Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris
Economy

Գծերի «կանեցներում» պտտվող գումարներից մինչև երկրաչափական պրոգրեսիայով աճած տուգանքների հետևանքներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներքաղաքային տրանսպորտային ցանցը սպասարկող ընկերությունները շարունակում են «սևով» աշխատել: Այս մասին թեև գիտեն բոլորը և գուցեև փորձում են դրա դեմ պայքարել, սակայն ոլորտում դեռևս ամեն ինչ շարունակում է նույնը մնալ: Եվ զավեշտալին այն է, որ ամենևին էլ կարևոր չէ, թե այդ ոլորտի սպասարկումն իր վրա վերցրած այս կամ այն ՍՊԸ–ն կամ ՓԲԸ–ն որքան հարկային գումար է սկսել վճարել: Կա «սևով» պտտվող գումար, որն ինչպես եղել է, այնպես էլ շարունակում է օդում սավառնել:
Երթուղային տաքսիների վարորդների շրջանում մեր կողմից կատարված բանավոր հարցումները ցույց տվեցին, որ նրանք աշխատելով օրը մոտ 12–ից 16 ժամ, լավագույն դեպքում կարողանում են 5000–ից 7000 դրամ գումար տուն տանել: Աշխատած գումարի մնացած մասը վճարում են օրվա համար իրենց վրա դրված պլանի, մեքենան գազով լիցքավորելու և յուրաքանչյուր երթուղու սկզբում կամ վերջում տեղադրված դիսպետչերական կետի աշխատանքի համար՝ որպես «չայևոյ»: Վարորդների տեղեկություններով այդ «չայևոյի» գումարը տատանվում է 300–ից 500 դրամի սահմաններում:
«Ավտովարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը «Փաստի» հետ զրույցում չհերքեց մեր տեղեկությունները, նշելով նաև, որ միայն մայրաքաղաքում ներքաղաքային տրանսպորտային երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների թիվը 2000 է:
«Պատկերացրեք, թե յուրաքանչյուր վարորդի կողմից վճարած «չայևոյի» գումարը որքան է կազմում: Եթե 300 դրամով հաշվենք, ապա օրվա կտրվածքով այն կազմում է 600000, իսկ 500 դրամի դեմքում՝ 1 մլն դրամ: Հարց է ծագում, թե ուր են գնում այդ գումարները: Բացի այդ, պատկան մարմիններն արդյո՞ք ուսումնասիրել են, թե ճանապարհային երթևեկության խախտումների համար նախատեսվող գումարները կրկնապատկվելու, քառապատկվելու պատճառով մինչ օրս քանի ընտանիք է դժբախտացել: Մարդիկ կամ ինֆարկտ են ստացել ու մահացել են, կամ ինսուլտով իրենց տներում պառկած են, բայց իշխանություններն այս մասին ինչու չեն խոսում»,– ասում է Տ. Հովհաննիսյանը:
Նա նաև կոչ արեց իշխանություններին, նախկինից մնացած տույժ–տուգանքների համաներում կատարել, քանի որ շատ վարորդներ այսօր կանգնած են սեփական տունն ու ունեցվածքը կորցնելու եզրին:
Ուշագրավ է, որ բոլոր վարորդներն էլ միաբերան պնդում են, որ մայրաքաղաքի երթևեկությունն այնպես է «կարգավորված», որ մեքենան վարելու ընթացքում հնարավոր չէ ընդհանրապես խախտում չկատարել: Եվ զավեշտալին այն է, որ քիչ չեն դեպքերը, որ հենց նման վայրերում են տեղադրված տեսախցիկները: Այսինքն, եթե վարորդի բախտը չբերի և ստիպված լինի նման հատվածով երթևեկել, ապա պետք է նաև իմանա, որ շատ շուտով իր դուռը կթակի խախտման մասին իրազեկող «թղթիկը»: Ի դեպ, քիչ չէին դեպքերը, երբ վարորդները նման իրազեկման տեղեկանք ստանում էին տուգանքի ժամկետը լրանալուց և այն կրկնապատկվելուց հետո միայն, սակայն բարեբախտաբար տուգանքի չափը երկրաչափական պրոգրեսիայով «աճեցնելու» մեխանիզմը կառավարության որոշմամբ վերացվեց: Ու թեև այդ որոշումից հետո վարորդները կարողացան մի փոքր շունչ քաշել, սակայն նախկինից մնացած աստղաբաշխական թվերի հասած տույժ–տուգանքների հարցը մինչ օրս մնացել է օդում կախված, որի պատճառով շատ վարորդների ոչ միայն սեփական գույքը կորցնելու վտանգն է շարունակում հետապնդել, այլև կյանքն է հարցականի տակ դրել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: