Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Վարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էՎենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾՀրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշինՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ 100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Հորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ ԹրամփԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՏարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել
Հասարակություն

ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին։ Այն հիմնված է կոշտության ու ծայրահեղ պրագմատիզմի վրա, և հին աշխարհը գրեթե ոչ մի հնարավորություն չունի դիմակայելու ամերիկյան ճնշմանը: Որքան շուտ ԱՄՆ-ի եվրոպական գործընկերները ընդունեն, որ հին աշխարհակարգն ավարտվել է, այնքան ավելի շուտ նրանք կարող են միավորվել՝ վերականգնելու քաղաքական սուբյեկտայնությունը և ԱՄՆ-ի հետ խոսելու միասնական լեզուն։

Դոնալդ Թրամփի առաջին նախագահության ժամանակ հաճախակի հնչեցվող թեզն այն էր, որ նրա ուղերձները միշտ պետք է ընդունել «լուրջ, բայց ոչ բառացիորեն»: Այս մոտեցման արձագանքները դեռևս զգացվում են բազմաթիվ վերլուծական նյութերում, որոնց հեղինակները Թրամփի ներկայիս հրամանագրերն ու հայտարարութուններն ընկալում են որպես «ցնցում»։

Կարծես ամբողջ արտաքին քաղաքականությունը հանգում է նրան, որ ազդանշանները տրվում են, սակայն ասվածը չի կատարվում։ Խնդրի մի մասն այն է, որ շատերը պարզապես չեն ցանկանում նախագահ Թրամփի գործողություններում հետևողականություն տեսնել: Այնուամենայնիվ, նրա դոկտրինն արդեն ի հայտ է գալիս, և դրա դրույթներն առավել հստակորեն ներմուծվում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ:

ԱՄՆ-ի նոր Դոկտրինը կարծես թե ունի իր հստակ առանձնահատկություններն ու ուրվագծերը, և հանդիսանում է կոնֆլիկտների լուծման կոմպլեքս տեսություն։ Այն ներառում է քաղաքական, տնտեսական և ստրատեգիական գործարքներ՝ հատկապես, երբ խոսքը վերաբերում է ռազմական գործողություններին, որտեղ ԱՄՆ-ը դերն է խաղում: Չկա հակամարտությունների պատմություն, լավի կամ վատի մասին գնահատականներ: Գործընթացը սկսվում է ԱՄՆ նախագահից, ում նպատակը պատերազմներին վերջ տալն է՝ պայմանով, որ այն որոշակի օգուտներ է բերելու Միացյալ Նահանգներին:

ԱՄՆ-ի այդ պրագմատիկ մոտեցումը հանդիսանում է նախագահ Թրամփի դոկտրինի երկրորդ հատկանիշը։ Նա հետևում է առկա հակամարտությունների և դրանցում ԱՄՆ ֆինանսական աջակցության արդյունավետությանը։ Օրինակ՝ Գազայի պատերազմից հետո որոշակի օգուտ կա անշարժ գույքի տեսանկյունից: Ուկրաինան կարող է ԱՄՆ-ին առաջարկել հանքային ռեսուրսներ՝ ավելի, քան մինչ օրս ԱՄՆ-ի կողմից տրամադրված օգնությունն է։ Սա նման է ներդրումային մենեջմենթի, որի գլխավոր նպատակն է “ոչ եկամտաբեր ընկերությունների օպտիմալացումը”` շահույթ ստանալով նախկինում հատկացված միջոցներից:

Նախագահ Թրամփի դոկտրինի երրորդ հատկանիշը ցանկացած տեսակի «փափուկ ուժի» մերժումն է։ Այն համարվում է թանկ, իսկ դրանց օգուտները՝ կասկածելի ու անորոշ: Մոտեցումն այն է, որ այլ երկրներն օգտվում են դրանից և պարզապես սնվում են ԱՄՆ տրամադրած միջոցներից:

Քանի դեռ ԱՄՆ նոր վարչակազմի նոր մոտեցումները մեկնարկային փուլում են, կա տեսակետ, որ այդ առանձնահատկությունները կարող են ընթացքի հետ փոփոխվել՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին դրդապատճառներով պայմանավորված։

Այնուամենայնիվ, այս պահի դրությամբ պետք է արձանագրել, որ աշխարհի տարբեր տարածաշրջաններում և հատկապես Եվրոպայում, ստեղծվել է մի իրավիճակ, երբ զրոյանում են ավանդական պատկերացումներն առ այն, թե ինչպե՞ս պետք է շարունակվի Միացյալ Նահանգների հետ կառուցված համագործակցությունը։
 
Եվրոպական երկրներն առայժմ հայտնվել են երկրորդ ջութակի դերում, որոնք, կամ պետք է հրաժարվեն Ռուսաստանին դիմակայելու իրենց քաղաքականությունից և միանան պատերազմները դադարեցնելուն ուղղված ԱՄՆ քաղաքականությանը, կամ իրենք պետք է ստանձնեն հետագա ռազմական գործողությունների և դրանց հետևանքների պատասխանատվությունը։ Նրանց տարակուսանքն ու «հանձնվելու» մասին հռետորաբանությունը պարզապես արձագանքն է այն ժամանակաշրջանի, երբ Արևմուտքում ընդունված էր, Ռուսաստանին ընկալել որպես սպառնալիք և պետք էր դիմակայել նրան։ Սակայն նախագահ Թրամփը գործում է այլ արժեհամակարգում, որտեղ այդ հին հասկացությունները չեն կիրառվում կամ ստացել են բոլորովին այլ նշանակություն։

Մինչ եվրոպացիները “բարկացած են”, Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը մշակվում է ոչ թե Եվրոպայում, այլ Սաուդյան Արաբիայում՝ միջնորդ ուժի նոր կենտրոններից մեկում, ովքեր գտնվում են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերանայելու գործընթացում և կարծես թե պատրանքներ չունեն նոր ձևավորվող աշխարհի վերաբերյալ: Մերձավոր Արևելքը ևս պատրաստվում է նախագահ Թրամփի սահմանած նոր խաղի կանոններին և ակնկալում է իր օգուտները ստանալ։

Հատկապես ուշադրության կենտրոնում են այն երկրները, որոնց հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ կոշտ էին և հիմնված էին չոր շահերի, և ոչ թե ընդհանուր արժեքների վրա: Նրանք միշտ ստիպված են եղել, այս կամ այն չափով, գործ ունենալ ԱՄՆ-ի հետ, և այժմ նրանք կարծես հայտնվում են լավագույն վիճակում՝ տեսնելով, թե ինչ է կատարվում մնացյալ աշխարհում: