Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
Legal

Երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերն ավելանում են․ ՀՀ դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործություններով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել է, որ ինչպես հանրապետության մարզերում, այնպես էլ Երևան քաղաքում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերն ավելանում են։ Մասնավորապես, եթե 2019թ.-ին ստացվել է  երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 204 հաղորդում, 2020թ.-ին՝ 259 հաղորդում, ապա 2021թ.-ին՝ 292 հաղորդում:

Երեխաների նկատմամբ կատարված հանցագործություններից շարունակում են գերակշռել նրանց ծեծի ենթարկելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու և այլ դեպքերը:

2021թ.-ի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով քննված՝ 90 քրեական գործ՝ 101 անձի վերաբերյալ: 

Նման հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանց շուրջ 52%-ը եղել են 18-35 տարեկան, իսկ 40%-ը՝ 35 տարեկանից բարձր տարիքի անձինք: Ընդ որում,  կատարված ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել է, որ երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների շուրջ 40%-ը կատարվել է այն անձանց կողմից, որոնց վրա, ըստ էության, դրված է երեխաներին դաստիարակելու պարտականություն։

Տարեցտարի նկատվում է անչափահասների կողմից իրենց նկատմամբ կատարված հանցագործությունների մասին ՀՀ ոստիկանություն ահազանգելու, անձամբ ոստիկանության բաժին ներկայանալու և հաղորդում տալու դեպքերի աճ։ Եթե 2020թ. արձանագրվել է նման ընդամենը 2 դեպք, ապա 2021թ. ընթացքում արձանագրվել է 11 դեպք:

Նշված դեպքերի վերլուծությունը փաստում է, որ մինչև 16 տարեկան երեխաների կողմից իրենց նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ ահազանգերն առավելապես վերաբերել են նրանց նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությանը՝  գործադրված երեխային դաստիարակելու պարտականություն ունեցող անձանց կողմից։

Գաղտնիք չէ, որ երեխաները հանդիսանում են հասարակության ամենաանպաշտպան և խոցելի խավը, ովքեր իրենց տարիքին, հասունության աստիճանին, անհատական կարիքներին համապատասխան հատուկ պաշտպանության կարիք ունեն: Դրա ապահովման պետության պոզիտիվ պարտականությունների համատեքստում ՀՀ դատախազությունը գործադրում է իրեն վերապահված ամբողջ գործիքակազմը:

Դատախազությունում կատարված ուսումնասիրության արդյունքներով խնդիր է դրվել բարձրացնել հետևողականությունը՝ անկախ տարիքից անչափահասների կողմից իրենց նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ ահազանգները պատշաճ ստուգման ենթարկելու հարցում, մասնավոր մեղադրանքի գործերով, անկախ նրանից տուժողի օրինական ներկայացուցիչը բողոքում է, թե ոչ՝ երեխայի լսվելու իրավունքի իրացումն ապահովելու հարցում։

Անհրաժեշտ է համարվել նաև այն դեպքերով, երբ անչափահասի նկատմամբ ենթադրյալ հանցանք կատարողը նրա ծնողն է կամ երեխայի դաստիարակության պարտականություն ունեցող այլ անձը, պարտադիր քննության առարկա դարձնել վերջիններիս կողմից  երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հանգամանքները՝ արժանացնելով դրանք համապատասխան իրավական գնահատականի:

Կարևորվել է նաև ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումների ղեկավարների նախաձեռնությամբ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի պատասխանատու գերատեսչությունների աշխատակիցների մասնակցությամբ կիսամյակային կտրվածքով օպերատիվ խորհրդակցությունների կազմակերպումը՝ քննարկելու տվյալ կիսամյակի ընթացքում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների արձանագրված դեպքերը, դրանց վերաբերյալ պատասխանատու գերատեսչությունների աշխատակիցների կողմից իրենց լիազորություների իրականացման ամբողջականությունը, վեր հանելու հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները, առկա խնդիրները՝ դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու համար: