Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանը
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանն ընտանիքով կտեղափոխվի Շենգավիթում գտնվող իր տո՞ւն

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյան

Վերջին շրջանում պաշտոնական մակարդակում տեղեկություններ են տարածվում, ըստ որի վարչապետի պաշտոնում հայտնված անձը նախաձեռնել է արտահերթ խորհրդարանական ընտրության անցկացում։

Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ արտահերթ խորհրդարանական ընտրության անհրաժեշտություն կարող է առաջանալ միայն քաղաքական այնպիսի ճգնաժամի առկայության դեպքում, երբ վարչապետի հրաժարականից կամ Ազգային ժողովի կողմից նրան պաշտոնանկ անելուց հետո, Ազգային Ժողովը չկարողանա երկու անգամվա հնարավորությունից ընտրել ՀՀ նոր վարչապետ։

Ակնհայտ է, որ դեռևս վարչապետը հրաժարական չի ներկայացրել, տեղի չի ունեցել վարչապետի թեկնածության առաջադրում ԱԺ խմբակցությունների կողմից, դա չի իրականացվել երկրորդ անգամ, հետևաբար, այդ պայմաններում խոսել արտահերթ խորհրդարանական ընտրության մասին, արդեն իսկ վկայում է հանցավոր համաձայնությունների հետևանքով պետական իշխանությունը զավթելու և պաշտոնական դիրքն այդ նպատակով օգտագործելու ենթադրյալ հանցագործության փաստի մասին։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նույնիսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրության օրը՝ 2021 թվականի հունիսի 20-ը, ինչը մեկ այլ ապօրինության փաստացի դրսևորում է, քանի որ ՀՀ Սահմանադրության 93-րդ հոդվածով հստակ սահմանվում է, որ «Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը»։

Այսինքն` դա Հանրապետության նախագահի բացառիկ սահմանադրական իրավասության խնդիր է, որն ապօրինաբար յուրացվել է վարչապետի կողմից։

Ընդ որում` այդ հայտարարությունը տեղի է ունեցել երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում, երբ ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածի համաձայն «Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն չի անցկացվում»։

Սա էլ Սահմանադրությունը խախտելու մեկ այլ փաստի արձանագրում է։

Հարկ է նկատել, որ Ազգային ժողովի կողմից ռազմական դրությունը չեղարկվել է այդ հայտարարությունից հետո, ընդ որում ոչ թե կառավարության, այլ ընդդիմադիր պատգամավորական խմբակցությունների նախաձեռնությամբ։

 

Այսինքն, ռազմական դրությունը սահմանվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության, իսկ չեղարկվել է ոչ թե կառավարության, այլ ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ` այն էլ ոչ թե հաշվի առնելով դրա սահմանադրական հիմքերը (որոնք վաղուց վերացել են), այլ քաղաքական գործոնները՝ նոր ընտրություն կազմակերպելու հնարավորության ստեղծումը։

Հատկանշական է, որ արտահերթ ընտրության գնալու հանցավոր համաձայնության պատասխանատվությունն իրենց վրա վերցրել են նաև խորհրդարանում մինչ այժմ իրենց ընդդիմադիր համարող երկու քաղաքական ուժեր՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները (համանուն խմբակցությունները) ևս։

Ավելորդ է խոսել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության գոյության մասին, քանզի նրանց փոխարեն բոլոր որոշումները կայացվում են վարչապետի կողմից (ինչն իր հերթին իշխանությունը յուրացնելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ է պարունակում)։

Իհարկե, դեռևս կարելի է հույսեր փայփայել, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, գիտակցելով ենթադրյալ հանցագործությանը մասնակցություն ունենալու վտանգավոր հեռանկարը, զերծ կմնան, այսպես կոչված, «քաղաքական պայմանավորվածություններից» և կիրացնեն իրենց սահմանադրական իրավունքները և գործուն քայլեր կիրականացնեն վարչապետի հրաժարականը ոչ միայն պահանջելու, այլև խորհրդարանում առկա բոլոր քաղաքական ուժերի համար ընդունելի վարչապետի թեկնածու առաջադրելու և ընտրելու ուղղությամբ։

Հակառակ պարագայում, մինչ այժմ ներկայացված «քաղաքական պայմանավորվածություն» կոչվող հանցավոր սխեման ենթադրում է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կրելու է ձևական բնույթ, այսինքն, պաշտոնապես նա կհայտարարի դրա, մասին, ու կշարունակի մնալ իբրև վարչապետի պաշտոնակատար, իսկ խորհրդարանում չի առաջադրվի վարչապետի թեկնածու (կամ եթե առաջադրվի չի ընտրվի), որից հետո խորհրդարանը կարձակվի օրենքի ուժով, կկազմակերպվի Ազգային ժողովի նոր ընտրություն, իսկ Նիկոլ Փաշինյանը կշարունակի մնալ որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։

Ըստ էության, նույն լիազորություններով մնալով իշխանության ղեկին, նա վարչական ռեսուրսի կիրառման և այլ ապօրինությունների միջոցով (որոնց մի մասն արդեն իսկ գործի էին դրվել 2020 թվականի Սահմանադրական հանրաքվեի նախօրեին, ինչպես նաև հիմա՝ Արագածոտնի և Արմավիրի մարզերում չհայտարարված քարոզարշավի շրջանակներում)՝ ապահովելով նրա հանցավոր իշխանության վերարտադրությունը։

Այս սցենարի «ճարտարապետներին» խորը հիասթափություն է սպասվում, քանզի ՀՀ Սահմանադրությունը թույլ չի տալիս հրաժարական ներկայացրած վարչապետին կատարելու վարչապետի պարտականությունները։

Ցավոք, նախկինում դա կիրառություն է ունեցել (հենց Նիկոլ Փաշինյանի կողմից նախկինում այդ կարգավիճակում պաշտոնավարելով), բայց ապօրինի նախադեպը չի կարող հիմք հանդիսանալ նոր ապօրինություն կատարելու համար։

Հիմա փաստերով և իրավական հղումներով։ ՀՀ Սահմանադրության 158-րդ հոդվածով սահմանվում է, որ «Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը:

Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը»։

Այդ պարագայում վարչապետի հետագա պաշտոնավարումը, որպես ժամանակավոր պաշտոնակատար դիտարկողները, հավանաբար, հենվում են Սահմանադրության այն ձևակերպման վրա, որ «Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը», սակայն նրանք, հավանաբար, հաշվի չեն առնում այն իրողությունը, որ վարչապետը ՀՀ կառավարության անդամներից ունի հստակ տարբերվող սահմանադրական կարգավիճակ, և նրա հրաժարականի դեպքում, պարտականությունների կատարումը վերաբերում է բացառապես կառավարության անդամներին, այլ ոչ երբեք վարչապետին։

Եվ դա խիստ տրամաբանական է, քանզի հրաժարական ներկայացրած պաշտոնյան ինչպե՞ս կարող է պաշտոնավարել։ Այդ իմաստով կարևոր է ՀՀ Սահմանադրության 130-րդ հոդվածի այն ձևակերպումը, ըստ որի Հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է Կառավարության հրաժարականը։ Դա ամրագրված է նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով։

Այսինքն՝ Նախագահն աներկբա պարտավոր է ընդունել վարչապետի հրաժարականը, իսկ դա նշանակում է, որ այդ պահից վարչապետն այդ պաշտոնում պաշտոնավարելու իրավունք չունի, անհապաղ պետք է ազատի կառավարական շենքի իր աշխատասենյակը, կառավարական կեցավայրը, իրավունք չունի օգտվել վարչապետին հատկացվող տրանսպորտային միջոցներից, թիկնազորից (այլևս չի հանդիսանալու պետական պահպանության օբյեկտ), իրավունք չի ունենալու կատարել վարչապետի լիազորություններից բխող գործողություններ, ընդունել որոշումներ և այլն։

Մինչև Ազգային ժողովի կողմից նոր վարչապետի ընտրությունը վարչապետի լիազորությունները պետք է կատարի փոխվարչապետներից մեկը (ենթադրվում է տարիքով ավագը, տվյալ դեպքում՝ Մհեր Գրիգորյանը)։

Հատկանշական է, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանվում է, որ պետք է սահմանվի նաև վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում փոխվարչապետներից մեկի կողմից վարչապետին փոխարինելու կարգը։ Այսինքն` օրենքով այդ փոխհարաբերությունները հստակ կանոնակարգված են։

Որպեսզի պարզ լինի ասվածի տրամաբանությունը, այն կարելի է ներկայացնել մեկ այլ օրինակով։ Եթե վարչապետի առաջարկությամբ նախագահի հրամանագրով որևէ նախարար (կառավարության անդամ) ազատվում է զբաղեցված պաշտոնից (այն է նախագահն ընդունում է նրա հրաժարականը կամ նա պաշտոնանկ է արվում), ապա տվյալ նախարարը չի շարունակում պաշտոնավարել մինչև իր պաշտոնում նոր նախարարի նշանակում կատարելը, այլ անմիջապես դադարեցվում են նրա լիազորությունները։

Մինչև նոր նախարարի նշանակումը, նախարարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է նախարարի տեղակալներից մեկը։ Նույն տրամաբանությունը գործում է նաև վարչապետի պարագայում։ Այսինքն, այն պահից, երբ նա հրաժարական է տալիս (կամ պաշտոնանկ է արվում և այլն) և նախագահն ընդունում է այդ փաստը, ապա վարչապետն այլևս պաշտոնավարելու որևէ իրավունք չունի։

Ինչ վերաբերվում է այն ձևակերպմանը, որ վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը, ապա դա վերաբերում է կառավարության անդամներին, այսինքն` նրանց, ովքեր հրաժարական չեն ներկայացրել։

Հակառակն անտրամաբանական կլինի։ Փաստորեն, կստացվի, որ մարդը չի ցանկանում պաշտոնավարել վարչապետի պաշտոնում (այլապես չէր ներկայացնի հրաժարական) բայց շարունակում է պաշտոնավարել։

Նույնը վերաբերում է ԱԺ կողմից վարչապետի ընտրության գործընթացին։

Եթե ԱԺ խմբակցությունները, ինչ-ինչ պատճառներով չեն առաջադրում վարչապետի թեկնածու, նշանակում է, որ նրանք տվյալ պահին չունեն այդ որոշումը և վարչապետի պարտականությունները պետք է կատարի փոխվարչապետներից մեկը, բայց ոչ երբեք նախկին՝ պաշտոնազրկված վարչապետը։

Հակառակ դեպքում, Ազգային ժողովը կրկին նույն անձին կառաջադրեր վարչապետի պաշտոնում և կընտրեր նրան։ Կամ, եթե Ազգային ժողովն առաջադրված թեկնածուներից որևէ մեկին չի ընտրում վարչապետի պաշտոնում, նշանակում է չի ցանկանում այս կամ այն թեկնածուին տեսնել վարչապետի պաշտոնում, հետևաբար այդ անձն այդ կարգավիճակում պաշտոնավարելու և որոշումներ ընդունելու իրավունք չունի։

Եթե առաջնորդվենք ՀՀ Սահմանադրության 147-րդ հոդվածով, ըստ որի «Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից», ապա դա չի ենթադրում, որ կառավարությունում բոլոր պաշտոնյաներն ունեն նույն կարգավիճակը։

Ակնհայտ է, որ ՀՀ Սահմանադրությամբ հստակ տարանջատված են ՀՀ վարչապետի, փոխվարչապետի և կառավարության անդամների կարգավիճակային տարբերությունները ոչ միայն հիերարխիկ տեսանկյունից, այլև պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման փոխհարաբերությունների իմաստով։

Այսպես, ՀՀ վարչապետի ընտրության և նշանակման փոխհարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածով․ «Վարչապետի ընտրությունը և նշանակումը», իսկ կառավարության կազմավորման հարաբերություները կարգավորվում են ՀՀ Սահմանադրության մեկ այլ՝ 150-րդ հոդվածով․ «Կառավարության կազմավորումը»։ Նույնը վերաբերում է նաև վարչապետին և կառավարության անդամներին պաշտոնանկ անելու իրավահարաբերություններին, որոնք ունեն տարբեր իրավակարգավորման ռեժիմներ։

Վարչապետի և կառավարության անդամների կարգավիճակային տարբերություններն ընդգծված կերպով ներկայացված են նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքով։

Մասնավորապես, այդ օրենքի 7-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածներն առանձին-առանձին ներկայացնում է համապատասխանաբար վարչապետի, փոխվարչապետի և նախարարի կարգավիճակային տարբերությունները, նրանց իրավասությունների շրջանակները։

Իսկ հիշատակվող օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը բառացիորեն սահմանում է հետևյալը․ «Կառավարության անդամները երդվում են Հանրապետության նախագահի ներկայությամբ Հանրապետության նախագահի նստավայրում:

Իրավունքի ուժով նշանակված Կառավարության անդամները երդվում են վարչապետի ներկայությամբ վարչապետի նստավայրում»։ Այսինքն, երբ սահմանվում է, որ կառավարության անդամները երդվում են վարչապետի ներկայությամբ, արդեն իսկ հստակ տարանջատվում է «վարչապետն» ու «կառավարության անդամը», որոնք չեն կարող նույնականացվել։

Այսինքն` նրանք ընդգրկված են կառավարության կազմում, մեկը որպես վարչապետ, մյուսը՝ կառավարության անդամ։ Իսկ Սահմանադրության նախատեսված դեպքում վարչապետի հրաժարականից հետո մինչև նոր կառավարության ձևավորումը շարունակում են պաշտոնավարել կառավարության անդամներ, ոչ թե վարչապետը։

Վարչապետն արդեն հրաժարական է տվել, իսկ նախագահն ընդունել ու ամրագրել է այդ փաստը։ Այստեղ երկրորդ կարծիք ունեցողներից բացառիկ ջանքեր են պահանջվելու այս պարզ ճշմարտությունը վիճարկելու համար։

Օրենքի 5-րդ հոդվածում ևս հստակորեն տարանջատված են «վարչապետ» ու «կառավարության անդամ» հասկացությունները։

Մասնավորապես, 5-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է․ «Վարչապետը Հանրապետության նախագահին, որպես կանոն, միաժամանակ ներկայացնում է Կառավարության անդամի նոր թեկնածուին սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով»։

Այսինքն, վարչապետը ներկայացնում է Կառավարության անդամի։

Ակնհայտ է, որ այս ձևակերպումը հուշում է, որ վարչապետը կառավարության անդամ չի հանդիսանում, այլ ղեկավարում է կառավարության, դրա անդամների գործունեությունը։

Ավելին․․․