Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
uncategorized

«Կեղծ ռազմահայրենասիրություն, որից խորհրդային շրջանի հոտ է փչում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շրջանառության մեջ է դրվել «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի հեղինակը ԿԳՆ–ն է: Մշակված ռազմավարության նպատակներից է հայրենիքի պաշտպանությանը պատրաստ քաղաքացի ձևավորելը, զինվորականի մասնագիտության հանդեպ գրավչության մեծացումը՝ նպաստելով հայրենիքը թշնամուց պաշտպանելու, հայրենիքի հանդեպ նվիրվածության գիտակցմանը, կարգապահության ամրապնդմանը: Ռազմավարության իրականացման արտաքին ու ներքին մարտահրավերներ են առանձնացվել:

Արտաքին մարտահրավերներից են պատերազմները, շրջափակումը, հարևան որոշ պետությունների ծավալապաշտական նկրտումները և այլն: Ըստ ԿԳՆ–ի՝ ՀՀ առջև ծառացած ներքին մարտահրավերներից են հայրենիքի պաշտպանությանը ոչ պատրաստակամ քաղաքացիների առկայությունը, զինվորական ծառայության հանդեպ գոյություն ունեցող անտարբերությունը, օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու տենդենցը, անկարգապահությունը, արտագաղթը, թմրամոլությունը, սեռական այլասերվածությունը և այլն:

«Կեղծ ռազմահայրենասիրություն, որից խորհրդային շրջանի հոտ է փչում»,–անդրադառնալով ռազմավարությանը՝ «Փաստ»–ի հետ զրույցի սկզբում ընդգծեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ հավելելով, որ ներկայացված ռազմավարությունը կեղծ հայրենասիրություն է:

«Այս կետերով ոչինչ չի փոխվում: Զինվորի, բանակի նկատմամբ վերաբերմունքը պետք է իրական լինի: Տեսնում ենք անտարբերության մատնված վիրավոր զինվորներ, ներքին հարաբերություններով պայմանավորված զոհեր: Իրենց ռազմահայրենասիրական տեքստերը չեն համապատասխանում իրականությանը: 21–րդ դարում, այս ազատ աշխարհում սովետական շրջանի տեքստեր բերելն ու դրանք երեխաների գլխում սերմանելն անընդունելի է: Փաստորեն, չեն թողնում մանկություն ունենան, ոչ էլ իրենց բնական սերն ունենան հայրենիքի, բանակի նկատմամբ: Ամբողջովին ռազմականացնում են դպրոցները: Չեն թողնում, որ հայրենիքը ոչ թե տեքստերով, այլ իրական սիրեն»,– ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ սա սովետական շրջանին հատուկ պարտադրանք է, ինչն անընդունելի է:

«Հիմա իրական կյանքում թույլ չեն տալիս աղոթագիրք փոխանցել զինվորին, իսկ այն ամենը, ինչը գրվում ու ասվում է եթերներից, իրականությանը չի համապատասխանում: Վիգեն Սարգսյանն Արևմուտքում կրթություն է ստացել ու հիմա եկել է, որ ամբողջ Հայաստանը սովետականացնի, վերադարձնի խորհրդային ժամանակաշրջան, որտեղ ամեն ինչ պարտադրված էր: Իհարկե, պարզ է, որ ԿԳ նախարարը մենակ չի նստել ու հորինել այդ ռազմավարությունը: Հիմա որոշել են փչացնել մեր երեխաների մանկությունը»,– նշեց նա:

Դիտարկմանը՝ միգուցե այլ ձևակերպումներով նման ռազմավարությունը հասկանալի լիներ, իրավապաշտպանն ընդգծեց. ««Ռազմագիտություն» առարկան լրիվ բավարար է, թեև այդ առարկան երբեք լուրջ առարկա չի համարվել: Հիմա մենք պետք է կրենք ժողովրդավարական արժեքները: Ամեն ինչ պետք է մարդու համար գրվի, և ոչ թե պլակատային հայտարարություններ արվեն հայրենասիրության մասին: Լրջություն չկա այս ամենի մեջ: Չեմ կարծում, որ ձևակերպումները կփոխեն իրավիճակը: Այս ժամանակահատվածը, ինտերնետը երեխաներին ուրիշ աշխարհ է տանում, և իրենք չեն հասցնի այդ կոնցեպտներով ընկնել երեխաների հետևից և փոխել նրանց մտածողությունը»:

Իրավապաշտպանն ընդգծեց, որ ձևակերպումները ևս անընդունելի են:

«Ընդգծվել է նաև արտագաղթը, բայց արտագաղթը Հայաստանից տեղի է ունենում հենց այդ կոնցեպտները գրողների պատճառով: Իրենք թող վերանայեն իրենց վարքագիծը, հարցնեն, թե որքանո՞վ են օրենքին խոնարհ ծառայում երկրին: Այս ամենը մի բուռ բնակչության վրա բարդելն անընդունելի է: Իսկ «հայրենիքի պաշտպանությանը ոչ պատրաստակամ քաղաքացիները» պաշտոնատար անձանց, հանրապետականների զավակներն են: Առաջին հերթին՝ թող իրենց միջավայրը կարգի բերեն, իրենց զավակներին ուղարկեն ծառայության, և հետո նոր անդրադառնան մյուսներին: Իսկ մյուսները սիրում են իրենց հայրենիքը: Պատերազմի ժամանակ ցույց են տվել, թե որքան հայրենասեր են: Բայց հիմա Հայաստանը լրիվ այլ ճանապարհով է գնում, ինչը բացահայտ շեղում է ժողովրդավարությունից: Արտագաղթը և նշվածները որպես մարտահրավեր բարդում են մարդկանց վրա: Ասում են, թե կան ծառայության ոչ պատրաստ մարդիկ: Իսկ ինչպես պատրաստ լինեն, երբ ամեն ինչ արվում է, որ մարդիկ լքեն Հայաստանը»,– եզրափակեց Ժ. Ալեքսանյանը:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում