Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
uncategorized

Ավետիք Իշխանյան. «Հատուկ միջոցների կիրառումն անօրինական էր, անտեղի ու վտանգավոր». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բաղրամյան պողոտայում ապրիլի 16–ին տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց ցուցարարների դեմ։

«Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը «Փաստ»–ի հետ զրույցում գնահատելով ոստիկանության գործողությունները, նախ ընդգծեց.

«Փաստորեն կիրառվեցին հատուկ միջոցներ, պայթուցիկներ: Նախ՝ եթե հատուկ միջոցներ կիրառելու անհրաժեշտություն կա, ապա դրա մասին պետք է հայտարարություն լինի, որովհետև մարդկանց համար այդ անսպասելիությունը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ: Կարող են լինել դյուրագրգիռ մարդիկ և այդ հանկարծակի պայթյունները շատ վատ ազդեցություն ունենան նրանց վրա: Այսինքն՝ ոստիկանությունը պետք է մի քանի անգամ զգուշացնի այդ մասին: Ես համոզված եմ, որ միջազգային ու առնվազն ՀՀ ոստիկանության կանոնակարգերով դա պետք է նախատեսված լինի: Մի քանի անգամ զգուշացնելուց հետո նոր պետք է այդպիսի հատուկ միջոցներ կիրառվի, որպեսզի իրավաչափությունը կասկածի տակ չլինի»:

Ավետիք Իշխանյանի խոսքով՝ բացի այդ պետք է գնահատել հատուկ միջոցների կիրառման անհրաժեշտությունը:

«Պետք է գնահատական տալ, արդյո՞ք ցուցարարներին հանդարտեցնելու այլ մեթոդ չկար, քան հատուկ միջոցների կիրառումն էր: Եթե մենք գնահատական տանք ապրիլի 16–ին տեղի ունեցած միջադեպին, ապա ցուցարարները բացարձակապես չէին ցանկանում գրոհել, ավելին՝ բանակցություններ էին ընթանում: Հատուկ միջոցների կիրառման անհրաժեշտություն կա՞ր, այլ մեթոդներ չէին մնացե՞լ: Ես կասկածում եմ: Երկրորդը՝ եթե նույնիսկ այլ մեթոդներ չկան, ապա պետք է զգուշացվի ցուցարարներին հատուկ միջոցների կիրառման մասին: Երկու տարի առաջ Խորենացի փողոցում կիրառված հատուկ միջոցները, ինչպես նաև ապրիլի 16–ի միջադեպը մի բան են ցույց տալիս՝ մեր ոստիկանությունը հատուկ միջոցների կիրառման մասնագետներ չունի: Միայն այն, որ առաջինն ընկավ հենց ոստիկանների մեջ, դա է ապացուցում: Բացի այդ՝ հատուկ միջոցներից մարդիկ վնասվածքներ են ստանում, մինչդեռ վնասվածքներ չպետք է ստանան: Հատուկ միջոցների կիրառումը պետք է միայն զուտ աղմուկի էֆեկտ ունենա: Բայց մարդիկ բազմաթիվ մարմնական վնասվածքներ են ստանում, բեկորները մարդկանց մարմնի մեջ են խրվում: Չէր բացառվում նաև, որ աչքի մեջ ընկնեին ու մարդիկ զրկվեին տեսողությունից: Սա նշանակում է, որ ոստիկանության հատուկ միջոցները կամ անորակ են կամ հատուկ միջոցների օգտագործման փորձառություն չունեն: Իսկ ավելի հավանական է՝ երկուսը միասին: Այսինքն՝ և՛ հատուկ միջոցներն են անորակ և պատրաստ չեն այն կիրառելու: Սա ցույց է տալիս ՀՀ ոստիկանության ոչ պրոֆեսիոնալ լինելը»,– նկատեց իրավապաշտպանը:

Նա ընդգծեց, որ հավաքը խաղաղ էր. «Մի քանի անգամ հավաքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը շեշտեց, հորդորեց ու պահանջեց հավաքի մասնակիցներից, որ ոստիկանների նկատմամբ ոչ մի բռնություն չլինի: Շեշտեց նաև, որ ոստիկանները մեր եղբայրներն են: Իսկ երբ մոտեցավ ոստիկանական պատնեշին, Ն. Փաշինյանն ուղղակի բանակցություններ էր վարում ու որևէ գրոհի մասին խոսք չէր կարող լինել: Եվ հանկարծ, առանց նախազգուշացման կիրառվեցին հատուկ միջոցներ: Սա անօրինականություն էր: Ես չեմ ուզում խոսել անգամ համաչափության մասին, որովհետև համաչափությունը ենթադրում է, որ կարելի էր կիրառել, բայց կիրառվել է անհամաչափ: Սա հատուկ միջոցների անտեղի ու շատ վտանգավոր կիրառում էր, քանի որ մարդկանց կյանքին վտանգ էր սպառնում»:

Հարցին, թե ի՞նչ հետևանք պետք է լինի, որ ոստիկանությունը զերծ մնա նման գործողություններից, Ավետիք Իշխանյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ հարցին ինչպես պատասխանել: Այդիպիսի դեպքեր հնարավոր է լինեն ցանկացած իրավական պետության մեջ: Բայց այդպիսի դեպքերից հետո իրավական պետության դեպքում հետաքննություն է սկսվում: Իսկ երբ պարզվում է, որ իսկապես ոստիկանությունը ոչ օրինական դաշտում է գործել, ապա պատժվում են և՛ հրաման տվողները և՛ այն կատարողները: Իսկ ի՞նչ է նշանակում իրավական պետություն: Իրավական պետություն՝ նշանակում է դատաիրավական համակարգ, որը չի ենթարկվում այդ պահի քաղաքական իշխանության հրահանգներին: Ունե՞նք արդյոք մենք այդպիսի համակարգ, եղե՞լ են արդյոք այդպիսի հետաքննություններ, ինչից հետո մեղավորները պատժվել են: Հիշենք մեր ամբողջ նորանկախ պատմությունը. 1995 թ., 1996 թ., 1998 թ., 2003 թ., 2004 թ., 2008 թ., 2015 թ., 2016 թ.: Ես կավարտեմ իմ հարցազրույցը հետևյալ կերպ՝ No comment»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում