Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
uncategorized

Կարեն Սարգսյան. «Երբ պայքարը քաղաքացիական է, հաճախ դիմություն–ընդդիմություն սահմանը ջնջվում է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սերժ Սարգսյանին առաջիկայում վարչապետությունից զրկելու կոչերը, նախաձեռնությունները նաև գործնական դաշտ են տեղափոխվում: Սակայն, փողոցում չկա հասարակության այն քանակը, որը կար, օրինակ` Խորենացիում, «Էլեկտրիկ Երևանի» կամ «Ոչ»–ի շարժման դեպքում: Ինչո՞ւ մարդիկ դուրս չեն գալիս փողոց:

Սոցիոլոգ Կարեն Սարգսյանի խոսքով՝ խնդիրը հետևյալն է. «Եթե ամբողջ պահանջը մեկ անձին հանել, բայց համակարգը թողնելն է, այսպիսի մի բան ենք ստանում: Իրականում պետք չէ մտածել, որ մարդը, ով պետք է դուրս գա փողոց, ընդհանրապես ոչինչ չի հասկանում: Ժողովուրդն իր մասով բավականին գրագետ է: Գրեթե բոլորը հասկանում են, թե ինչպիսին է իրավիճակը: Հիմա, եթե մի մարդ փոխենք, կամ չփոխենք, ի՞նչ է փոխվում: Ոչինչ: Տեսեք, թե Դ. Թրամփի մոտ ինչ ստացվեց: Նա եկավ, փորձեց փոխել: Բայց համակարգն իրեն ամբողջությամբ կոտրեց, և ինքն անում է այն, ինչ ուզում է այդ համակարգը: Մեկ անձը ոչինչ չի փոխելու: Չեմ ասում պայքարի անիմաստության մասին, ես ասում եմ, որ ակնկալիքներն իրենք իրենցով մի քիչ ավելի ճոխ են, քան կարող են լինել»:

Նրա խոսքով՝ հայտնվում են մարդիկ, հանդես են գալիս ինչ–որ պահանջով ու ակնկալում, որ ժողովուրդն իրենց հետևից կգնա:

«Իսկ ինչու հարցի պատասխանը ոչ ոք չունի: Ի՞նչն է ստիպում իրենց մտածել, որ մարդիկ պետք է գնան իրենց հետևից: Փաստացի՝ ժողովրդի պահանջը դա չէ, ժողովրդի պահանջը մի փոքր ուրիշ է: Աղքատության կրճատումն է, կոռուպցիայի դեմ պայքարն է, ընդհանուր վիճակի բարելավումն է: Ակնկալել, որ հիմա ժողովուրդը դուրս կգա և մեկ անձին փոխելու համար կփորձի փողոց փակել, մի փոքր ոչ հասուն քաղաքական գործչի մտածելակերպ է: Մարդկանց թվում է, թե իրենք առաջնորդում են ժողովրդին և ինչ ասեն, ժողովուրդը պետք է գնա իրենց հետևից: Ոչ: Այդպես չէ: Եթե դուք չգիտեք ժողովրդի իրական խնդիրները՝ ակնկալել, որ ժողովուրդը ձեր հետևից կգա, մի փոքր հեքիաթներին հավատալուն համարժեք բան է»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց սոցիոլոգը:

Նա շեշտեց՝ քաղաքական պայքարը պետք է տարբերել քաղաքացիականից:

«Քաղաքական պայքարն ինչ–որ խմբերի պայքար է իշխանության համար: Կապ չունի՝ այդ խումբն ընդդիմադիր է, թե իշխանամետ: Հիմա իշխանության մոտ գտնվող անձանց խումբը փորձում է պահել այդ իշխանությունը, ընդդիմության մեջ գտնվող խումբն ուզում է գալ այդ իշխանությանը: Այս ամբողջ պատմության մեջ երկուսն էլ ակնկալում են ժողովրդի աջակցությունը: Եվ այնպես չէ, որ ժողովուրդը չի հասկանում դա: Հիմա, եղբայր, եթե ուզում ես ժողովուրդը գա քո հետևից, այնպես արա, որ կոնկրետ նպատակներ տաս նրան: Իսկ ինչ–որ մեկի դեմ բողոքելը բավարար չէ: Չ՞է որ այդ պրոցեսը երկկողմանի է: Այո, դու համարում ես, որ կարող ես հանդիսանալ այն մարդը, ով կսկսի այդ ամենը: Բայց ինչո՞ւ ես այդպես կարծում, ի՞նչն է քեզ ստիպում մտածել, որ մարդիկ քո հետևից կգան, չէ որ դու իրենց ոչինչ չես ասում: Քեզ համար դա շատ կարևոր բան է, իսկ մարդկա՞նց համար: Հասարակությունը միայն քաղաքական ակտիվը չէ, ով Facebook–ում գրառումներ է անում: Մոտ 2,5 միլիոնից ավելի բնակչություն ունենք, որոնցից 1,8 միլիոնն ընդհանրապես քաղաքականությամբ չի հետաքրքրվում: Մնացած 1 միլիոնին էլ հետաքրքիր չէ, ոչ թե նրա համար, որ վատ բան են ասում, այլ պարզապես հետաքրքիր չէ»,– նշեց նա:

Սոցիոլոգի խոսքով՝ մեր քաղաքական դաշտի ցավն այն է, որ թե՛ դիմությունը, թե՛ ընդդիմությունը մեծամասնությամբ քաղաքականապես կրթված չեն. «Խնդիրն ավելի բարդ է, քան տանից դուրս գալն ու ասելը, որ այսինչ պաշտոնյան խաբել է, բյուջեն վատնում է և այլն: Իսկ բնակչությունն ավելի ռացիոնալ է, սակավ էմոցիոնալ ու ավելի ծանր: Բնակչությանն ավելի դժվար է ստիպել ինչ–որ քայլերի գնալ, որոնք կարող են իրեն վնասել: Նա մտածում է՝ այսօր դուրս եկա, վաղը կրկին դուրս կգամ, բայց պայքարի վերջը ո՞րն է: Քաղաքական տգիտություն է, երբ պայքարի վերջը դրվում է կոնկրետ պաշտոնում մեկ անձի լինել կամ չլինելու հարցի վրա: Քաղաքական տգիտություն է ասել նաև այն, թե իշխող կուսակցության նախագահը կլինի վարչապետ, թե չի լինի, կամ դրանից իր իշխանությունը կպակասի, թե՝ ոչ: Սա նշանակում է, որ մարդիկ չեն հասկանում, թե քաղաքական համակարգն ինչպես է գործում: Ի՞նչ տարբերություն՝ Սերժ Սարգսյանը նստած կլինի Մելիք Ադամյանում, թե՝ իր շենքում: Եթե ինքն իշխող կուսակցության ղեկավարն է, միևնույն է, իշխող կուսակցության կառուցվածքային բոլոր կոմպոնենտներն իրեն են ենթարկվում: Մենք անցել ենք պառլամենտական համակարգին, և, որպես արդյունք, ստացել այսպիսի հնարավորություն. նույնիսկ կապ չունի, թե վարչապետն ով է, կապ ունի՝ որն է իշխող կուսակցությունը»:

Ըստ Կարեն Սարգսյանի՝ քաղաքացիական պայքարները մեզ մոտ շատ հաճախ հաջողություններ են ունենում:

«Երբ պայքարն իսկապես քաղաքացիական է, շատ հաճախ դիմություն–ընդդիմություն սահմանը ջնջվում է: Այն կուսակցական տարբերություններ չի ճանաչում: Լինում է, երբ քաղաքացիական պայքարը ուղղորդում են դեպի քաղաքական պայքարի, ընդ որում՝ ուժերից մեկն ասում է, որ ժողովրդի առաջնորդն է: Իրականում ոչ ոք ժողովրդի առաջնորդը չէ՝ ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ ընդդիմությունը: Ըստ Սահմանադրության, և ըստ էության, երկրի գլխին ժողովուրդն է: Դա ցույց տվեց ապրիլյան պատերազմը: Եթե ազգային պետականությանն ու անվտանգությանը լուրջ վտանգ սպառնա, ոչ ոք չի կարող կանգնեցնել ժողովրդին իր պետականությունը պահելու ճանապարհին: Կապ չունի՝ ղեկավարդ ով կլինի: Ո՞վ էր հրամանի սպասում ապրիլյան պատերազմի ժամանակ»,– եզրափակեց մեր զրուցակիցը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում