Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
uncategorized

Տիգրան Հայրապետյան. «Արդարադատության չիրականացման պտուղները դեռ երկար տարիներ կքաղենք». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2016 թվականին Երևանում տեղի ունեցած իրադարձություններին հաջորդած գործընթացները հերթական անգամ հայտնվել են միջազգային հանրության ուշադրության կենտրոնում:

Այս անգամ անդրադարձը կատարել է «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, որը հրապարակել է մարդու իրավունքների հետ կապված վիճակի վերաբերյալ իր ամենամյա 2016/2017 թվականների զեկույցը: «Amnesty International»–ը ներկայացրել է 2017 թվականի ընթացքում աշխարհի 159 երկրներում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը:

Հայաստանին վերաբերող հատվածում իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծել է, որ 2016 թվականին Երևանում ցույցերի ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման համար գրեթե ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Նշվել է, որ տասնյակ ցուցարարների դեմ հարուցվել են քրեական գործեր՝ հասարակական կարգի ենթադրյալ խախտման և այլ հանցագործությունների համար: Շեշտվել է նաև, որ ոստիկանների կողմից լիազորությունների չարաշահման մասին պնդումների հիման վրա հարուցված քրեական գործով մեղադրանքներ չեն ներկայացվել: Անդրադարձ է կատարվել նաև «Սասնա ծռերի» դատավարությանը: Ըստ զեկույցի՝ պատանդներ վերցնելու և այլ բռնի գործողությունների համար մեղադրվող ընդդիմադիրների դատավարություններում խախտվել է արդար դատավարության իրավունքը: «Amnesty International»–ը մեջբերել է նաև մեղադրյալների խոսքերը, որոնց համաձայն՝ նրանք կալանքի տակ գտնվելու ժամանակ ծեծի են ենթարկվել, իսկ փաստաբանները հայտնել են, որ նրանց վրա ճնշումներ են գործադրվում:

Անդրադառնալով զեկույցում առկա գնահատականներին, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների կողմից նախկինում հնչած գնահատականների ազդեցությանը, փաստաբան Տիգրան Հայրապետյանը «Փաստ»–ի հետ զրույցում նախ ընդգծեց. «Քաղաքական հարց է, թե արդյոք այս ամենից հետո իշխանությունը կփորձի օրինաչափ վարքագիծ դրսևորել, այսինքն՝ իրավական պետությանը հարիր գործողություններ կատարել: Թե ինչ կանեն իշխանությունները՝ ես դժվարանում եմ ասել, բայց այդ գնահատականը, բնականաբար, համապատասխանում է իրականությանը: Ասեմ ավելին՝ նույն 2016 թվականին ոստիկանական գործողությունները, բնականաբար, պետք է որակվեն որպես հանցագործություն: Այդ հանցագործության համար որևէ մեկը պատասխանատվություն չկրեց: Այդուհանդերձ, մենք դիմել էինք, որ գոնե վարչական կարգով լինի այդ պատասխանատվությունը: Ենթադրենք՝ հանցագործություն չի, բայց դատարանը գոնե պետք է համարեր, որ ոստիկանների գործողությունները օրինական կամ իրավաչափ չեն եղել: Այնուամենայնիվ, մոտ տասն օր առաջ վարչական դատարանը մերժեց այդ պահանջը: Այսինքն՝ երկու տարի քննելուց հետո վարչական դատարանը գտավ, որ ոստիկանների գործողություններն օրինական են: Սա ոչ միայն դատարանների, այլև պետության մոտեցումն է, ինչի հետևանքով մենք պատվերով դատավարություններ ենք տեսնում»:

Փաստաբանը շեշտեց՝ այսքան պատահականություններ չեն լինում:

«Բոլոր մարմինները նույն ծրագրի ուղղությամբ համատեղ են գործում: Ովքեր ինչ–որ ժամանակ հանդգնել են ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ զբաղվել, այդ անձանց նկատմամբ նույն գործելաոճն է դրսևորվում: Սա նշանակում է, որ Հայաստանում չկա քաղաքական երկխոսություն, չկա խոսքի ազատություն: Քաղաքացիներն ազատ չեն ասելու այն, ինչ մտածում են: Գևորգ Սաֆարյանի, Ժիրայր Սեֆիլյանի և Կարո Եղնուկյանի օրինակով մենք հստակ տեսնում ենք դա:

Հետևաբար, պետք է շատ լուրջ մտածեն ու լուրջ հետևությունների հանգեն: Մեծ հաշվով՝ տուժում են ոչ թե, օրինակ, Գևորգ Սաֆարյանը, ով երկու տարի ոստիկանական գործողությունների պատճառով ազատազրկվեց, այլ հասարակությունը, որովհետև վաղ թե ուշ անարդարության պտուղները անդրադառնում են հասարակության բոլոր շերտերի վրա»,– ասաց փաստաբանը:

Տիգրան Հայրապետյանն ընդգծեց՝ ակնհայտ էր, որ ոստիկանները պետք է պատժվեին. «Բայց նրանք «խիզախի» կեցվածքով գալիս էին դատարան ու հաստատում իրենց վարքագծի իրավաչափությունը: Այսպես, փաստորեն, հետընթաց գրանցվեց, իսկ արդարադատության չիրականացման պտուղները մենք դեռ երկար տարիներ կքաղենք»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում