Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԻնչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանԵրևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԵրուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի այն եզակի գործատուներից է, որն ապահովագրում է նաև ընտանիքի անդամներին Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների
Քաղաքականություն

Ո՞ւմ են ուզում հիմարի տեղ դնել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ գլխավոր քպականը մտավարժանքներ է անում՝ Հայաստանի «իրական» ու «պատմական» տարբերակներով, նրա կրկնակ-գաղափարակիցները նետվել են հանրային հարթակներ ու, միմյանց հերթ չտալով, արտասանում են, թե՝ «սուտ է, մենք գյուղեր չենք տալիս Ադրբեջանին...»: Ասածները հայտնի են, իբր, իրենք ցանկանում են ոչ թե Ոսկեպար, Բաղանիս կամ մյուս գյուղերը հանձնել Ադրբեջանին, այլ... այդ բնակավայրերին մերձակա տարածքները, որոնք, ըստ փաշինյանականների՝ «նրանցն է եղել», այսինքն՝ թշնամուն է պատկանել:

Ի լրումն, հայտարարում են, որ դրանք ամայի, անբնակ տարածքներ են, ավերակներ են, այնտեղ ռեստորան-բաղնիքզուգարան չկա, ու, ընդհանրապես, ինչ-որ կարկառուն քպական էլ... այդ տարածքներում թունավոր օձ է տեսել: Իբր՝ «մեզ պե՞տք է տարածք, որտեղ թունավոր օձեր կան», որտեղ բաղնիք-զուգարան, կախիչ-ցնցուղ չկա...»: Դե, բառացի չեն ասում, բայց այն, ինչ ասում են քպական քարոզիչները, այդ շրջածիրում է: Ահավասիկ, նախօրեին էլ մի կարկառուն քպական նույն ձայնապնակն էր զլել՝ մի փոքր այլ հնչերանգով: Ասում է, թե՝ իրենց հանիրավի են մեղադրում հայկական գյուղերը Ադրբեջանին հանձնելու մտադրություն ունենալու (մտադրությունը ո՞րն է, եթե հենց այդ են ուզում անել) մեջ, բայց դա մանիպուլ յացիա է, որովհետև այդ գյուղերը չեն հանձնելու:

Առիթ եղել է Փաշինյանի ավերիչ մտադրություններին ու ցանկություններին անդրադառնալու, բայց թերևս կարիք կա ավելի հանգամանորեն կանգ առնել Հայաստանի ու հայության շահերին հակասող այդ «նախագծի» վրա: Նախագիծ, որը պայմանականորեն կարելի է բնորոշել որպես՝ «Հայաստանը տանք թշնամուն, հանգիստ ապրենք»: Տնաքանդություն, էլի: Ճիշտ այնպես, ինչպես նույն ՔՊ-ն քարոզում էր, թե՝ Արցախը տանք թուրքին, որ հանգիստ ապրենք: Ի՞նչ է նշանակում՝ «գյուղերը չենք տալիս»: Նախ՝ նույնիսկ դպրոցականի մակարդակ, անգամ՝ աշխարհագրությունից ոչ այնքան լավ դպրոցականի մակարդակ ունեցողը, նայելով քարտեզին, կհասկանա, թե ինչի մասին է խոսքը և ինչ է կատարվելու Փաշինյանի նախանշած տարածքները թշնամուն նվիրելու հետևանքով:

Առաջինը՝ մեր բանակի դիրքերը Փաշինյանի ու նրա կուսակիցների կողմից թշնամուն հանձնելու հետևանքով թշնամին առաջ է շարժվելու և դիրքավորվելու է Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերի անմիջական մերձակայքում: Դրա հետևանքով Ոսկեպարը գրեթե ամբողջովին, իսկ Կիրանցն ու Բաղանիսը երեք կողմից հայտնվելու են թշնամական շրջապատման մեջ: Հարցն այն չէ միայն, որ թշնամին բացարձակ վերահսկողության տակ կվերցնի հայկական բնակավայրերը, կկարողանա անարգել գնդակահարել բնակիչներին, երեխաներին, կանանց, ծերերին, բոլորին: Ու կգնդակահարեն, չկասկածեք: Այդ Փաշինյանի համար է Ալիևը կիրթ ու կառուցողական:

Հայ մարդկանց համար թե՛ Ալիևի ռեժիմը, թե՛ Էրդողանի հանցագործ պետությունը ոխերիմ թշնամի են, որոնց ցանկությունն ու նպատակը Հայաստանի ոչնչացումն է, հայության բնաջնջումը: Այսինքն, խոսքն այն մասին չէ, որ, փաշինյանական ընկալմամբ, ինչ-որ «անպետք տարածք» (կարծես պետություններն առհասարակ «անպետք տարածքներ» կարող են ունենալ) պարզապես հանձնվում է թշնամուն ու՝ վերջ: Ո՛չ, հարցն այն է, որ այդպիսով թշնամական բացարձակ վերահսկողության տակ են անցնում միանգամից մի ամբողջ շարք հայկական բնակավայրեր, Հայաստանի Տավուշի մարզի մի զգալի հատված:

Ըստ էության, Նոյեմբերյանի շրջանը գրեթե կտրվում է Տավուշի մարզից ու Հայաստանի Հանրապետությունից: Ավելին, նշված տարածքում վերահսկողություն հաստատելուց հետո թշնամին լիարժեք հնարավորություն է ստանում ծավալվել դեպի Լոռու մարզ, դեպի հյուսիս, դեպի հարավ, դեպի՝ ուր խելքը փչի: Չհաշված արդեն միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհները, երկաթուղին, հիմնական գազատարը: Տվյալ անդրադարձում հատուկ ուշադրություն կցանկանայինք հրավիրել այն հանգամանքին, որ նման պայմաններում Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի ու նաև մերձակա այլ բնակավայրերի դատարկել-հայաթափելն ընդամենը «տեխնիկայի հարց» է, բավականին կարճ ժամանակի խնդիր:

Քանի՞ օր, քանի՞ շաբաթ, քանի՞ ամիս ոսկեպարցիները կամ բաղանիսցիները կդիմանան թշնամական ուղիղ նշանառության կրակահերթերի տակ: Ո՞վ կցանկանա ապրել մի վայրում, որտեղ իրեն թուրքի ասկյարը, զուտ իր հաճույքի համար, ցանկացած պահի կարող է պարզապես գնդակահարել: Կարող է սպանել իր կնոջը, երեխային, ծեր մորը կամ հորը: Ու ի՞նչ է այդ դեպքում հայտարարելու Փաշինյանը, կամ դա ո՞ւմ է արդեն հետաքրքիր լինելու: Իրենք իրենց համար ապահով, հազարավոր թիկնապահներով ու ոստիկաններով շրջապատված՝ Երևանում են լինելու, իսկ թշնամու նշանառության տակ մնալու են անպաշտպան, դավաճանված ոսկեպարցիները, բաղանիսցիները, հայ մարդիկ: Հասկանալի է, որ կարճ ժամանակ անց գյուղերը կդատարկվեն: Եվ գյուղերի տարածքներն էլ կանցնեն թշնամու տիրապետության տակ: Էհ, չստացվե՞ց, որ Փաշինյանը ամենաուղիղ ձևով նպատակադրվել է թշնամուն հանձնել հենց Ոսկեպարը, հենց Կիրանցը, հենց Բաղանիսը: Ո՞ւմ հասկանալի չէ սա: Ի վերջո, սա բարդ մաթեմատիկա չէ, անգամ հանրահաշիվ չէ, սա տարրական թվաբանություն է: Եվ այստեղ ծագում է մյուս հարցը՝ ո՞ւմ են ուզում հիմարի տեղ դրած լինել հոգովսրտով քպականները...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում