Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱվստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՆիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՀաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը
Հասարակություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի այն եզակի գործատուներից է, որն ապահովագրում է նաև ընտանիքի անդամներին

Այս տարվանից մեկնարկել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը: Այն կիրականացվի փուլային տարբերակով, իսկ 2027 թվականից կսկսի գործել ամբողջությամբ եւ պարտադիր կդառնա բոլոր քաղաքացիների համար: Կառավարության հիմնավորմամբ՝ պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը կնպաստի ոչ միայն քաղաքացիների առողջապահական խնդիրների վաղ հայտնաբերմանը եւ ժամանակին անհրաժեշտ բուժօգնության տրամադրմանը, այլեւ կնպաստի առողջապահության ոլորտում նոր ներդրումների ներգրավմանը:

Չնայած նրան, որ պարտադիր ապահովագրությունը ուժի մեջ է մտնում այս տարվանից՝ Հայաստանում գործող տարբեր ընկերություններ երկար տարիներ իրենց աշխատակիցների համար առողջական ապահովագրություն են տրամադրում եւ բժշկական ծառայությունների լայն ծածկույթ ապահովում:

Ինչո՞ւ են ընկերությունները ինքնակամ ապահովագրում իրենց աշխատակիցներին և արդյոք նման ընկերությունների թիվն ավելանում է։ «Նաիրի ինշուրանս» ընկերության անձնական ապահովագրության հայտերի դեպարտամենտի ղեկավար Աղավնի Դիլանյանի հետ զրույցից տեղեկացանք, որ վերջին տարիներին աշխատակիցների ապահովագրության կորպորատիվ փաթեթները ավելացել են, շուկան ակտիվացել է եւ ընկերությունները բավականին հետաքրքրված են այս պրոդուկտով:

Նրա խոսքով՝ ապահովագրությունն, առաջին հերթին, ընկերությունների համար մրցակցային առավելություն է ապահովում. «Վերջին տարիներին այսպիսի տենդենց կա, բացի աշխատավարձից՝ գործատուին դիմելիս շատ հաճախ հարցնում են ապահովագրության մասին: Այսինքն՝ առողջության ապահովագրությունն այսօր արդեն մրցակցության մաս է կազմում: Բուժծառայությունների գներն էլ բավականին բարձր են եւ միայն մեկ ամբուլատոր այցը՝ խորհրդատվությամբ եւ հետազոտությունների փաթեթով կարող է միջինում մինչեւ 60 հազար դրամ արժենալ, իսկ ապահովագրության դեպքում փաթեթի շուկայական միջին գինը կազմում է 120-25 հազար դրամ, որի պարագայում կարողանում են օգտվել ատամնաբուժական, վիրահատական, ամբուլատոր ծառայություններից: Այսինքն՝ այն միանշանակ ֆինանսական տեսանկյունից է շահավետ թե գործատուի, թե աշխատակցի համար:»,- նշում է նա:

Ապահովագրական ընկերության տվյալների համաձայն՝ կան ընկերություններ, որոնք արդեն երկար տարիներ իրենց աշխատակիցներին տրամադրում են առողջապահական փաթեթ։ ՏՏ ոլորտի ընկերությունները, միջազգային կազմակերպությունները եւ բանկերը գրեթե բոլորն ունեն առողջության ապահովագրություն: Ընդ որում, եթե այսօր կառավարությունը դա պարտադրելու է բոլոր գործատուներին, տարիներ առաջ նման պարտադրանք չկար։

Նման ընկերություններից է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ), որն ավելի քան 10 տարի առողջության ապահովագրություն է տրամադրում իր աշխատակիցներին եւ նրանց ընտանիքի անդամներին:

ԶՊՄԿ առողջապահական ծառայությունների համակարգման գրասենյակի ղեկավար Պերճուհի Պողոսյանը Banks.am-ի հետ զրույցում խոսել է այս մոտեցման առավելությունների մասին։

Ապահովագրության կարեւորությունը եւ ԶՊՄԿ փորձը

Աշխատակիցների առողջության ապահովագրությունն ընկերություններում անհրաժեշտ է այնքանով, որ գործատուն համոզված լինի՝ իր աշխատողներն առողջ են, իսկ աշխատողները համոզված լինեն, որ խնդիրներ լինելու դեպքում գործատուն կհոգա առողջության ծախսերը՝ ապահովագրական ընկերությունների միջոցով:

Կոմբինատը Հայաստանի այն եզակի գործատուներից է, որն ապահովագրում են նաեւ ընտանիքի անդամներին: Մեր ապահովագրության պարագայում ընտանիքի անդամ են հանդիսանում ոչ միայն կինը/ամուսինը, երեխան, այլեւ ծնողները, ընտանիքի ներսում ապրող քույրը եւ եղբայրը:

Ապահովագրության փաթեթը

Ապահովագրության փաթեթում ներառված է գրեթե ամեն ինչ՝ կանխարգելիչ բուժզննումից, հետազոտություններից սկսած մինչեւ վիրահատություններ՝ բացառությամբ էսթետիկ միջամտությունները: Կարող եմ պնդել, որ մեր աշխատակիցներն իրենց եւ իրենց ընտանիքի անդամների առողջությանն ուղղված ծախսեր գրեթե չեն անում:

Առողջության ապահովագրության փաթեթը տրամադրում է պայմանագրային ծառայություններ, բայց կան այնպիսի այնպիսիք, որոնք ապահովագրական ընկերությունների ծածկույթից դուրս են, բացառություններ են: Դրանք արդեն ֆինանսավորում է մեր գրասենյակը՝ ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի միջոցներով:

Մեր ընկերությունը խրախուսում է տարեկան պարտադիր բուժզննումների եւ  կանխարգելիչ հետազոտությունների անցկացումը, որոնց դեպքում խնդիրը կարելի է հայտնաբերել նախնական փուլում, բուժել եւ խուսափել հետագա բարդություններից:

Աշխատակիցները եւ Սյունիքի մարզի օրինակը

ԶՊՄԿ-ն ունի ավելի քանի 5 հազար աշխատակից, որոնց ընտանիքի անդամների թիվն էլ հասնում 12-13 հազարի: Նրանք մեր ապահովագրական փաթեթից օգտվելու հավասար իրավունքներ ունեն:

Մեր ձեռքի տակ ողջ բազան ունենք, թե որ աշխատակիցը եւ նրա ընտանիքի անդամները երբ եւ ինչ հետազոտություններ են անցել: 2023 թվականի ընթացքում 4583 շահառու օգտվել է ապահովագրական փաթեթից 8082 հայտի շրջանակում, իսկ ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամը ֆինանսավորել է 600 անձի բուժում՝ 3800 դեպք։

Մենք բոլոր աշխատողներին խրախուսում ենք, երբեմն էլ՝ բարեկամաբար «ստիպում» ենք, որպեսզի տարեկան կանխարգելիչ բուժզննումն անցնեն: Պետք է փաստեմ, որ մեր աշխատակիցների եւ նրանց ընտանիքին անդամների մոտ արդեն պարտադիր հետազոտություններ անցնելու մշակույթ է ձեւավորվել: Սա կարևորագույն նշանակություն ունի առողջության պահպանման համար։

Առողջապահության ազգային ինստիտուտի վիճակագրությունը փաստում է, օրինակ, որ քաղցկեղից ամենաքիչ հայտնաբերման դեպքերը 100 հազար բնակչի հաշվով գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում: Նման ցուցանիշի գրանցման հարցում մեծ ներդրում ունի նաեւ կորպորատիվ ապահովագրությունների փաթեթը: Քաղցկեղն այսօր, ցավոք, համատարած տարածում ունի աշխարհում, իսկ նորագոյացությունների վաղ հայտնաբերումը և հսկողությունը հիվանդության դեմ պայքարի լավագույն ձեւերից է:

Արփի Ջիլավյան