Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
uncategorized

«Արմենչիկային» մակարդակն ավանդույթ է ձևավորում մեր երկրում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը

– Տիկին Նալչաջյան, մեր հասարակությունը լուրջ չի վերաբերվում պետական կոչումներին, նրա աչքում բավականին վարկաբեկված է այդ ինստիտուտը: Բայց դա չի խանգարում, որպեսզի համառորեն կոչումներ շնորհվեն, և ստացողներն էլ սիրահոժար ընդունեն դրանք:

– Ես կարծում եմ, որ կան օբյեկտիվ ճշմարտություններ, որոնք պետք է հաշվի առնել: Վաստակավորի կոչումը պետք է իր մեջ բացառիկության ինչ–որ բան պարունակի: Եվ երբ այսօր մարդիկ դժգոհությամբ կամ հումորով են նայում այդ կոչումներին, հիմքեր կան դրա համար: Որովհետև վաստակավոր արտիստ ասելով պետք է նկատի ունենաս մարդու, ով մեծ ներդրում է ունեցել իր ազգի մշակույթի մեջ:

Սակայն հաճախ այդ կոչումը ստանում են մարդիկ, ովքեր շոուի մակարդակից այն կողմ չեն անցնում: Ավելին` ովքեր զբաղված են մշակույթ փչացնելով, հայոց լեզուն աղավաղելով: Եվ եթե այդպիսին է չափանիշը, ուրեմն ամենքն էլ կարող են հավակնել դրանց: «Ինչո՞ւ` նա և ոչ` ես. ինքս էլ կուզեի այդ կոչումը ստանալ» տարբերակով:

Այս ամենն իջեցնում է հենց տրվող կոչումների վարկը: Սրանից էլ գալիս է լայն հասարակության դժգոհությունը: Եվ դա բնական դժգոհություն է:

Ես դեմ եմ այն մտայնությանը, որ մարդկանց դժգոհությունն ու քամահրանքը վաստակավորի կոչումների նկատմամբ, բացատրում են ընդամենը նախանձով: Այո՛, կյանքը լցված է նախանձով: Բայց տվյալ պարագայում երևույթի հիմքն այլ տեղ պետք է փնտրել և ոչ թե մարդկային չարության ու նախանձի մեջ:

Մի բան էլ նկատի ունենանք` մեր հասարակության մեջ առողջ մտավորականությունը տարիներ շարունակ պայքարել է շոուի մակարդակի արվեստ կոչեցյալի դեմ, որպեսզի դրանք չսփռվեն հեռուստացույցով, դրանք չիջեցնեն մեր ժողովրդի` արվեստի ընկալման մակարդակը: Հիմա պատկերացրեք նման մարդկանց վիճակը, ովքեր տեսնում են, որ պետականորեն գնահատվում են հենց այդ` շոուի և սերիալի մակարդակ ապահովող երգիչ–դերասանները:

– Կարելի՞ է ասել, որ իշխանությունները դեմ են գնում հասարակության առողջ մասի կարծիքին:

– Կարելի է և այդպես ասել: Սակայն տեսեք` տեղի է ունենում մի շատ հետաքրքիր բան. մատուցվում է մի արվեստ, որը ոչ թե բարձրացնում է մարդկանց ընկալումները գեղեցիկի ու գեղագիտականի նկատմամբ, այլ իջեցնում է:

Իսկ մշակույթի սոցիալական դերը ոչ թե մարդկանց ճաշակներին հագուրդ տալն է, այլ նրանց ճաշակը բարձրացնելն է, նրան նոր ճաշակ թելադրելն է:

Ասել է թե` եթե ինչ–որ մեկին դուր է գալիս ռաբիսը, չի նշանակում, թե ռաբիս ներկայացնող մարդը պետք է ասի` այս մարդկանց իմ արածը դուր է գալիս, անում եմ. լա՛վ եմ անում: Դա կնշանակի իջեցնել արվեստի ու մշակույթի նշաձողը: Եվ, փաստորեն, այսօր մենք բախվել ենք հենց այդ փաստի հետ: Արդյունքում` իջել է նաև ժողովրդի ճաշակը:

Եվ այս ամենը մի բան է նշանակում, որ գործ ունենք մշակութային դաշտի կործանման փաստերի հետ: Կամ որ նույնն է` բախվում ենք արժեզրկման հետևանքներին:

– Իսկ տրիվիալ առումով անգամ պարադոքսալ չէ՞. ի վերջո վաստակավոր նշանակում է ճանապարհ անցած, իսկ մենք այն շնորհում ենք երիտասարդներին:

– Անշուշտ, վաստակը ճանապարհ է ենթադրում: Բայց դրա վրա ես առանձնապես շեշտը չէի դնի, որովհետև կարող են լինել երիտասարդներ, որ իրենց տաղանդի ուժով ու աշխատասիրությամբ կարճ ժամանակում մեծ գործ անեն իրենց ոլորտում: Սա չբացառենք:

Մի բան էլ ասեմ` մարդիկ կան, որ դժգոհում են այս փաստից, մարդիկ էլ կան, որ արդեն մատների արանքով են նայում: Որովհետև համարում են, որ երկրում չկա մշակույթի գնահատման իրական չափանիշ:

– Իսկ այս փաստերն ինչպիսի՞ էֆեկտ կարող են ունենալ իսկական արվեստ ստեղծողների վրա:

– Ես չեմ ուզում շատ վատատես լինել: Որովհետև բարձր գեղագիտական տիրույթում աշխատող մարդիկ այլ կերպ չեն կարող լինել: Նրանք շարունակելու են աշխատել այնպես, ինչպես աշխատել են:

Բայց, անշուշտ, ցավալի մի բան կա այս ամենում: Նրանք իրենց խոցված կզգան, անտեսված կզգան: Որովհետև գնահատված լինելու զգացողությունը հատուկ է ամենքին: Եվ այն կարևոր զգացողություն է: Այն արդարության պահանջի դրսևորումներից մեկն է:

Արվեստին ծառայող մարդն իր անկյունում համեստորեն աշխատում է, նրանք չեն սիրում ցուցադրվել, իրենց մասին բարձրագոչ խոսքեր հնչեցնել: Հենց սա է, որ պահանջում է, որպեսզի նրանց արվեստի վերաբերյալ գնահատանքի խոսքը հնչեցնեն ուրիշները` նրանց կողքի մարդիկ:

Իսկ այս ամենի մեջ ցավալիորեն մեկ այլ բան էլ կա` մեր երկրում արդեն «արմենչիկային» մակարդակն ավանդույթ է ձևավորում: Կոչումներ շնորհելով նման մարդկանց` մենք ամրապնդում ենք այդ ավանդույթը, այդ շատ տխուր ավանդույթը: Իսկ դա արդեն ինչ–որ իմաստով կարող է հարված հասցնել մշակութային մեր դաշտին, անգամ հանգեցնել մշակութային աղետի: Որովհետև, եթե գնահատվում է սա, և ոչ թե այն, ապա մարդիկ կարող են և ասել` էլ ինչո՞ւ այսպես աշխատեմ, կարող եմ և անել մի բան, որը և՛ հեշտ է, և՛ գնահատվող:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում