Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՀսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրո«Ստարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է». Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
Քաղաքականություն

«Քաղաքական խնդիրներ են ուզում լուծել՝ քողարկելով դրանք տարբեր՝ իրավական, էներգետիկ օրակարգերի տակ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանություններն անցողիկ են, բայց պետությանը հասցրած նրանց վնասը դեռ երկար ժամանակ իրեն զգացնելու։ Տնտեսական ոլորտի փորձագետների հետ մեր զրույցներում շատ անգամ է հնչել այս տեսակետը, բարձրացվել այն հարցը, որ երբ Հայաստանի այս կամ այն ընկերությանը, քաղաքացիներին վերաբերող իրավական հարցերը դուրս են գալիս երկրի սահմաններից և քննարկման առարկա դառնում միջազգային հարթակներում, դա կարող է Հայաստանին անվստահելի գործընկեր դարձնել պետությունների, ֆինանսական կազմակերպությունների աչքում, նրանք կարող են, օրինակ՝ այլևս մեզ վարկեր չտրամադրել կամ էլ տրամադրել բարձր տոկոսադրույքներով։ Այս օրերին դրա ցայտուն օրինակը դարձավ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» վերաբերյալ Ստոկհոլմի միջազգային արբիտրաժի որոշումը, որն, ի դեպ, Հայաստանի կառավարությունը չի կատարում՝ էլ ավելի սրելով ստեղծված իրավիճակը։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը հիշեցնում է՝ Հայաստանը միջազգային հանրության մաս է և պետք է շարժվի ընդհանուր խաղի կանոններով, որին միացել է։ «1995 թվականին Հայաստանը Կիպրոսի հետ կնքել է ներդրումների պաշտպանության վերաբերյալ երկկողմանի համաձայնագիր, որը թույլ է տալիս երկու երկրների քաղաքացիներին, իրավաբանական անձանց վեճերի պարագայում դիմել միջազգային արբիտրաժ։ Այդ հիմքով ՀԷՑ-ի սեփականատերերը, որոնք նաև Կիպրոսի քաղաքացիներ են, դիմել են Ստոկհոլմի միջազգային արբիտրաժ՝ պահանջելով, որ հայկական կողմը, մասնավորապես՝ կառավարությունը, դադարեցնի ՀԷՑ-ի նկատմամբ միջամտությունը և նաև կանխի հնարավոր ազգայնացումը։ Դատարանը միջանկյալ հրատապ որոշում է կայացրել՝ փորձելով կանխել հնարավոր վնասները։ Ըստ էության, սա հայցի ապահովման միջոց է, որը նաև մեր ազգային դատարաններում ևս կիրառվում է։ Ինչպես ազգային, այնպես էլ միջազգային դատարանի միջանկյալ կամ հրատապ որոշումները պետք է կատարվեն ամբողջությամբ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պարսյանը։

Ընդգծում է՝ վերջին շրջանում կառավարության քայլերն ավելի շատ քաղաքական են և ոչ թե իրավական ու տնտեսական։ «Նրանք քաղաքական խնդիրներ են ուզում լուծել՝ քողարկելով դրանք տարբեր իրավական, էներգետիկ օրակարգերի տակ։ Ցավոք, պետք է արձանագրեմ, որ այդ քաղաքական խնդրի լուծումը կարող է բավականին խոր, բացասական հետևանք թողնել մեր տնտեսության վրա։ Դրա վառ ապացույցը հենց միջազգային արբիտրաժի որոշումն է, որը բացասական ազդակ է ներդրողներին։ Նրանք ևս մեկ անգամ համոզվում են, որ հայկական կողմը՝ ի դեմս Հայաստանի կառավարության, չի կատարում միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունները, և որևէ մեկը երաշխիք չունի, որ իրենց դեպքում, երբ լինի վեճ, և դիմեն միջազգային արբիտրաժ, հայկական կողմը նույն վարքագիծը չի դրսևորի։

Այս պայմաններում պետք է նաև արձանագրենք, որ միջազգային արբիտրաժի որոշումները կատարվում են 1958 թվականի նյույորքյան կոնվենցիայի համաձայն, որին միացել է նաև Հայաստանը։ Եթե Հայաստանը չկատարի այդ որոշումը, ապա մյուս կողմը կարող է դիմել կոնվենցիային միացած այլ երկրի դատարան՝ պահանջելով, օրինակ՝ բռնագանձում իրականացնել Հայաստանի Հանրապետությանը պատկանող ակտիվների նկատմամբ։ Այսինքն, նրանք կարող են դրսում պահանջել արդարություն, փոխհատուցում և այլն։ Մի կարևոր հանգամանք ևս. արբիտրաժի որոշման մեջ նշված է, որ Հայաստանի կառավարությունը պետք է ձեռնպահ մնա ՀԷՑ-ի կառավարմանը միջամտելուց, կառավարման մարմինները փոփոխելուց, չպետք է զրկի լիցենզիայից, և երրորդ՝ չպետք է միջամտի ՀԷՑ-ի գործունեությանը՝ մինչև գործի ավարտը։ Հայաստանի կառավարությունն իր վարքագիծը բացատրում է հանրային շահից ելնելով, բայց հանրային շահն այնքան լայն հասկացություն է, այնքան հայեցողական կարող է մեկնաբանվել, որի պայմաններում ակնհայտ կարող է դառնալ՝ ցանկացած պետական, անօրինական միջամտություն կարելի է հանրային շահի անվան տակ իրականացնել։ Կարծում եմ՝ սա ճիշտ մոտեցում չէ ներդրողների, ներդրումային միջավայրի համար։ Արբիտրաժային այս որոշումը չկատարելու պատճառով վարկեր, փոխառություններ տրամադրող միջազգային ինստիտուտները կարող են այլևս դրանք չտրամադրել։ Այդպիսի պրակտիկա էլ կա միջազգային փորձում, երբ այս կամ այն երկիրը չի կատարում իր պարտավորությունները, միջազգային ինստիտուտները նրանց սև ցուցակ են գցում, որևէ վարկ, աջակցություն չեն տրամադրում։ Հայաստանի կառավարությունը փորձում է իր այս քայլերն ապահովագրել Արևմուտքի հետ լավ կապերով՝ կարծելով, որ նրանք դժվար թե մեր նկատմամբ պատժամիջոցներ, ճնշումներ կիրառեն։ Այս պահին են հարաբերությունները լավ, բայց երբ ինչոր փուլում դրանք վատանան, նրանք հիշելու են այս բոլոր բացթողումները, կյանքի չկոչած որոշումները և Հայաստանի նկատմամբ կիրառելու են բավականին խիստ միջոցներ։ Նույնիսկ քո «բարեկամին» չպետք է նման հնարավորություն, խաղաքարտեր տալ»,-նշում է մեր զրուցակիցը։

Հավելում է՝ այս բոլոր գործընթացները պետք է հեռու մնան քաղաքական շահարկումներից, քանի որ էներգետիկ համակարգը մեզ համար ռազմավարական ոլորտ է, և դրանում ցանկացած փոքր ճգնաժամ երկարաժամկետ հետևանք է թողնելու տնտեսության վրա։ «Ունենք բազմաթիվ խնդիրներ այս համակարգում, և այդ խնդիրները պետք է փորձենք միասնաբար լուծել՝ և՛ պետության, և՛ մասնավորի, և՛ օտարերկրյա տարբեր ներդրողների համատեղ ջանքերով։ Մոտակա տարիների համար մեկ միլիարդ դոլարի չափով ներդրումներ պետք է արվեն ՀԷՑ-ում, որը թույլ կտա համակարգը արդիականացնել, զարգացնել, որակը բարձրացնել։ Եթե այս իրավիճակը շարունակվի, այդ մեկ միլիարդ դոլարը սեփականատերը չի ներդնելու, որովհետև ոչ մի սեփականատեր ներդրում չի կատարում մի կազմակերպությունում, որի ղեկավարումը կորցրել է։ Իսկ Հայաստանի կառավարությունն այդքան ազատ միջոցներ չունի և ոչ էլ միջազգային որևէ ինստիտուտ պարտք կտրամադրի Հայաստանին, որ այդ գործընթացն իրականացնեն։ Այս պայմաններում մասնավոր կազմակերպությունն էլ չի համարձակվի ներդրում կատարել՝ հաշվի առնելով, որ կա արբիտրաժային վեճ, բավականին լուրջ քաղաքական լարվածություն և այլն։ Այսինքն՝ երկարաժամկետ պետք է նայենք այս հարցին և փորձենք արդյունավետ լուծումներ գտնել հնարավորինս մասնագիտական դաշտում»,-ասում է տնտեսագետը։

Այս բոլոր գործընթացներն ուղղակի հարված են մեր քաղաքացիներին, նրանց սոցիալական վիճակին։ Պարսյանի խոսքով, ՀԷՑ-ի գործունեությունից ուղղակիորեն կամ անուղղակիորեն օգտվում կամ տուժում են հազարավոր քաղաքացիներ։ «ՀԷՑ-ում կա մոտ 7000 աշխատող, որոնք աշխատավարձ են ստանում։ Հիմա ղեկավարության փոփոխության հետևանքով որոշակի փոփոխություն է լինում նաև աշխատողների ցուցակներում։ ՀԷՑ-ի նոր ղեկավարությունը, վստահության բացակայության հիմքով, աշխատողներին աջ ու ձախ ազատում է աշխատանքից։ Իրավական տեսանկյունից դա բավականին թույլ հիմք է և դատարանում շատ դժվար հիմնավորվող։ Վստահ եմ՝ ապագայում աշխատակիցներից շատերը դատարան են դիմելու, հաղթելու են, և ՀԷՑ-ը ստիպված է լինելու այդ աշխատակիցների պարապուրդի գումարները վճարել։ Այս դեպքում և՛ աշխատակցի, և՛ կազմակերպության համար լրացուցիչ ռիսկեր են ստեղծում։ Շատ է շահարկվում նաև սակագնի հարցը։ Նշեմ, որ սակագինը հաստատում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Սակագնի բարձրացումը, իջեցումն իրենք են իրականացնում, բոլոր ծախսերը հաշվարկում, ընդունում է այս հանձնաժողովը։ Մեր իրականության մեջ հաճախ ենք տեսնում մանիպուլ յացիաներ, որ ՀԷՑ-ն իրեն թույլ է տալիս միլիարդավոր դրամների ծախսեր կատարել, տնօրինությանը բարձր աշխատավարձեր է տալիս և այլն։ Եթե համարենք անգամ, որ դա տեղի է ունենում, դա անում է ոչ թե շարքային սպառողների սակագնի, այլ իր շահույթի հաշվին։ Արձանագրենք, որ եթե կա որևէ շռայլություն, դա նշանակում է՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդունել է դա։ Սրա հետ կապված՝ մեր հարցերի հասցեատերը հանձնաժողովն է, ոչ թե ՀԷՑ-ի սեփականատերը կամ տնօրինությունը։ Վերջին տարիների ընթացքում գործող իշխանություններն ամբողջությամբ փոխեցին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների կազմը, ամբողջովին իրենց մարդիկ են։ Այս պայմաններում խոսել շռայլ ծախսերի, գերշահույթի մասին, նշանակում է՝ դու դա թույլ ես տվել, այդ ամենի մեջ «փայ» կամ մասնակցություն ես ունեցել։ Հիշեցնեմ՝ 2022 թվականին սակագինը հայ սպառողների համար միջինում թանկացավ 4,7 դրամով, որի նախաձեռնողը ոչ թե ՀԷՑ-ն էր, այլ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Ինչո՞ւ, որովհետև ատոմակայանը լրացուցիչ վարկ էր վերցրել արդիականացման համար, և պետք է վարկի տոկոսները վճարեին։ Երկրորդ՝ Հայաստանի կառավարությունը 2013 թվականին կնքել է համաձայնագիր Ռուսաստանի հետ, որով Գազպրոմի հինգերորդ էներգաբլոկից պետք է գներ հոսանք, չէր գնել, և Գազպրոմը պահանջում էր չգնած հոսանքի փոխհատուցում։ Այսինքն՝ ստացվում է, որ կառավարության ստանձնած պարտավորությունը, որը տարեկան 34 միլիոն դոլար է կազմում, դրվեց էլեկտրաէներգիա սպառող շարքային բաժանորդների վրա։ Հայաստանի կառավարությունը ստանձնած պարտավորությունը չկարողացավ կատարել, իր պարտքը վճարեցին էլեկտրաէներգիա սպառողները։ Սրա մասին չեն խոսում, սրա մասին չեն ուզում հիշել, բայց փաստ է, որ իրենց ձախողված էներգետիկ քաղաքականության արդյունքում մեր սպառողները Գազպրոմին տարեկան 34 միլիոն դոլար գումար են վճարում, այսպես ասած, չօգտագործված հոսանքի համար։ Սա այն դեպքում, երբ պետք է կառուցվեր Հայաստան-Իրան 3-րդ էլեկտրահաղորդման գիծը, որով պետք է Գազպրոմի հոսանքը գնվեր և արտահանվեր։ Կառավարությանն է պատկանում ԲԷՑ-ը, որը պետք է կառուցեր այդ ցանցը, նա չկարողացավ կառուցել, արդյունքում վնասները կուտակվեցին։ Իրենց չկատարած աշխատանքի համար մեր շարքային սպառողները վճարում են բարձր սակագին»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում