Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԻնչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Իշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ Պետրոսյան«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Արթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՔիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ
Իրավունք

Երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերն ավելանում են․ ՀՀ դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործություններով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել է, որ ինչպես հանրապետության մարզերում, այնպես էլ Երևան քաղաքում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերն ավելանում են։ Մասնավորապես, եթե 2019թ.-ին ստացվել է  երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 204 հաղորդում, 2020թ.-ին՝ 259 հաղորդում, ապա 2021թ.-ին՝ 292 հաղորդում:

Երեխաների նկատմամբ կատարված հանցագործություններից շարունակում են գերակշռել նրանց ծեծի ենթարկելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու և այլ դեպքերը:

2021թ.-ի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով քննված՝ 90 քրեական գործ՝ 101 անձի վերաբերյալ: 

Նման հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանց շուրջ 52%-ը եղել են 18-35 տարեկան, իսկ 40%-ը՝ 35 տարեկանից բարձր տարիքի անձինք: Ընդ որում,  կատարված ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել է, որ երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների շուրջ 40%-ը կատարվել է այն անձանց կողմից, որոնց վրա, ըստ էության, դրված է երեխաներին դաստիարակելու պարտականություն։

Տարեցտարի նկատվում է անչափահասների կողմից իրենց նկատմամբ կատարված հանցագործությունների մասին ՀՀ ոստիկանություն ահազանգելու, անձամբ ոստիկանության բաժին ներկայանալու և հաղորդում տալու դեպքերի աճ։ Եթե 2020թ. արձանագրվել է նման ընդամենը 2 դեպք, ապա 2021թ. ընթացքում արձանագրվել է 11 դեպք:

Նշված դեպքերի վերլուծությունը փաստում է, որ մինչև 16 տարեկան երեխաների կողմից իրենց նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ ահազանգերն առավելապես վերաբերել են նրանց նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությանը՝  գործադրված երեխային դաստիարակելու պարտականություն ունեցող անձանց կողմից։

Գաղտնիք չէ, որ երեխաները հանդիսանում են հասարակության ամենաանպաշտպան և խոցելի խավը, ովքեր իրենց տարիքին, հասունության աստիճանին, անհատական կարիքներին համապատասխան հատուկ պաշտպանության կարիք ունեն: Դրա ապահովման պետության պոզիտիվ պարտականությունների համատեքստում ՀՀ դատախազությունը գործադրում է իրեն վերապահված ամբողջ գործիքակազմը:

Դատախազությունում կատարված ուսումնասիրության արդյունքներով խնդիր է դրվել բարձրացնել հետևողականությունը՝ անկախ տարիքից անչափահասների կողմից իրենց նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ ահազանգները պատշաճ ստուգման ենթարկելու հարցում, մասնավոր մեղադրանքի գործերով, անկախ նրանից տուժողի օրինական ներկայացուցիչը բողոքում է, թե ոչ՝ երեխայի լսվելու իրավունքի իրացումն ապահովելու հարցում։

Անհրաժեշտ է համարվել նաև այն դեպքերով, երբ անչափահասի նկատմամբ ենթադրյալ հանցանք կատարողը նրա ծնողն է կամ երեխայի դաստիարակության պարտականություն ունեցող այլ անձը, պարտադիր քննության առարկա դարձնել վերջիններիս կողմից  երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հանգամանքները՝ արժանացնելով դրանք համապատասխան իրավական գնահատականի:

Կարևորվել է նաև ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումների ղեկավարների նախաձեռնությամբ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի պատասխանատու գերատեսչությունների աշխատակիցների մասնակցությամբ կիսամյակային կտրվածքով օպերատիվ խորհրդակցությունների կազմակերպումը՝ քննարկելու տվյալ կիսամյակի ընթացքում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների արձանագրված դեպքերը, դրանց վերաբերյալ պատասխանատու գերատեսչությունների աշխատակիցների կողմից իրենց լիազորություների իրականացման ամբողջականությունը, վեր հանելու հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները, առկա խնդիրները՝ դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու համար: