Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients
Politics

Ճիշտ կլինի, որ Հայաստանն ԱՄՆ–ին ինչ–ինչ ոլորտներում աջակցություն խոստանա

Հայ–ամերիկյան հարաբերություններում այս պահի դրությամբ ինտենսիվություն չկա: Նման տեսակետ ունի քաղաքագետ Սուրեն Սարգսյանը: Նա կիսում է օրեր առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կարծիքը, թե հայ–ամերիկյան շփումները մինչ այս պահը ինտենսիվ չեն, միաժամանակ նկատում, որ ինտենսիվության պակասը նոր չէ, որ ձևավորվել է հայ–ամերիկյան հարաբերություններում:

«Բավականին երկար ժամանակ բարձր մակարդակի հանդիպումներ չեն եղել: Հանդիպումների բացակայությունը խոսում է նաև այն մասին, որ չկա նաև օրակարգ, որը պետք է քննարկվի այդ պաշտոնյաների միջև: Համեմատության համար նշեմ, որ Ադրբեջանն ու Վրաստանը լուրջ օրակարգ ունեն ԱՄՆ–ի հետ և համագործակցում են ամենատարբեր ոլորտներում»,–խոսելով վերոնշյալ հանգամանքի պատճառների մասին՝ Oragir.info-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Հարցին, թե այս պահին խնդիրը մե՞ր դաշտում է, թե՞ կան արտաքին այլ գործոններ, նա պատասխանեց. «Կան աշխարհաքաղաքական իրողություններ, որով ձևավորվում է նաև մեր արտաքին քաղաքականությունը: Վերոնշյալը հանգամանքներով և աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված փաստ է, որովհետև Հայաստանը նախևառաջ ՌԴ ռազմավարական դաշնակիցն է: Գիտենք նաև, որ ՌԴ–ԱՄՆ հարաբերությունները լարված են, Հայաստանը ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ պետություն է, Իրանը բարեկամ պետություն է Հայաստանի համար, բայց ԱՄՆ լուրջ խնդիրներ ունի Իրանի հետ»:

Այլ իրողությունների շարքում նա շեշտեց, որ տնտեսական առումով էլ Հայաստանը հետաքրքիր չէ ԱՄՆ–ին, որովհետև մենք չունենք մեծ շուկա, բնական պաշարներ՝ նավթի և գազի տեսքով. «Վաշինգտոնի այսօրվա ղեկավարությունը պրագմատիկ է, ունի բիզնես մտածելակերպ, ինչը տրամաբանական է, որովհետև Թրամփը հաջողված գործարար է: Նա ասում է՝ մեր քաղաքականությունն այսուհետ այսպիսին է՝ «դուք մեզ, մենք ձեզ», այսինքն՝ ձեզ միակողմանի չենք աջակցելու, ֆինանսական օժանդակություն գուցե տանք, բայց ոչ մեծ ծավալներով: Իսկ մենք այս պահի դրությամբ պետք է հաշվի առնենք ԱՄՆ–ի քաղաքական առաջնահերթությունները: Ըստ այդ առաջնահերթությունների, պետք է կարողանանք ԱՄՆ–ի հետ նոր օրակարգ ձևավորել: ԱՄՆ–ի հետ նոր օրակարգ ձևավորելուն այլընտրանք չկա: Այն կարող է ներառել մասնավորապես անվտանգության և տնտեսական զարգացման ու համագործակցության ոլորտները»:

Ինչ վերաբերում է Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնի սպասվելիք այցին, ինչպես նաև այն կարծիքներին, թե հակառուսական ու հակաիրանական Բոլթոնը Հայաստանին կարող է հասկացնել, որ պատժամիջոցները մեր երկրի տնտեսության վրա ևս ազդելու են, քաղաքագետը նշեց. «Բոլթոնը ոչինչ չի հասկացնելու, ասելու է շատ ուղիղ: Նա բավականին կոշտ դիրքորոշում ունի Իրանի և ՌԴ–ի նկատմամբ, բավականին կոշտ հայտարարություններով հանդես եկավ հենց Մոսկվայում, ծաղկեպսակ դրեց այն վայրում, ուր սպանվել էր Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Նեմցովը: Այսինքն՝ նա ուղիղ ասում է այն, ինչ ԱՄՆ-ի շահն է թելադրում: Հենց այդ պատճառով էլ նրան անվանում են Վաշինգտոնի «բազե»՝ նա մեծ ազդեցություն ունի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա, ինչպես նաև պատժամիջոցների հիմնական մասի ճարտարապետն է: Վստահ եմ, որ մեր ԱԳՆ–ն, վարչապետի աշխատակազմը և ՊՆ–ն օրակարգային հարցեր հաստատ կունենան: Չգիտեմ, թե ինչ հարցեր են, մոտավորապես պատկերացնում եմ: Բայց, համենայն դեպս, դրանք հարցեր են, որոնք իսկապես հետաքրքրություն են ներկայացնում թե՛ ԱՄՆ–ի, թե՛ մեզ համար, որովհետև սա այն ադմինիստրացիան չէ, որից կարող ենք օգնություն, աջակցություն ակնկալել, սա մի ադմինիստրացիա է, որը միակողմանի ոչինչ չի անի և կառաջնորդվի իրավահավասար հարաբերություններ ունենալու սկզբունքով: Այնպես որ, ճիշտ եմ համարում, որ ՀՀ–ն ԱՄՆ–ին ինչ–ինչ ոլորտներում աջակցություն խոստանա կամ առաջարկի, ինչը կարող է թարմացնել և նոր շունչ հաղորդել հայ–ամերիկյան օրակարգին»:

Նա բերեց Աֆղանստանի օրինակը, ուր Հայաստանը խաղաղապահ առաքելություն ունի. «Բայց միայն խաղաղապահ առաքելությամբ չէ, որ ԱՄՆ–ին կարելի է և պետք է աջակցել: Աֆղանստանում լուրջ անելիքներ, հարցեր կան, որոնք պետք է կարգավորվեն ԱՄՆ–ի համար, և ՀՀ–ն պետք է փորձի օժանդակել: Մանավանդ հաշվի առնենք, որ Աֆղանստանի հարցում ԱՄՆ–ը լուրջ աջակցություն է ստանում Ադրբեջանից: Դրա համար Աֆղանստանում մեր ներգրավվածությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև բալանսի պահպանման տեսանկյունից»: