Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՌուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Ավետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՓաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ» Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. ՀարցումԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանԼինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էՎենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքը
uncategorized

Բան ես ասում՝ ասա. որ չես ասում, էլ ինչո՞ւ ես ասում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ասեմ–չասեմ, ասեմ–չասեմ, ասեմ, ի վերջո՝ չասեմ….

Նաև այսպես է ընթանում մեր երկրում քաղաքական խաղը:

Բա՜, գիտե՞ք, ես գիտեմ, թե որ պաշտոնյան է թռել Լուսին ու այնտեղ մնացել հինգ օր՝ չորսի փոխարեն: Բայց չեմ ասում նրա անունը: Եթե այնպես անեք, որ ես էլ Մարս թռչեմ, անպայման անունը կտամ:

Ահա, այսպիսի խաղեր: Ու հասարակության հետաքրքրությունը վառվում է: Շիկանում է մարդկանց ոգևորությունը, խանդավառ–խանդավառ հավաքվում են հարցի վրա և քննում ու քննում են:

Միշտ մտածել եմ, թե այս մարդիկ ի՞նչ են մտածում կամ ինչո՞վ են մտածում, եթե գիտեն մի բան ու չեն ասում: Եթե գիտեք՝ ասեք: Եթե չեք ասում, էլ ձեր այդ մասին տեղեկացնելու իմաստը ո՞րն է:

Կամ եթե դուք այնքան սկզբունքային, քաղաքացիական պինդ նկարագրով անձնավորություն եք, եթե մի վատ բան գիտեք ձեր երկրի պաշտոնյայի մասին, գիտեք փաստեր, որոնք կվնասեն ձեր երկիրը, ձեր ժողովրդին ու հասարակությանը, ապա հրապարակեք, որ այն կանխվի–վերացվի: Կամ եթե գիտեք, թե ինչ–որ մի մարդ արել է այս–այս բաները, ապա կրկին ասեք ո՞վ է, որպեսզի ձեռքը բռնող լինի:

Թե չէ «գիտեմ, բայց չեմ ասում»–ը ո՞րն է: Այդ դեպքում դուք անողից ինչո՞վ եք լավը: Կարծեմ Քրեական օրենսգրքում այսպիսի բան կա, որ հանցանքը թաքցնողն ինքն էլ է հանցագործ:

Հիմա մեր երկրում այս ինչ իրադարձություն է այս մի քանի օրը. նախկին պաշտպանության նախարարի սիրունատես տիկինը, իր՝ է՛լ ավելի սիրունատես նկարը հրապարկելով, ասում է, որ մեր պաշտոնյաներից ինչ–որ մեկը չի ծառայել բանակում. ինքը տեղյակ է այդ մասին: Ու նույն այդ մարդը, դոշը դեմ տված, զինապարտության օրինագիծն է պաշտպանում:

Պա՛հ, ինչպիսի՞ նորություն: Ես կասեի՝ ցնցո՛ղ նորություն: Կարծես մենք չգիտենք, որ մեր պաշտոնյաները չեն ծառայել բանակում ու, դրանով հանդերձ, եթե տեղը գա, ամենքին՝ բանակում ծառայողին էլ, տո անգամ կռիվներում զոհվածներին էլ հետմահու հայրենասիրական դասեր կտան:

Այստեղ, տիկին, կարևորը քո ասած մարդու անունն էր, որ պետք է հրապարակեիր: Եթե չես հրապարակում, ապա բա ե՞ս ինչքան մարդու անուն գիտեմ, որ… Բայց չե՛մ ասում:

Ու այս էութենազուրկ, թույլ տվեք այս փքուն ու դժվարարտասանելի բառն օգտագործել, հայտարարությունից հետո նրանք, ում պետք էր այս հայտարարությունը, ի՜նչ եռուզեռի մեջ են ընկել: Ասում են, խոսում են, քննում ու քննարկում են: Ում ուզում են՝ տեսնում են տվյալ ասված–չասված պաշտոնյայի անհայտ անվան տակ: Ու… իրենց հունձն են անում. հաստատ սա ա՛յս մեկն է:

Մյուս քաղաքական ուժն էլ վերմակն իր վրա է քաշում՝ չէ՛, հաստատ ա՛յս մեկն է: Նա էլ նրա անունն է տալիս, ում դեմքին երեկ քամահրանք նկատեց, երբ ամբիոնը գրկած, ազգի դարդերն էր մեկիկ–մեկիկ թվարկում ու մարդկանց սիրտը լացացնում:

Ու… այսպես՝ շարունակ:

Է՜, եղա՞վ: Բան ես ասում՝ ասա: Որ չես ասում, էլ ինչո՞ւ ես ասում:

Հ. Գ. Գուցե այս դեպքի համար չէ, բայց չմոռանանք, որ ասեմ–չասեմի մեթոդը լավ էլ աշխատում է: Մարդիկ, հայտնել–չհայտնել սպառնալով, սեփական հարցերն էլ կարող են լուծել: Ու հավանաբար նաև լուծում են:

Հիշում եք, չէ՞, ինչպիսի ցուցակներ են ժամանակ առ ժամանակ խոստացել, որ կհրապարակեն: Ինչպիսի գունավոր ու ոչ գունավոր կողմնորոշումներով մարդկանց են ցանկացել անարգանքի սյունին գամել: Բայց… վերջին պահին հրաժարվել են: Երևի առևտուրը հաջող է անցել:

Ի վայելումն:

  Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում