Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day
uncategorized

Արգինայի ջրանցքում ձկների մասսայական անկումը սեզոնային շարժի արդյո՞ւնք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ Արմավիրի մարզի Արգինա գյուղի մոտ գտնվող ոռոգման ջրանցքում մեծաքանակ ձկներ էին հայտնվել, որոնք, պարզվում է, որ Ախուրյանի ջրամբարի ձկներն էին: Այս մասին տեսանյութ էր հայտնվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Ու թեև տեսանյութում երևում է, թե ինչպես են մի խումբ գյուղացիներ տոպրակներով, ձեռքերով ու ուռկաններով հավաքում ջրանցքում խլրտացող կարաս տեսակի ձկները, այնուամենայնիվ, ձկների մեծ մասը մնալով այդտեղ՝ հաջորդ օրն արդեն սատկել էր:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամլո խոսնակ Սոնա Մարտիրոսյանը «Փաստի» հետ զրույցում հաստատելով, որ Արգինա գյուղի ոռոգման համակարգը սնվում է Ախուրյան գետից և այդ ձկները, ամենայն հավանականությամբ, գետի ձկներն են, նշեց, որ այս դեպքը չպիտի կապված լինի Ախուրյանի ջրամբարի վերջին դեպքերի հետ, որովհետև այսօրվա դրությամբ այնտեղ ամբարված 7 միլիոն խորանարդ մետր ջուր կա:

Իսկ ինչ վերաբերում է Ախուրյանի ջրամբարի դեպքերին, ապա հիշեցնենք, որ այնտեղ վերջերս գերջրառի հետևանքով բազմաթիվ ձկներ թթվածնային քաղցի էին ենթարկվել։

Ըստ Սոնա Մարտիրոսյանի՝ ջրամբարում ջրի պաշարների վերոնշյալ թիվը նորմալ քանակ է, և այնտեղ ձկնատեսակների սատկելու վտանգը կանխված է:

«Գուցե դա գետում ապրող ձկներն են: Թե որն է այս երևույթի պատճառը, չեմ կարող ասել: Չգիտեմ, թե ինչու է այդքան առատ, գուցե շոգ է, կամ իրենց սեզոնային շարժի ժամանակն է»,– կարծիք հայտնեց նա:

Իսկ Արգինայի համայնքապետ Ռոստամ Արոյանի և արգինցիների կարծիքով պատճառը ջրամբարից մեծ քանակությամբ կատարվող ջրառն է:

«Ձկները գալիս են Ախուրյան ջրամբարից: Այնպես չէ, որ այստեղ ձուկ է աճում, բազմանում: Կարծում եմ, որ ջրամբարի վերջին ջուրն է գալիս, դրա հետ էլ ձկներն են գալիս: Եվ սա մտածելու տեղիք է տալիս, որ ջրամբարում արդեն ջուր չկա: Մենք այդպես ենք տրամաբանում»,– նշեց գյուղապետը:

Արգինայի մեկ այլ բնակչի խոսքով էլ՝ դեպքը պատահել է երեք օր առաջ: Սակայն երեկվա դրությամբ 500 մ երկարությամբ ձորի մեջ հայտնված ձկների մեծամասնությունն արդեն սատկել էր: Վերջինս նույնպես համամիտ է իրենց գյուղապետի հետ: Ըստ նրա, այնտեղ միայն մեկ տարբերակ կարող է լինել. ջրամբարի ջուրը վերջանում է, դրան գումարած չորային տարի է, և ոռոգման համար բավական շատ ջուր է անհրաժեշտ: Եվ հաշվի առնելով այն, որ ջրամբարի ջուրը Հայաստանն ու Թուրքիան համատեղ են օգտագործում, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում: Հարցին, թե սա կարող է վտանգել ձկնատեսակների գոյությանը՝ գյուղացին պատասխանում է, որ ջրամբարի ամբողջ ջուրը բաց թողնելու դեպքում այլևս ձուկ չի լինի:

Եվ ըստ երևույթին, արգինցիների նշած տարբերակը ամենից հավանականն է. ջրի նվազման հետևանքով ձկները դուրս են եկել ջրի երես ու, գետի հոսանքի մեջ ընկնելով, ի վերջո, հայտնվել Արգինայի ջրանցքում:

  Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում