Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանԵթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Հանքարդյունաբերությունը՝ հատկապես ԶՊՄԿ-ի մասշտաբի ձեռնարկությունը, միավորում է ամենատարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան
Հասարակություն

Ավարտվեց AMADEE-24 Մարսի անալոգային հետազոտական ծրագիրը Հայաստանում

Հայաստանում շուրջ մեկ ամիս առաջ մեկնարկած «AMADEE-24» մարսյան անալոգային առաքելությունը մոտեցավ ավարտին։

 

Ծրագիրն իրականացվում է 2-3 տարին մեկ՝ տարբեր երկրներում՝ սիմուլացնելով տիեզերական ռոբոտների և տիեզերագնացների կյանքը Մարսյան միջավայրում։

 

Այս տարի ծրագրի իրականացման համար ընտրվել էր Հայաստանը՝ Արարատի մարզը։ Այստեղ մոդելավորված մարսյան կայանում մի քանի շաբաթ շարունակ մեկուսացել էին Հայաստան ժամանած 6 անալոգային տիեզերագնացները, ովքեր այս ժամանակահատվածում իրականացրին տարբեր գիտափորձեր, փորձարկեցին տիեզերական տեխնոլոգիաներ, ռոբոտներ ու մարսագնացներ։

 

Առաքելության ընթացքում իրականացված գիտահետազոտական աշխատանքների արդյունքում հավաքագրվել են արժեքավոր գիտական տվյալներ, որոնց հետագա վերլուծությունը կնպաստի դեպի Մարս՝ մարդու ապագա իրական թռիչքների նախապատրաստությանը։

 

Ծրագրի կյանքի է կոչվել Ավստրիական տիեզերական ֆորումի և Հայկական տիեզերական ֆորումի սերտ համագործակցության շնորհիվ՝ «Հայաստանի աերոտիեզերական գործակալության» և ավելի քան երեսուն գործընկերների ջանքերի շնորհիվ։

 

Ծրագրի իրականացման առաջին իսկ օրվանից որպես ռազմավարական գործընկեր աշխատանքներին է միացել հայկական «Ինստիգեյթ» ներդրումային արվեստանոցը՝ ի դեմս «Գիտական հետազոտությունների զարգացման կենտրոն» հիմնադրամի և «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի։

 

«Մոտ 7 տարի շարունակ «Ինստիգեյթ»-ն զբաղվում է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում միկրոէլեկտրոնային համակարգերի մշակմամբ՝ աշխատելով ֆրանսիական, իսպանական ընկերությունների հետ։ Քանի որ «Իրական դպրոց»-ն էլ ուսուցումը կազմակերպում է իրական նախագծերի հիման վրա, մեզ շատ հոգեհարազատ էր ոլորտը և միջավայրը, ուստի որոշեցինք ծրագրի ռազմավարական գործընկերը դառնալ»,- նշում է «Ինստիգեյթ» ներդրումային արվեստանոցի և «Իրական դպրոց» հիմնադրամի տնօրեն Արման Պողոսյանը։

 

Գիտահետազոտական կենտրոնն աջակցել է Հայաստանում առաքելության համար ընտրված տարածքի եռաչափ մոդելավորման և դրա հիման վրա բացառիկ ճշգրիտ բարձրությունների քարտեզի ստեղծման գործում։

 

«Իրական դպրոց»-ի ուսանողներն առաքելության ողջ ընթացքում ապահովել են տարածքի արտաքին անվտանգությունը՝ իրականացնելով 24-ժամյա հերթապահություն «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերութեան կողմից ստեղծված կառավարման կենտրոնում, կիրառելով բազմաթիվ թվային լուծումներ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր և այլ տեսահսկման միջոցներ։

 

Առաքելության ավարտից հետո՝ օրեր առաջ Երևանի «Իրական դպրոց»-ում հյուրընկալվել էին Ավտրիայի տիեզերական ֆորումի նախագահ Գերնոտ Գրյոմերը և Հայկական տիեզերական ֆորումի ղեկավար Հայկ Ասլանյանը, ովքեր ծրագրի մասնակից ուսանողներին հանձնեցին մասնակցության վկայականները, այնուհետև ունեցան դասախոսություն Իջևանի «Իրական դպրոց»-ում։

 

Հիշեցնենք, որ «Ինստիգեյթ»-ը հայկական ներդրումային արվեստանոց է, որը տարիներ շարունակ զբաղվում է տեխնոլոգիական, կրթական և այլ ոլորտների զարգացմամբ՝ հիմնելով ստարտափներ, որոնցից շատերն այսօր արդեն խոշոր և ինքնաբավ ընկերություններ են։Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.