Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՇուտով կմեկնարկի Ավո Ադամյանի նոր հեռուստասերիալը․ նկարահանումների մեծ մասը կանցկացվի Լոս Անջելեսում (լուսանկարներ)Եվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԺամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՄեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանԿյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՍեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՎիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողՖասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին
Քաղաքականություն

Ինչո՞ւ են կարևոր արաբական աշխարհի ուղղությամբ շեշտադրումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մերձավոր Արևելքը ակտիվ խմորումների՝ տեղատվությունների և մակընթացությունների մեջ է։ Իսկ այդ խմորումները տեղի են ունենում ինչպես մրցակցության և հակամարտությունների տեսքով, այնպես էլ ժողովրդագրական տեղաշարժերով և տնտեսական զարգացման պատկերի փոփոխություններով։ Այս տարածաշրջանում են բախվում բազմաթիվ մեծ ու փոքր խաղացողների շահեր՝ պատճառ դառնալով տեկտոնական շարժերի, որոնք իրենց ռեզոնանսն են ունենում նաև մեր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի վրա։

Բայց պետք է նկատի ունենալ, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններից որևէ դեպքում չի կարող անմասն մնալ արաբական աշխարհը։ Չնայած այն հանգամանքին, որ արաբական երկրները փորձում են իրենց քաղաքականությունը կոորդինացնել այնպիսի հարթակների միջոցով, ինչպիսին, օրինակ՝ Արաբական պետությունների լիգան է, սակայն, ընդհանուր առմամբ, իրենք գործում են տարանջատ, իսկ երբեմն նույնիսկ հակադիր ուղղություններով։ Սակայն նույնիսկ այս պարագայում արաբական աշխարհի դերակատարությունն անտեսելն անհնար է։ Իսկ ժամանակակից միջազգային հարաբերություններում բազմաբևեռ աշխարհակարգին անցնելու ճանապարհին արաբական երկրների դերակատարությունը, որպես առանձին գործոն, ավելի է կարևորվում։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրը կարող է մեծապես շահել տարբեր արաբական երկրների հետ հարաբերությունները խորացնելու և փոխգործակցության նոր կամուրջներ կառուցելու արդյունքում։ Հայաստանի և արաբական երկրների միջև հարաբերությունները վերջին տարիներին զարգացում են ապրում, ինչը, սակայն, բացարձակ բավարար չի կարող համարվել:

Հարաբերությունների մի կարևոր ուղղությունը տնտեսական համագործակցության խորացումն է։ Գաղտնիք չէ, որ մի շարք արաբական պետություններ, ունենալով նավթի ու գազի մեծ պաշարներ, կարողացել են տնտեսական նշանակալի հաջողությունների հասնել ու ներկայում արդեն իրենց ուշադրությունը սևեռել են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը։ Օրինակ՝ Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն սկսել են ահռելի ներդրումներ իրականացնել իրենց տեխնոլոգիական սեկտորում, ինչը կարող է հիմք ստեղծել այս ուղղությամբ փոխգործակցության խորացման համար, քանի որ Հայաստանը ևս աշխատում է տեխնոլոգիական զարգացած միջավայր ստեղծելու ուղղությամբ։

Բացի այդ, արաբական երկրներն ահռելի շուկա ունեն, իսկ այդ շուկայում տեղ զբաղեցնելը կարող է մեծ առավելություն ստեղծել։ Նկատի ունենանք, որ տնտեսական առումով Հայաստանի հիմնական գործընկերը ԱՄԷ-ն է, որի հետ տեղի է ունենում արաբական երկրներից ամենամեծ չափերի առևտուրը։ Բայց մտահոգիչն այն է, որ այդ առևտրաշրջանառության մեջ ոչ թե հայկական արտադրանքի արտահանումն է առանցքային տեղ զբաղեցնում, այլ վերաարտահանումը՝ հիմնականում Ռուսաստանից եկած ապրանքների կամ հումքի տեսքով։ Այնինչ, հայկական արտադրության ընդլայնման համար արաբական երկրների շուկաները շատ մեծ հնարավորություններ են բացում, որոնք այդպես էլ չեն իրացվում։ Արաբական երկրների մեծ մասն անապատային կլիմա ունի, ինչը բարդացնում է գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունները, և արագ աճող բնակչության պարագայում գյուղատնտեսական ապրանքների դեֆիցիտ ու մեծ պահանջարկ կա։ Ուստի, Հայաստանը կարող է իր գյուղատնտեսական արտադրանքի մի զգալի մասն արտահանել հենց արաբական երկրներ, ինչը թույլ կտա թուլացնել արտահանման կախվածությունը ռուսական շուկայից։

Ավելին, հայկական կողմը պետք է սկսի աշխատել որակական բարձր հատկանիշներով մրցակցային արտադրանք ստեղծելու ուղղությամբ, քանի որ բազմաթիվ դերակատարներ փորձեր են կատարում արաբական երկրների շուկաներն իրենցով անելու համար։ Ու այս ուղղությամբ աշխատելու տեսանկյունից չպետք է սահմանափակվել միայն ԱՄԷ-ի հետ տնտեսական համագործակցության խորացմամբ։ Օրինակ՝ Սաուդյան Արաբիան, իր մեծ ֆինանսական ռեսուրսներով հանդերձ, անսահմանափակ շուկա է Հայաստանի համար։ Կարևոր գործընկերներ կարող են լինել նաև Քուվեյթը, Կատարը, Բահրեյնը, Իրաքը և այլն։

Հայաստանը նույնպես կարող է բազմաթիվ ուղղություններով հետաքրքիր լինել արաբական երկրներին՝ հաշվի առնելով, որ իրենք Հայաստանի միջոցով կարող են դուրս գալ ԵԱՏՄ շուկա։ Բացի դրանից, Պարսից ծոցի արաբական երկրներն ունեն ահռելի ազատ միջոցներ, որոնցով ներդրումներ են կատարում աշխարհի տարբեր երկրներում։ Այս տեսանկյունից Հայաստանը խնդիր ունի ներկայացնելու իր ներդրումային գրավչությունը և տնտեսական գործունեության համար ստեղծված բարենպաստ պայմանները։ Այս ուղղությամբ աշխատանքը, հասկանալի է, մեծ ջանքեր է պահանջելու ՀՀ իշխանություններից։ Բայց, ինչպես տեսնում ենք, իշխանությունները սովոր չեն համառ աշխատանքի արդյունքում հաջողությունների հասնել, իրենք անփոխարինելի են պոպուլիզմի դաշտում։ Արդյունքում չկան նախաձեռնություններ հատուկ արաբական աշխարհի ուղղությամբ գործնական շեշտադրումներ կատարելու ուղղությամբ։ Այդ երկրներում մեր դեսպանություններն էլ հիմնականում քնած են։ Մեկ-երկու հանդիպումներով ու փոքր պայմանավորվածություններով սահմանափակվում են։ Արաբական աշխարհի ու Հայաստանի միջև քաղաքական հարթությամբ հարաբերությունների խորացման ուղղությամբ նույնպես ընդարձակ դաշտ կա։

Արաբական երկրներում հիմնականում բարյացակամ տրամադրվածություն կա հայերի նկատմամբ։ Դրան նպաստում է նաև այն հանգամանքը, որ մի շարք արաբական երկրներում հայկական ազդեցիկ համայնքներ կան, որոնք հիմնականում ձևավորվել են Ցեղասպանության արդյունքում։ Հայաստանի նկատմամբ դրական վերաբերմունքի պատճառ է նաև Թուրքիայի՝ մահմեդական աշխարհում գերակայության հասնելու ու արաբական երկրների ներքին գործերին միջամտելու ձգտումները։ Այս տեսանկյունից պատահական չէ, օրինակ՝ Սաուդյան Արաբիայում (ձգտում է հակազդել թուրքական ազդեցությանը և գերակա դառնալ մահմեդական ու արաբական աշխարհում) Հայաստանի նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորումը:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում