Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱվստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՆիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՀաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ալմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն ՄանվելյանFastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ)Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն
Քաղաքականություն

Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոտ մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը «Նոր ուժ» անունով կուսակցություն է հիմնում: Եվ ահա, ինչպես նախատեսված էր, երեկ կայացել է այդ կուսակցության հիմնադիր համագումարը, որը գրեթե միաձայն կուսակցության նախագահ ընտրեց Հայկ Մարությանին: Վերջինս նշել է, թե իրենք չեն կարող ոչ մի բան չանել, ուղղակի նստել ու նայել, թե ինչպես է քանդվում մեր պետությունը: «Սա վերջը չէ: Մենք արթնացնելու ենք մեր ժողովրդին թմբիրից և առաջնորդելու ենք մեր ժողովրդին: Մենք բեկում ենք մտցնելու այս ամեն ինչի մեջ»,-ասաց Երևանի նախկին քաղաքապետը:

Ի դեպ, «Նոր ուժը» ևս գտնում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այլևս անելիք չունի, պետք է հեռանան: Հայկ Մարությանն ասում է, թե այն իշխանությունը, որը խոսք է տվել Արցախի անկախության երաշխավորում ու խոստացել է՝ նշաձողի իջեցման պարագայում ապահովել արցախցիների անվտանգությունը, հետո հրաժարվել է անգամ Արցախ բառից, այդ իշխանությունն այլևս կորցրել է Հայաստանի ճակատագրին վերաբերող հարցերով զբաղվելու լեգիտիմությունը. «Այս իշխանությունները որևէ վստահություն չեն ներշնչում։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն»։

Ինչ վերաբերում է Տավուշում ծավալվող իրադարձություններին, ապա համագումարից հետո լրագրողների հետ կայացած հանդիպմանը Մարությանն ասաց. «Սա Տավուշով չի վերջանալու, Ադրբեջանը նոր պահանջներ է դնելու, այս իշխանությունն այլևս այդ լեգիտիմությունը չունի, որ զբաղվի Հայաստանի համար կարևոր հարցերով։ Մեր անելիքն այսօր այստեղ է, մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում է, մենք այս դահլիճում դնում ենք Տավուշի և ամբողջ սահմանամերձ գյուղերի խնդրի լուծման սկիզբը»:

Ի դեպ, հավելենք, որ «Նոր ուժ» կուսակցությունը սոցիալ-դեմոկրատական ուղղվածություն ունի: «Մենք համագործակցելու ենք բոլոր այն ուժերի հետ, որոնք այս ուղղվածությունն ունեն, բացի դրանից, մենք սահմաններ չենք դնելու համագործակցելու բոլոր այն ուժերի հետ, որոնք ազնվորեն միտված են երկրի զարգացմանը եւ չեն փորձում ուղղակի իրենց քաղաքական, կուսակցական շահերի համար երկրի ապագան խեղաթյուրել։ Ես եւ մեր թիմը աշխատել ենք երեք տարի, ապացուցել ենք դա, ցույց ենք տվել, որ հնարավոր է աշխատել մաքուր, ազնիվ, հնարավոր է արդյունք ունենալ։ Մեր ուժը ուզում է այդ արդյունքները ցույց տալ ամբողջ պետությունով»,ասաց Հայկ Մարությանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում