Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԵրուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի այն եզակի գործատուներից է, որն ապահովագրում է նաև ընտանիքի անդամներին Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ
Տնտեսություն

1 միլիարդ 51 միլիոն դրամ ռոյալթի կհատկացվի 6 համայնքների 33 բնակավայրերի

7 հանքարդյունաբերական ընկերությունների  2021թ․ վճարած ռոյալթիների 2 տոկոսը՝ 1 միլիարդ 51 միլիոն դրամ, կհատկացվի Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքների 33 բնակավայրերի։ Ընկերությունների կողմից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել ընդհանուր 52․560․677․2 հազար դրամ ռոյալթի։ Համապատասխան որոշումը ՀՀ կառավարությունն ընդունեց սույն թվականի մարտի 28-ին։

«Նախ հաշվարկվում է ամբողջ գումարը, որն այս տարվա համար կազմում է 1 միլիարդ 51 միլիոն դրամ, որի 50 տոկոսը բաշխվում է բոլոր ազդակիր բնակավայրերին, իսկ մյուս 50 տոկոսը՝ բոլոր այդ 6 համայնքներին: Այս որոշմամբ փորձում ենք այդ բաշխումն իրականացնել, որի արդյունքում Մեղրի համայնքը կստանա 93 միլիոն դրամ, Քաջարան համայնքը՝ 190 միլիոն դրամ, Կապանը՝ 251 միլիոն դրամ, Վարդենիսը՝ 185 միլիոն, Ալավերդին՝ 246 միլիոն, Ծաղկաձորը՝ 85 միլիոն դրամ», - կառավարության նիստում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Ըստ նախարարի՝ առավելությունը տրվելու է ազդակիր համայնքներին:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի վճարված ռոյալթիից կօգտվեն Քաջարան համայնքի Քաջարան, Քաջարանց, Լեռնաձոր, Ներքին Գիրաթաղ, Կավճուտ, Անդոկավան, Կաթնառատ, Նոր Աստղաբերդ, Գեղի բնակավայրերը և Կապան համայնքի Կապան, Արծվանիկ, Սյունիք, Աճանան, Սևաքար ու Չափնի բնակավայրերը:

«Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ի վճարված ռոյալթիից կօգտվեն Մեղրի համայնքի Ագարակ, Մեղրի, Կարճևան, Կուրիս և Գուդեմնիս բնակավայրերը:

«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի վճարված ռոյալթիից կօգտվեն Կապան համայնքի Գեղանուշ, Կապան, Սյունիք և Աճանան բնակավայրերը:

«Թեղուտ» ՓԲԸ-ի վճարած ռոյալթիից կօգտվեն Ալավերդի խոշորացված համայնքի Շնող ու Թեղուտ բնակավայրերը, իսկ  համայնքի Շամլուղ ու Ճոճկան բնակավայրերը՝ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի վճարած ռոյալթիից։

«Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի վճարած ռոյալթիներից հատկացում կարվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք, Կուտավան, Կախակն և Տրետուք բնակավայրերին։

«Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի վճարած ռոյալթիներից կօգտվեն Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր, Արտավազ, Մարմարիկ և Աղվանաձոր բնակավայրերը։

Ռոյալթիներից հատկացվող գումարներով ազդակիր համայնքները կարող են իրականացնել  սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր 9 ուղղությամբ․  գյուղատնտեսություն, կրթություն և գիտություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն, մշակույթ, սպորտ և երիտասարդության զբաղվածություն, քաղաքաշինություն, ջրամատակարարում և ջրահեռացում, տրանսպորտ և ճանապարհաշինություն, զբոսաշրջություն:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի համաձայն՝ հատկացված գումարներով Մեղրիում նախատեսվում է մարզադաշտի վերանորոգում, Կապանում՝ Արծվանիկ բնակավայրի խմելու ջրամատակարարման ապահովման ծրագիր, Սոթքում՝ ոռոգման ներքին ցանց, Տրետուքում՝ ճանապարհի ասֆալտապատում և ամենագնացի ձեռքբերում, Կուտականում՝ ոռոգման արտաքին ցանց, Կախակնում՝ ճանապարհի ասֆալտապատում, Ալավերդիում՝ Շնող, Թեղուտ, Ճոճկան բնակավայրերի ճանապարհային ցանցի բարելավում, Ծաղկաձորում՝ Մեղրաձոր բնակավայրի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնի կապիտալ վերանորոգման, գույքի ձեռքբերման, բակի տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։