Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
Politics

Ընտրությունները եղել են ազատ և թափանցիկ, բայց ոչ արդար

Կիրակի կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, արդեն հայտնի են, թե որ թեկնածուներն են բավարար ձայներ հավաքել համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար: Ուշագրավ է, որ արձանագրված մասնակցության ցուցանիշները բավական ցածր են, օրինակ, Մեծաձորում 132 ընտրողից ընտրությանը մասնակցել է 12–ը կամ ընտրողների 8, 89 %–ը, բայց ընտրությունները այնտեղ նույնպես համարվում են կայացած:

Քաղաքագետ Արա Պապյանի դիտարկմամբ, մեծ քաղաքներում ընտրությունների մասնակցության ցուցանիշների համեմատությունը ցույց է տալիս, որ պատկերը գրեթե նույնն է: Բայց, իր համար առաջնայինը ոչ թե թվերն են, այլ քաղաքացու ազատ կամարտահայտության հնարավորությունը:

«Այլ հարց է՝ քաղաքացին օգտվո՞ւմ է այդ իրավունքից, թե՞ ոչ: Բոլոր դիտորդներն էլ փաստում են, որ ընտրությունների ժամանակ խախտումներ չեն գրանցվել: Եվ զուտ օրենքի տեսանկյունից ոչինչ չի խախտվել, բայց տեղի ունեցածը Արևմուտքում բնութագրվում է որպես շահերի բախում: Այսինքն, երբ թեկնածուն իր պաշտոնով կամ ընդամենը ներկայությամբ ազդեցություն է ունենում ընտրությունների արդյունքների վրա: Այս պարագայում հարց է ծագում, որ

եթե Սևակ Միքայել յանը չլիներ Սասուն Միքայել յանի որդին, ապա կընտրվե՞ր, թե՞ ոչ: Ամենայն հավանականությամբ, չէր ընտրվի: Անկախ նրանից՝ նա միջամտել է ընտրություններին, թե ոչ, Սասուն Միքայել յանի դիրքն, այնուամենայնիվ, ազդել է ընտրությունների արդյունքների վրա: Այսինքն, պետք է արձանագրել, որ ընտրությունները եղել են ազատ և թափանցիկ, բայց չեն եղել արդար, քանի որ շահերի բախում է եղել»,– ասաց Ա. Պապյանը:

Այս պարագայում հետաքրքիրն այն է, որ օրենքի տեսանկյունից ամեն ինչ նորմալ է, սակայն պետք է արձանագրել, որ մենք դեռ չենք հասել այն մակարդակին, որ նման շահերի առկայության դեպքում մարդիկ իրենց թեկնածությունը չառաջադրեն: Ա. Պապյանի դիտարկմամբ, այս ամենը խոսում է այն մասին, որ արդարության տեսանկյունից դեռ խնդիրներ կան:

«Սա լավ նշան չի: Լավ նշան չի նաև այն, որ, խոսակցությունների համաձայն, Սասուն Միքայել յանը կարծես պետք է ԵԿՄ նախագահ ընտրվի: Այս պարագայում մենք ունենում ենք ոչ թե կառույցների, այլ անձերի փոփոխություն, որը կարող է հանգեցնել այն իրավիճակին, ինչպիսին ունեինք անցյալում: Երբ թեկնածուները հանդես են գալիս որոշակի խմբերի անունից և այդպես են քվեներ հավաքում, դա նորմալ է: Կարևորը, որ դա լինի օրենքի սահմաններում: Օրինակ՝ ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգից որևէ կոնգրեսմեն խոսում է Հայոց ցեղասպանության մասին, դա ոչ թե հայերի սիրուն աչքերի համար է անում, այլ քանի որ սպասարկում է նաև տեղի հայ համայնքի շահերը: Ու եթե այս կամ այն համայնքում ինչ–որ մեկը օրենքի շրջանակներում ինչ–ինչ շահեր է սպասարկում, ապա դա օրինական է: Ավելին, Կապանի ընտրությունները ցույց տվեցին, որ գործող իշխանությունը կամ չի ցանկացել, կամ չի կարողացել իր ազդեցության վարչական լծակները գործադրել, ինչը դրական միտում է»,– ասաց Ա. Պապյանը:

Ըստ քաղաքագետի, այս ամենը ցույց է տալիս, որ ինչքան էլ ընտրությունները ազատ ու թափանցիկ լինեն, չեն կարող 100%–ով արդար համարվել, քանի որ դեռ քաղաքական դաշտը չի կայացել: Բացի այդ, ընտրողները մինչ օրս էապես գտնվում են հին ժամանակների ազդեցության տակ:

«Կուսակցությունները դեռևս չեն կայացել և հաճախ շարունակում են այս կամ այն անձի շահերը սպասարկել: Եվ այս պայմաններում մինչև մենք մի երկու–երեք ազատ ու թափանցիկ ընտրություն չանցկացնենք, մեզ մոտ քաղաքական դաշտը չի կարող կայանալ: Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ առնվազն 95–ից ի վեր քաղաքական դաշտը տարբեր վերքեր է ստացել, որոնցից մի քանիսը նույնիսկ մահացու են եղել: Եվ հիմա մենք գտնվում ենք քաղաքական դաշտի ապաքինման փուլում: Այստեղ շատ կարևոր է նաև մամուլի դերը, թե որքանով այն հեռու կմնա սպասարկու դառնալու գայթակղությունից, կկարողանա՞ իրադարձություններն օբյեկտիվ լուսաբանել ու անաչառ կերպով քննադատել բոլորին: Այնուամենայնիվ, այս ընտրությունների արդյունքներով կարող ենք արձանագրել, որ ընտրության որակը վատը չէր, քանի որ որևէ խախտում չի արձանագրվել, բայց ընտրողը դեռ պատրաստ չէ ծրագրային հիմնադրույթների հիման վրա ընտրություն կատարել: Եվ այդ է պատճառը, որ շարունակում է իր ձայնը տալ անձերին, քանի որ ընտրությունն ընկալում է որպես ընտրվողին քծնելու և նրա միջոցով անձնական հարցերը լուծելու հնարավորություն: Մենք նախ և առաջ սա պետք է հաղթահարենք»,– ասաց Ա. Պապյանը: