Ըստ թուրքական Türkiye պարբերականի, ամերիկյան կողմը հայտնել է թուրքերին, որ ճնշում կա, սակայն նման մտադրություն չունեն։ Ավելին, ամերիկյան կողմը հունական լրատվամիջոցներին ասել են, որ ուղղում կատարեն Ցեղասպանության ճանաչման մասին հաղորդագրություններում։ Ու հիմա բոլորը անհամբեր սպասում են ապրիլի քսանչորսին, որպեսզի լսեն Բայդենի հայտարարությունը։ Նախկին նախագահներ Թրամփն ու Օբաման չեն օգտագործել «Ցեղասպանություն» բառը եւ օգտագործել են «Մեծ Եղեռն» (Meds Yeghern) տերմինը, որ նշանակում է «Մեծ Ողբերգություն»։
Կօգտագործի արդյոք Բայդենը «ցեղասպանություն» բառը․ Անկարան փորձում է հակազդել
Վերջին շրջանում բավական ակտիվացել են Թուրքիայի եւ ԱՄՆ միջեւ դիվանագիտական շփումները։ Լուծման սպասող հարցերի շարքում, ինչպիսիք են С-400-ների խնդիրը , F-35-ների խնդիրը, գյուլենականների խնդիրը, Քրդական բանվորական կուսակցության խնդիրը, կարեւոր կետ է հանդիսանում նաեւ Հայոց Ցեղասպանության հետ կապված հարցերը։ Թուրքիան արդեն հասցրել է Վաշինգտոնին փոխանցել իր դիրքորոշումները։ Ըստ այդմ, Անկարան Վաշինգտոնին հիշեցրել է, որ դատարանի որոշում, որը ստեղծված կլիներ քննելու համար հարցը, ինչպես դա եղել է Ռուանդայի կամ Բոսնիայի ու Հերցեգովինայի պարագայում, չկա։ Անկարան նաեւ հիշեցրել է, որ «ցեղասպանություն» տերմինը առաջացել է 1947 թվականին եւ հետադարձ ուժ ունենալ այն չի կարող։ Անկարան նաեւ հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն ապրիլի քսանչորսին օգտագործի «ցեղասպանություն» բառը, ապա դա կարող է ծանր հարված հասցնել։ Եվ նաեւ Անկարան ասել է, որ եթե ԱՄՆ-ն նման բան անի, ապա Թուրքիան պատասխանելու իրավունք կունենա։