Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education
Politics

Հեղափոխության գրված ու չգրված օրակարգերը. ինչպե՞ս չափել հաջողությունը

Նոր Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներում, չնայած այն հանգամանքին, որ հիմնական հակահերոսի դերում շարունակում է մնալ ՀՀԿ–ն, այնուամենայնիվ, առկա են, այսպես ասած, որոշակի ներիշխանական, կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել , ներհեղափոխական խնդիրներ: Արդեն քանի օր է հեղափոխությանը մոտ կանգնած, դրա կազմակերպչական գործառույթներում էական դերակատարություն ունեցած առանձին մարդիկ ու խմբեր, թեկուզև զգուշավորությամբ, բայց մամուլով և սոցցանցերով դիրքորոշում են հայտնում, որ նոր Ընտրական օրենսգրքի շուրջ ստեղծված ներկայիս սպասողական և կիսատ վիճակի պատասխանատվությունը հենց Նիկոլ Փաշինյանինն է: Մտահոգությունն այն է, որ Փաշինյանն ուշացրել է նոր Ընտրական օրենսգրքի մշակման և ընդունման գործընթացը, բավարար վճռականություն չի ցուցաբերել այն անցկացնելու համար, փոխարենն արագացրել է արտահերթ ընտրությունների անցկացումը:

Նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը հեղափոխության ընթացքում դարձել էր օրակարգային թեզերից մեկը: Այն, ի թիվս այլ կետերի, ըստ էության դարձել էր այդ պահին հեղափոխության հիմնական մանիֆեստը: Մանիֆեստում ներառված էին նաև կուսակցությունների մասին նոր օրենքի, դատական ռեֆորմների, դեկապիտալիզացիայի, ուղիղ ժողովրդավարության բաղադրիչներ ներմուծելու անհրաժեշտության մասին կետեր: Մանիֆեստի կազմման և բովանդակության հասցեատերը հենց վերոնշյալ խմբերն էին, մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ակտիվ էին եղել քաղաքացիական պայքարի ասպարեզում, ու մեծ հաշվով էական դերակատարում են ունեցել հեղափոխության հաջողման գործում իրենց կազմակերպված աջակցությունը Փաշինյանին ցուցաբերելով:

Հիմա, սակայն, Նոր ԸՕ շուրջ քննարկումներում այդ խմբերի ու Փաշինյանի միջև որոշակի անհամաձայնություն կա: Նկատվող անհամաձայնությունը կանխելու համար Փաշինյանը մեկ քայլ առաջ անցավ ու այդ խմբերի ներկայացուցիչներից շատերին կամ պաշտոնների նշանակեց, կամ էլ ընդգրկեց Երևանի ավագանու ցուցակում: Մի մասն էլ սպասում են արդեն խորհրդարանական ցուցակում ընդգրկվելու համար: Բայց այսքանով հանդերձ, անհամաձայնությունը դեռ սպառված չէ: Զգուշավոր տոնայնությամբ, բայց հետևողականորեն այդ խմբերը մեղադրում են Փաշինյանին հեղափոխության օրակարգից շեղվելու համար:

Ակնհայտ է, որ բովանդակային իմաստով Փաշինյանին հեղափոխության տվյալ օրակարգից շեղվելու մեջ մեղադրողները ճիշտ են: Հռչակված հինգ կետերից իշխանությունը ձեռնամուխ է եղել միայն մեկին՝ նոր ԸՕ–ի ընդունմանը, այն էլ դեռևս չի հասցնում ընդունել ու օրենքի ուժ տալ դրան: Թե ինչու է առաջացել այս, ըստ էության, ներհեղափոխական բանավեճը, ինչու են կողմերը խախտել նախապես հռչակած պայմանավորվածությունները, դժվար է ասել: Ըստ էության դա իրենց ներքին քննարկումների գործն է:

Առավել հետաքրքրական է այլ բան: Արդյո՞ք քննարկվող օրակարգը հեղափոխության իրական օրակարգն էր, թե՞ ոչ: Այն, որ այդ մանիֆեստն ու այնտեղ հռչակված կետերը հեղափոխության միակ, այսպես ասած, փաստաթղթավորված օրակարգն է, հասկանալի է: Բայց արդյո՞ք փաստաթղթավորված կամ գրված ու չգրված օրակարգերը նույնն են:

Հենց այստեղ է, որ առկա է ավելի մեծ հակադրություն, քան ներհեղափոխական շրջանակներում այժմ բանավեճի առարկա դարձած թեման: Ըստ էության հեղափոխության գրված օրակարգն ու չգրված օրակարգերը այլ են: Հեղափոխության չգրված, իրական, հասարակական լայն շերտերին փողոց դուրս բերած օրակարգը ունի երկու անվանում: Անվանում առաջին՝ հասարակությունը հոգնել էր նախորդ իշխանություններից, պարզապես հոգնել էր, չէր տեսնում որևէ հույս, որևէ առաջընթացի հնարավորություն: Անվանում երկրորդ՝ բոլոր մարդիկ ուզում են ապրել լավ: Սա է հեղափոխության թեկուզև չգրված, բայց իրական օրակարգը:

Առաջինի մասով, այսինքն՝ նախորդ իշխանության հանդեպ ապատիան պրակտիկորեն դրսևորելու մասով հեղափոխության օրակարգը հաջողել է՝ նախորդ իշխանություններն այլևս չկան: Երկրորդի՝ լավ ապրելու առաջին հայացքից պարզ և պրիմիտիվ, բայց իրականում շատ մարդկային ու բոլոր հասարակություններին բնորոշ ցանկության մասով հեղափոխությունը դեռևս ընթացքի մեջ է: Մեծ հաշվով, հասարակությանը չի հետաքրքրում, թե ինչ մեթոդներով ու մեխանիզմներով է այդ օրակարգը կյանքի կոչվելու: Չի բացառվում, որ նոր ԸՕ–ն կամ կուսակցությունների մասին նոր օրենքն օգնելու են, որպեսզի այդ օրակարգը կյանքի կոչվի: Չի բացառվում, որ անհրաժեշտ են լրիվ այլ գործիքներ: Բայց հիմնական հարցն այն է, որ հեղափոխության իրական օրակարգն ու գրված օրակարգը խիստ տարբեր են: Հեղափոխության գրված օրակարգն, ըստ էության, կարելի է կոչել գործիքների ու մեխանիզմների շարք, որոնք միգուցե կարող են հանգեցնել դրական արդյունքների, բայց առանձին վերցրած օրակարգ դրանք անվանել ը սխալ է մեթոդաբանորեն:

Եվ եթե հռչակված, գրված օրակարգի մասով Փաշինյանը շեղվել է, ապա հեղափոխության իրական օրակարգի մասով շեղվել– չշեղվելու հարցը պարզ է դառնալու ապագայում: Հենց սա է պատճառը, որ հասարակությունը շարունակում է վստահել Փաշինյանին ու չի առաջնորդվում վերոնշյալ մանիֆեստով կամ դրա առանձին կետերը իրագործել–չիրագործելու հանգամանքով: Հասարակության լայն շերտերն առավել լայն, խորը, ընդգրկուն օրակարգեր ունեն՝ կապված Փաշինյանի իշխանության հետ, ու ըստ էության հենց այդ օրակարգը իրացնել–չիրացնելուց է կախված լինելու Փաշինյանը կհաջողի, թե ոչ:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան