Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԵվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԱնհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանԿյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՖիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանUcom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ» «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ» Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ» ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ» Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ» «Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ» Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու Հայկը
Մշակույթ

«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմում

Հուլիսի 3-16-ը Սերգեյ Սմբատյանի կողմից հիմնադրված  «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայ Վիրտուոզներ» կրթական ծրագրի կրթաթոշակառուներ Մարիամ Սմբատյանը (16 տ., ջութակ), Ինեսսա Շկարբանենկոն (14 տ., ջութակ), Էլլա Մկրտչյանը (16 տ., ֆլեյտա), Վահան Քոչարյանը (16 տ., հոբոյ), Արտյոմ Ավետիսյանը (14 տ., շեփոր), ինչպես նաև «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շահառու Արսեն Համբարձումյանը (19 տ., ջութակ) մասնակցեցին կրթական ուղևորության դեպի Էստոնիա՝ Տալլին և Պյարնու քաղաքներ։

Միջազգային կրթական ծրագրերին պատանի կրթաթոշակառուների մասնակցությունը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի առաքելության կարևոր ուղղություններից է, որի նպատակն էներգրավել երիտասարդ երաժիշտներին համաշխարհային երաժշտական կրթական միջավայրում, ապահովել նրանց մասնագիտական փորձառությունը և ստեղծել նոր հնարավորություններ հայ տաղանդների համար։

Միջազգային հեղինակավոր երաժշտական հարթակում

Ուղևորության շրջանակում երիտասարդ երաժիշտները մասնակցեցին Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին, որոնք հիմնադրվել են աշխարհահռչակ դիրիժորներ Մաեստրո Նեմե Յարվիի, Պավո Յարվիի և Քրիստիան Յարվիի նախաձեռնությամբ։

2009 թվականից գործող Յարվի Ակադեմիան և Պյարնուի երաժշտական փառատոնը համարվում են Եվրոպայի հեղինակավոր դասական երաժշտական հարթակներից՝ համախմբելով աշխարհի տարբեր երկրներից երիտասարդ երաժիշտների, դասախոսների և դիրիժորների։ Այն մասնակիցների համար ստեղծում է մասնագիտական զարգացման, փորձի փոխանակման և միջազգային կապերի ձևավորման բացառիկ հնարավորություն։

21 վարպետության դաս՝ եվրոպացի առաջատար մասնագետների հետ

Յարվի Ակադեմիայի շրջանակում հայ պատանի երաժիշտների համար անցկացվեց 21 վարպետության դաս, որոնք վարեցին եվրոպական հեղինակավոր երաժշտական հաստատությունները ներկայացնող անվանի երաժիշտներն ու դասախոսները։

Դասընթացները վարեցին՝

  • Մայքլ Ֆոյլ՝ ջութակ (Մեծ Բրիտանիա/Նիդերլանդներ)
    (Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիա/Քյոլնի երաժշտության և պարի համալսարան)
  • Լաուրա Զարինա՝ ջութակ (Լատվիա)
    (Ֆրանկֆուրտի Դոկտոր Հոխի կոնսերվատորիա)
  • Անդրե Սեբրիա՝ ֆլեյտա (Իսպանիա)
    (Շոտլանդիայի կամերային նվագախումբ/ Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիա)
  • Յաել Ֆիուզա Սոուտո՝ շեփոր (Իսպանիա)
    (Բասկերի երկրի նվագախումբ/ Արագոնի բարձրագույն երաժշտական կոնսերվատորիա)
  • Թոմաս Ինդերմյուլե՝ հոբոյ (Շվեյցարիա)
    (Ցյուրիխի երաժշտական համալսարան/ Կարլսրուեի երաժշտական համալսարան)

Վարպետության դասերը մասնակիցներին հնարավորություն տվեցին կատարելագործելու իրենց կատարողական հմտությունները, խորացնելու մասնագիտական գիտելիքները և անմիջականորեն աշխատելու եվրոպական երաժշտական դպրոցի առաջատար ներկայացուցիչների հետ։

Հայ երաժիշտները՝ միջազգային բեմում

Ուղևորության կարևորագույն ձեռքբերումներից էր հայ երաժիշտների ընդգրկումը Յարվի Ակադեմիայի սիմֆոնիկ նվագախմբում (Järvi Academy Symphony Orchestra)։

Հայ պատանի երաժիշտները ելույթ ունեցան Պյարնու համերգասրահում կայացած փառատոնի երկու համերգների ընթացքում։ Փառատոնի բացման համերգը ղեկավարեց աշխարհահռչակ դիրիժոր Մաեստրո Նեմե Յարվին, իսկ Ակադեմիայի փակման համերգին նվագախումբը ղեկավարեցին դիրիժորության դասընթացների առաջադեմ երիտասարդ մասնակիցները՝ Մաեստրո Յարվիի մասնակցությամբ։

Համերգային փորձերն անցկացվեցին Տալլինի երաժշտության և բալետի դպրոցում (Tallinn School of Music and Ballet - MUBA) և Պյարնու համերգասրահում։

Վարպետության դասերի ավարտից հետո մասնակիցները հանդես եկան նաև ուսանողական համերգով Պյարնուի Սուրբ Էլիզաբեթ եկեղեցում (St. Elisabeth's Church), որը Էստոնիայի բարոկկո ժամանակաշրջանի ամենանշանավոր սրբազան կառույցներից է։

Յոթ ելույթ, վեց համերգ և անգնահատելի փորձառություն

Էստոնիայում գտնվելու ընթացքում հայ պատանի երաժիշտներն ունեցել են 7 համերգային ելույթ, որոնցից 2-ը՝ Յարվի Ակադեմիայի սիմֆոնիկ նվագախմբի կազմում։

Միաժամանակ նրանք ունկնդրել են փառատոնի 6 համերգ, այդ թվում՝ Քրիստիան Յարվիի ղեկավարությամբ Nordic Pulse Orchestra-ի համերգը, Պավո Յարվիի ղեկավարությամբ Estonian Festival Orchestra-ի համերգները, ինչպես նաև իրենց դասախոսների և պրոֆեսորների մասնակցությամբ ելույթները։

Այս փորձառությունը հնարավորություն տվեց երիտասարդ երաժիշտներին ոչ միայն կատարելագործելու իրենց մասնագիտական կարողությունները, այլև անմիջականորեն ծանոթանալու համաշխարհային դասական երաժշտության բարձր չափանիշներին։

Նոր գիտելիք, նոր կապեր, Հայաստանի մշակութային ներկայության ամրապնդում

Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին մասնակցությունը դարձավ կարևոր քայլ հայ պատանի երաժիշտների ստեղծագործական և մասնագիտական զարգացման ճանապարհին։

Միջազգային այս փորձառությունը կարևոր ներդրում է Հայաստանի մշակութային ներկայության ամրապնդման գործում։ Յուրաքանչյուր միջազգային մասնակցություն նոր հնարավորություն է ներկայացնելու հայկական կատարողական արվեստը, ամրապնդելու համագործակցությունը համաշխարհային երաժշտական հանրության հետ և ձևավորելու հայ  երիտասարդ երաժիշտների ապագա ճանապարհը։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը շարունակելու է ստեղծել միջազգային կրթական հնարավորություններ երիտասարդ տաղանդավոր երաժիշտների համար՝ նպաստելով նրանց մասնագիտական աճին, ստեղծագործական զարգացմանն ու Հայաստանի մշակութային ներկայության ընդլայնմանը միջազգային ասպարեզում։

Հիմնադրամի գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը երաշխավորված են EY միջազգային աուդիտորական ընկերության կողմից։