Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

5,119,225 AMD to the Children of the Regions Foundation. January's beneficiary is the "Armath" educational program Ameriabank Raises $200 Million from IFC, Marking the Largest Transaction by IFC ever with a Financial Institution in ArmeniaUcom Receives the International ISO 37001 Standard to Prevent, Detect and Address BriberyMay the Holiday Warm Hearts: Idram and IDBank Support the Children of HeroesBeneficiaries of the "By Your Side" program at IDBank AraratBank Named Large CSR Company of the Year Idram Joins the Fight Against Food InsecurityUcom’s Renovated Sales and Service Center in Yerevan Mall Reopens 1% idcoin instead of New Year’s suffering: practical tips Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFP In 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible Banking Kindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructure Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and Idram
Region

Հունիսին կշահագործվի Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրմն այցելել էր Թբիլիսի: Այցի գլխավոր թեման թերևս Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղուն վերաբերող նրա հայտարարությունն էր: «Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղու շինարարությունը մոտենում է ավարտին:

Այս ընդհանուր միջանցքը, որը կտարածվի Կովկասից մինչև Միջին Ասիա և Հեռավոր Արևելք, իսկ մյուս կողմից՝ Անատոլիայի միջոցով մինչև Եվրոպա ու Լոնդոն, կդառնա պատմական Մետաքսե ճանապարհի մի մասը: Տարածաշրջանի համար այն կունենա ռազմավարական մեծագույն նշանակություն: Այն կփոխի տարածաշրջանի ճակատագիրը»,– ասել է Թուրքիայի վարչապետը: Երկաթուղու բացումը նախատեսված է հունիսի վերջին:

Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական գնահատականի համաձայն, «երկրի համար գլխավոր առավելություն կլինի այն, որ Մետաքսե ճանապարհի Կենտրոնական միջանցքի երթուղին (Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղին և Էդիրնե–Կարս ճեպընթաց գնացքների գիծը) այլընտրանք կդառնա Հյուսիսային միջանցքին, որին մասնակցում է Ռուսաստանը և Հարավային միջանցքին, որին մասնակից է Իրանը»:

Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղի կառուցելու նախաձեռնությունը սկսվել է դեռ 1990–ականներից: Սակայն տարբեր պատճառներով դրա շինարարությունն անընդհատ ձգձգվել է: Ու դա նաև այն դեպքում, երբ նրա հեղինակների կարծիքով, երկաթուղին պետք է տարբեր ձևերով խորհրդանշեր ԱՄՆ–ի ու ԵՄ–ի ներկայությունը տարածաշրջանում: Սակայն Արևմուտքը չէր շտապում դրա իրականացման հարցում՝ մատնանշելով, նախևառաջ, դրա «քաղաքական լուրջ բաղադրիչը»: Ավելին, ԱՄՆ Կոնգրեսն ընդունել էր օրենք, որով ամերիկյան ընկերություններին արգելվում էր մասնակցել նախագծի ֆինանսավորմանը:

Տարիների ձգձգումից հետո, երբ 2013 թ. Չինաստանը հայտարարեց Մեծ Մետաքսի ճանապարհի մասին, ԲԹԿ երկաթուղու հեղինակները որոշեցին դիմել Պեկինի օգնությանը, և երկաթուղին «միացնել» Մեծ մետաքսի ճանապարհին: Այժմ նախատեսված է, որ Կարսից դեպի Բաքու կգործի երկաթուղային մեկ գիծ, իսկ հետագայում երթուղին կշարունակվի մինչև Ղազախստան և Թուրքմենստան` հասնելով մինչև Չինաստան:

Սա տարածաշրջանային լրջագույն նշանակություն ունեցող նախագիծ է: Ու դրա շահագործումից Հայաստանը հաստատ չի օգտվի: Մեր պաշտոնյաներն ու փորձագետները բազմիցս են նշել, որ նախագիծը նպատակ ունի մեկուսացնել Հայաստանը: Իրականում Թուրքիան ու Ադրբեջանը չեն էլ թաքցրել իրենց այդ մտադրությունը՝ միաժամանակ հետապնդելով այլ շահեր: Թուրքիայի համար Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի շահագործումն ունի աշխարհաքաղաքական նշանակություն: Այն առավել կընդգծի Թուրքիայի տարածաշրջանային դերը և կամրապնդի այդ երկրի՝ որպես էներգետիկ հանգույց դառնալու հիմքերը: Վրաստանի համար ավելի շոշափելի կդառնան տարածաշրջանում տարանցիկ երկիր լինելու առավելությունները: Ադրբեջանի համար երկաթգիծը կարևոր է այն առումով, որ այն հավելյալ տրանսպորտային ուղի է դեպի Թուրքիա և Եվրոպա:

Իսկ հարցը, թե դրան Հայաստանն ինչով է պատասխանելու, քմծիծաղ է առաջացնում: Դեռևս թղթի վրա գտնվող Իրան–Հայաստան երկաթուղո՞վ, Հյուսիս–Հարավ միջանցքի՝ մեր երկրով անցնող համեմատաբար փոքր հատվածի՝ տարիներ ձգվող, ատկատներ կուլ տվող ու այդպես էլ չավարտվող շինարարությա՞մբ, թե պատմական այն հիշողությամբ, որ մի ժամանակ Մեծ Մետաքսի ճանապարհն անցել է հենց մեր տարածքով:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում