Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանԼինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էՎենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾՀրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշինՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ 100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Հորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ ԹրամփԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՏարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների
Հասարակություն

Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռևս տարիներ առաջ հայաստանյան բնապահպանական կազմակերպությունների գործունեությանը կարելի էր վերաբերվել որպես գաղափարական պայքարի՝ հանուն երկրի շրջակա միջավայրի պահպանության։ Որոշ դեպքերում իսկապես այդպես էր։ Սակայն վերջին տարիների զարգացումները ցույց տվեցին, որ ինչքան էլ առկա է շրջակա միջավայրի պահպանության ու բարելավման խնդիրը, հայաստանյան բնապահպանական կազմակերպությունների զգալի մասը կենտրոնացած էր ոչ թե իրական խնդիրների բացահայտման, այլ կոնկրետ թիրախային ծրագրերի ու ոլորտների տապալման հարց էր լուծում։

Դատեք ինքներդ՝ Երևանի ծառահատումներից մինչև այրվող աղբավայրերը, տրանսպորտի արտանետումներից մինչև անվերահսկելի շինարարությունը՝ ցեմենտի ու այլ թունավոր նյութերի արտանետումներով, ուղղակի ու շատ հստակ ազդեցություն ունեն բնակչության առողջության վրա։ Բայց բնապահպանների թիրախը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության հենասյունը՝ հանքարդյունաբերության ոլորտը։ Ու սա զարմանալիորեն համահունչ է հատկապես 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ագրեսիվ ու շատ հստակ երևակվող հարձակումներին Հայաստանի տնտեսության վրա։

Անցած տարվա ընթացքում ադրբեջանական մամուլում Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների՝ Քաջարանի, Սոթքի, Ամուլսարի դեմ լայնածավալ մեդիաարշավներ էին կազմակերպվել, որի «գագաթնակետը» եղավ COP29-ի ընթացքում Հայաստանը որպես բնության և շրջակա միջավայրի «թշնամի» ներկայացնելը։ Այս մասին շատ է գրվել։ Հայաստանի դեմ սանձազերծված այս արշավի համար Ադրբեջանը հիմնականում օգտագործում էր հենց հայաստանյան բնապահպանների՝ տարիների ընթացքում արված հայտարարությունները, հաճախ՝ մտացածին։ Այս մասին հիշատակումները հայաստանյան բնապահպանները հաճախ ցավագին են ընկալում՝ թե, իբր, ինչո՞ւ եք մեզ մեղադրում Ադրբեջանին օգնելու մեջ։ Այնինչ, այդ ամենն անտեսել ուղղակի չի կարելի, եթե հաշվի առնենք, որ հայաստանյան մի շարք ՀԿ-ներ այս ամենից հետո էլ շարունակում են նպաստել կասկածելի «միջազգային» կազմակերպությունների՝ լրտեսություն հիշեցնող գործունեությանը Հայաստանում։

Այսպես, ի մասնավորի, չեխական ծագումով «Առնիկա» կազմակերպությունը շարունակում է Ադրբեջանին ուղղակի կամ անուղղակի մատակարարել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի մասին իբր «գիտական» տվյալներ։

«Էկոլուր» ՀԿ-ի կայքի հունվարի 7-ի հրապարակումից հայտնի է դառնում, որ այլ երկրներում արդյունաբերական աղտոտման հայտնաբերման համար Չեխիայի ԱԳՆ–ի կողմից տրվող գրանտային ծրագիրն, ամենայն հավանականությամբ, հասել է նաև Սյունիքի մարզ: Իհարկե, դեռևս 2023 թ. դեկտեմբերին այդ կազմակերպության հետ կապված աղմուկից հետո այս հոդվածում չի հիշատակվում այդ կազմակերպության անունը, սակայն նյութի սկզբում առկա են «Առնիկայի» և Չեխիայի ԱԳՆ-ի դրամաշնորհային ծրագրի պաշտոնական լոգոները։

Դեռևս 2018 թվականից սկսած՝ չեխական ՀԿ-ի փորձագետները «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» ՀԿ-ների հետ տարիներ շարունակ Հայաստանի ջրի, հողի կենսաբանական նյութերի փորձանմուշներ են վերցրել մի շարք մարզերում (Արարատ, Լոռի, Կոտայք և Արագածոտն), ուսումնասիրել են ծանր մետաղների տարածման ուղիներն այդտեղ գործող հանքավայրերում և պոչամբարներում: Փաստացի Հայաստանում շարունակում են գովազդել այդ չեխական ՀԿ-ն՝ «տոն տալով» նրանց այն պնդումներին, որ Հայաստանը աղտոտում է տարածաշրջանը։ Չեխական այս կազմակերպության տվյալները ոչ ոք չի ստուգել, բայց դրանք ակտիվորեն մեջբերվում են ադրբեջանական մամուլում։

Հիշեցնենք, որ չեխական այս կազմակերպությունը՝ հայաստանյան ՀԿ–ների աջակցությամբ, որքան կարելի է հասկանալ տարբեր հրապարակումներից, այցելել է Հայաստան 2018, 2019, 2020, 2021 թվականներին։ Եվ շատ հետաքրքիր էր, որ նույն Ադրբեջանում, ինչպես նաև Թուրքիայում արդյունաբերական աղտոտման դեպքերով իրենք երբևէ չեն զբաղվել։ Սակայն այս հանգամանքը, կարծես, որևէ կերպ ահազանգ չի հանդիսանում հայաստանյան բնապահպանական ՀԿ-ների համար, և նրանք շարունակում են համագործակցել կասկածելի օտարերկրյա կազմակերպության հետ:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այդ «խնդրի բացահայտմամբ» զբաղված չեխական կասկածելի մի կազմակերպություն, որի գործունեությունը լայնորեն լուսաբանվել է ադրբեջանական կայքերում։ Զուգադիպություն է սա, թե ոչ, բայց վերոնշյալ հոդվածի հրապարակումը համընկավ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հարցազրույցի հրապարակման հետ, որտեղ կրկին հիշատակվում էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որն ուղիղ առնչվում է Սյունիքի մարզի հետ։ Այս ամենն, ինչ խոսք, արդեն ազգային անվտանգության հարց է, որով, հուսանք, Հայաստանում դեռևս զբաղվում են...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում