Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ին
uncategorized

Հեղափոխության գրված ու չգրված օրակարգերը. ինչպե՞ս չափել հաջողությունը

Նոր Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներում, չնայած այն հանգամանքին, որ հիմնական հակահերոսի դերում շարունակում է մնալ ՀՀԿ–ն, այնուամենայնիվ, առկա են, այսպես ասած, որոշակի ներիշխանական, կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել , ներհեղափոխական խնդիրներ: Արդեն քանի օր է հեղափոխությանը մոտ կանգնած, դրա կազմակերպչական գործառույթներում էական դերակատարություն ունեցած առանձին մարդիկ ու խմբեր, թեկուզև զգուշավորությամբ, բայց մամուլով և սոցցանցերով դիրքորոշում են հայտնում, որ նոր Ընտրական օրենսգրքի շուրջ ստեղծված ներկայիս սպասողական և կիսատ վիճակի պատասխանատվությունը հենց Նիկոլ Փաշինյանինն է: Մտահոգությունն այն է, որ Փաշինյանն ուշացրել է նոր Ընտրական օրենսգրքի մշակման և ընդունման գործընթացը, բավարար վճռականություն չի ցուցաբերել այն անցկացնելու համար, փոխարենն արագացրել է արտահերթ ընտրությունների անցկացումը:

Նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը հեղափոխության ընթացքում դարձել էր օրակարգային թեզերից մեկը: Այն, ի թիվս այլ կետերի, ըստ էության դարձել էր այդ պահին հեղափոխության հիմնական մանիֆեստը: Մանիֆեստում ներառված էին նաև կուսակցությունների մասին նոր օրենքի, դատական ռեֆորմների, դեկապիտալիզացիայի, ուղիղ ժողովրդավարության բաղադրիչներ ներմուծելու անհրաժեշտության մասին կետեր: Մանիֆեստի կազմման և բովանդակության հասցեատերը հենց վերոնշյալ խմբերն էին, մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ակտիվ էին եղել քաղաքացիական պայքարի ասպարեզում, ու մեծ հաշվով էական դերակատարում են ունեցել հեղափոխության հաջողման գործում իրենց կազմակերպված աջակցությունը Փաշինյանին ցուցաբերելով:

Հիմա, սակայն, Նոր ԸՕ շուրջ քննարկումներում այդ խմբերի ու Փաշինյանի միջև որոշակի անհամաձայնություն կա: Նկատվող անհամաձայնությունը կանխելու համար Փաշինյանը մեկ քայլ առաջ անցավ ու այդ խմբերի ներկայացուցիչներից շատերին կամ պաշտոնների նշանակեց, կամ էլ ընդգրկեց Երևանի ավագանու ցուցակում: Մի մասն էլ սպասում են արդեն խորհրդարանական ցուցակում ընդգրկվելու համար: Բայց այսքանով հանդերձ, անհամաձայնությունը դեռ սպառված չէ: Զգուշավոր տոնայնությամբ, բայց հետևողականորեն այդ խմբերը մեղադրում են Փաշինյանին հեղափոխության օրակարգից շեղվելու համար:

Ակնհայտ է, որ բովանդակային իմաստով Փաշինյանին հեղափոխության տվյալ օրակարգից շեղվելու մեջ մեղադրողները ճիշտ են: Հռչակված հինգ կետերից իշխանությունը ձեռնամուխ է եղել միայն մեկին՝ նոր ԸՕ–ի ընդունմանը, այն էլ դեռևս չի հասցնում ընդունել ու օրենքի ուժ տալ դրան: Թե ինչու է առաջացել այս, ըստ էության, ներհեղափոխական բանավեճը, ինչու են կողմերը խախտել նախապես հռչակած պայմանավորվածությունները, դժվար է ասել: Ըստ էության դա իրենց ներքին քննարկումների գործն է:

Առավել հետաքրքրական է այլ բան: Արդյո՞ք քննարկվող օրակարգը հեղափոխության իրական օրակարգն էր, թե՞ ոչ: Այն, որ այդ մանիֆեստն ու այնտեղ հռչակված կետերը հեղափոխության միակ, այսպես ասած, փաստաթղթավորված օրակարգն է, հասկանալի է: Բայց արդյո՞ք փաստաթղթավորված կամ գրված ու չգրված օրակարգերը նույնն են:

Հենց այստեղ է, որ առկա է ավելի մեծ հակադրություն, քան ներհեղափոխական շրջանակներում այժմ բանավեճի առարկա դարձած թեման: Ըստ էության հեղափոխության գրված օրակարգն ու չգրված օրակարգերը այլ են: Հեղափոխության չգրված, իրական, հասարակական լայն շերտերին փողոց դուրս բերած օրակարգը ունի երկու անվանում: Անվանում առաջին՝ հասարակությունը հոգնել էր նախորդ իշխանություններից, պարզապես հոգնել էր, չէր տեսնում որևէ հույս, որևէ առաջընթացի հնարավորություն: Անվանում երկրորդ՝ բոլոր մարդիկ ուզում են ապրել լավ: Սա է հեղափոխության թեկուզև չգրված, բայց իրական օրակարգը:

Առաջինի մասով, այսինքն՝ նախորդ իշխանության հանդեպ ապատիան պրակտիկորեն դրսևորելու մասով հեղափոխության օրակարգը հաջողել է՝ նախորդ իշխանություններն այլևս չկան: Երկրորդի՝ լավ ապրելու առաջին հայացքից պարզ և պրիմիտիվ, բայց իրականում շատ մարդկային ու բոլոր հասարակություններին բնորոշ ցանկության մասով հեղափոխությունը դեռևս ընթացքի մեջ է: Մեծ հաշվով, հասարակությանը չի հետաքրքրում, թե ինչ մեթոդներով ու մեխանիզմներով է այդ օրակարգը կյանքի կոչվելու: Չի բացառվում, որ նոր ԸՕ–ն կամ կուսակցությունների մասին նոր օրենքն օգնելու են, որպեսզի այդ օրակարգը կյանքի կոչվի: Չի բացառվում, որ անհրաժեշտ են լրիվ այլ գործիքներ: Բայց հիմնական հարցն այն է, որ հեղափոխության իրական օրակարգն ու գրված օրակարգը խիստ տարբեր են: Հեղափոխության գրված օրակարգն, ըստ էության, կարելի է կոչել գործիքների ու մեխանիզմների շարք, որոնք միգուցե կարող են հանգեցնել դրական արդյունքների, բայց առանձին վերցրած օրակարգ դրանք անվանել ը սխալ է մեթոդաբանորեն:

Եվ եթե հռչակված, գրված օրակարգի մասով Փաշինյանը շեղվել է, ապա հեղափոխության իրական օրակարգի մասով շեղվել– չշեղվելու հարցը պարզ է դառնալու ապագայում: Հենց սա է պատճառը, որ հասարակությունը շարունակում է վստահել Փաշինյանին ու չի առաջնորդվում վերոնշյալ մանիֆեստով կամ դրա առանձին կետերը իրագործել–չիրագործելու հանգամանքով: Հասարակության լայն շերտերն առավել լայն, խորը, ընդգրկուն օրակարգեր ունեն՝ կապված Փաշինյանի իշխանության հետ, ու ըստ էության հենց այդ օրակարգը իրացնել–չիրացնելուց է կախված լինելու Փաշինյանը կհաջողի, թե ոչ:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան