Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
uncategorized

«Հայկական վերածնունդը» պարտվեց քաղաքական պոտենցիալ չունենալու պատճառով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախընտրական շրջանում գրեթե բոլոր քաղաքագետները փորձում էին կանխատեսել, թե 6–րդ գումարման խորհրդարանում քաղաքական որ ուժերն ու դաշինքները ներկայացված կլինեն: Ընտրություններից հետո ժամանակն է ի մի բերել և տեսնել, թե ում կանխատեսումը որքանով է իրականություն դարձել:

Ու չնայած խորհրդարան անցնելու հավանական ցանկը տարբեր քաղաքագետների կանխատեսումներով տարբեր էր, սակայն հիմնականում բոլորն էլ նշում էին, որ հաջորդ խորհրդարանում ներկայացված կլինեն 4 կամ 5 քաղաքական ուժ:

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իր կանխատեսումներով անցողիկ շեմը պետք է հաղթահարեին 4–ը, սակայն ներկա դասավորությունը նրա համար փոքր–ինչ անակնկալ էր:

«Իմ կարծիքով պետք է խորհրդարան անցնեին հետևյալ դասավորությամբ՝ «Ծառուկյան» դաշինք, ՀՀԿ, «ՕՐՕ» դաշինք և չորրորդը՝ «Ելք»: Բայց, այդպես չստացվեց: Դրա պատճառները շատ տարբեր են և մեկնաբանություններն էլ կարող են տարբեր լինել: Միգուցե «ՕՐՕ»–ին չհաջողվեց ժողովրդին համոզել, որ ինքը իրական ընդդիմություն է: Եվ այդ պատճառով նրանք տապալվեցին: Բայց մի դաշինքում, որտեղ երկու նախկին արտգործնախարար և գեներալ կար, չպետք է դժվարանային անցողիկ շեմը հաղթահարելու հարցում»,– ասաց Հ. Սուքիասյանը:

«Ելք»–ի մասով նրա կանխատեսումները թեև իրականություն են դարձել, բայց քաղաքագետի կարծիքով կարևոր է, որ «ՀԱԿ–ՀԺԿ» դաշինքի ներկայացրած ծրագրին տրված քվեների քանակով հստակեցվել է ժողովրդի մոտեցումը նրանց ներկայացրած ծրագրին:

Խոսելով խորհրդարան անցած չորրորդ ուժի՝ ՀՅԴ–ի մասին, նա նշեց, որ իր հաշվարկներով կուսակցությունը խորհրդարան չպետք է անցներ, քանի որ ավելի վաղ՝ քաղաքագիտական առումով սխալ էր թույլ տվել:

«ՀՅԴ–ն լինելով բանվորագյուղացիական և աղքատ մարդկանց շահերը պաշտպանող կուսակցություն, «ամուսնացել» էր «օլիգարխի» հետ և այդ պատճառով, իմ կարծիքով իր ընտրազանգվածին պետք է որ կորցրած լիներ: Բայց ՀՅԴ–ն ամենայն հավանականությամբ խորհրդարան է անցել ՀՀԿ–ի օգնությամբ և այն պայմանով, որ կոալիցիա կազմի ՀՀԿ–ի հետ: Հակառակ դեպքում մեծ էր հավանականությունը, որ այդ կուսակցությունը չէր հաղթահարի անցողիկ շեմը»,– ասաց Հ. Սուքիասյանը:

Քաղաքագիտական սխալն ուղղելու համար նա խորհուրդ է տալիս ՀՅԴ–ին, կոալիցիա չկազմել ՀՀԿ–ի հետ: Ինչ վերաբերում է հետընտրական պրոցեսներին, ապա այն տեղի չի ունենա, քանի որ տպավորությունն այնպիսին է, որ գրեթե բոլորը համաձայն են ներկայացված արդյունքների հետ:

Հետաքրքիր է, որ ՀՎԿ–ի անցողիկ շեմը չհաղթահարելու փաստը նույնպես կանխատեսելի է եղել քաղաքագետի համար, քանի որ այն խորհրդարան անցնելու որևէ քաղաքական պոտենցիալ չուներ:

«Ուզում են ռեբրենդինգ անեն, ուզում է նոր փաթեթավորում անեն, ուզում են հագուստները փոխեն, ոչինչ էլ չէր փոխվելու, քանի որ քաղաքական պոտենցիալ ՀՎԿ–ն չուներ: Ինչ վերաբերում է «Ելք»–ին, ապա կարծում եմ, որ դաշինքը բավականին լավ էր պատրաստվել: Բացի այդ, բակերում, մարդկանց հետ անմիջական շփվելով բավականին լուրջ աշխատանք կատարեցին: Կարևոր էր նաև, որ կարողացան երիտասարդներին իրենց կողմը գրավել»,– ասաց Հ. Սուքիասյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: