–ի մոտ ախտորոշվել է զարկերակային գերճնշում II աստիճանի, 19%–ի մոտ ախտորոշվել է III աստիճանի զարկերակային գերճնշում, իսկ հետազոտվածների մնացած 12%–ի մոտ հերքվել է զարկերակային գերճնշման երևույթը: Ցուցանիշները փաստում են խնդրի լրջությունը, այդ իսկ պատճառով ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է իր ԱՆՎՃԱՐ սքրինինգ հետազոտության արշավը, ընդգրկելով ավելի ու ավելի լայն հասարակական ռեսուրսներ և պարգևելով Հայ ազգաբնակչությանը ԱՆՎՃԱՐ հետազոտությունների և սքրինինգ ծրագրերի լայն ընտրանի: 35–68 տարեկան անձինք կարող են ընդգրկվել անվճար սքրինինգ ծրագրում և հետազոտվել, պարզապես դիմելով տեղամասային բուժ հիմնարկ` քաղաքային պոլիկլինիկա կամ գյուղական ամբուլատորիա:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում