Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

"Artashisyan" branch of Amio Bank was reopenedFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for Armenia Grigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion Instant transfers to Russia and from Russia to Armenia via phone number IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024 "Amio Era". Education is a chance to change life!Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback
Politics

«Շատ կարևոր է, որ Հայաստանի քաղաքական վերնախավը ճիշտ ընկալի, թե ինչ է կատարվում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված է Հայաստան-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպում: Ի՞նչ սպասել այս հանդիպումից: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը նշում է՝ եթե ականջալուր լինենք իշխանական լրատվամիջոցներին և նրանց շաղկապված «փորձագետներին», որոնք ավելի շատ «խոսող գլուխների» ֆունկցիա են կատարում, ասում են, որ այդ հանդիպման ընթացքում քննարկվելու են հարցեր, որոնց շնորհիվ մոտ ժամանակահատվածում կդառնանք ԵՄ անդամության թեկնածու, այնուհետև՝ անդամ:

«Հայտարարություններ եղան, որ դրանից հետ մեր ճանապարհը դեպի ՆԱՏՕ է բացվելու: Սրանք կենացների մակարդակի քննարկումներ են: Եվրոպացի, ամերիկացի պաշտոնյաները նշում են, որ այս հանդիպման ժամանակ ավելի շատ քննարկվելու են տնտեսական հարցեր: Վերջերս ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ Ջեյմս Օ'Բրայենն ասում էր, որ Հայաստանը Ռուսաստանից կախված է, այսքան գումար է ստանում, հացահատիկ: Անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն կարողանա սա կոմպենսացնել: Ամենայն հավանականությամբ, քննարկումն այդ ուղղությամբ է գնալու: Իշխանության ներկայացուցիչները թեզ էին շրջանառության մեջ դրել, որ հնարավոր է անվտանգության որոշակի երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթ ստորագրվի: Խորհուրդ կտամ կարդալ անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթը, որն անցած տարի ստորագրել են Մեծ Բրիտանիան և Ուկրաինան: Թվում է, թե անվտանգության երաշխիքներ տրվեցին Ուկրաինային, բայց միակ կողմը, որն այդտեղ պարտավորություններ ունի, Ուկրաինան է: Եթե նման փաստաթուղթ ստորագրվի, դա անվտանգային առումով ոչինչ է մեզ համար, բայց մյուս կողմից էլ հերթական մեխն է լինելու հայ-ռուսական փոխհարաբերությունների դագաղի կափարիչի վրա, Ադրբեջանն էլ փորձելու է առավելագույնս օգտվել դրանից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:

Միացյալ Արևմուտք և Ռուսաստան: Ամեն կողմ գնալ, դառնալ Արևմուտքի գործիքը Ռուսաստանի դեմ պայքարում, բայց տնտեսական կապերն ամուր պահել ԵԱՏՄ-ի հետ, որովհետև հակառակ դեպքում դրա հաշվին գոյատևող տնտեսությունդ կփլուզվի: Երբեմն զգացողություն է, թե Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը խճճվել են սեփական քայլերի մեջ: Քաղաքագետն այս կարծիքի հետ համաձայն չէ: «Նա բոլորովին էլ չի խճճվել: Եթե իր հայտարարություններն ու քայլերը դիտարկեք անձնական իշխանությունն ապահովելու տրամաբանությունից, ամեն ինչ պարզ կլինի: 2020 թ.-ի նոյեմբերի 9-ից մինչև 2021 թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները Նիկոլ Փաշինյանի պես ռուսամետ գործիչ ԱՊՀ ամբողջ տարածքում դժվար կլիներ գտնել: Նա այն վիճակում էր, որ չէր կարողանում Հայաստանում նույնիսկ պաշտոնյաների նշանակել՝ չնայելով Մոսկվայի կողմը: Այդ շրջանում ինքն իր անվտանգությունը և հետագա պաշտոնավարումը պայմանավորում էր Ռուսաստանով:

Պարտվեցինք պատերազմում, ստորագրվեց փաստաթուղթը, արտահերթ ընտրություններ տեղի ունեցան և այլն: Հետո տեղի ունեցան որոշակի իրադարձություններ: Երբ ուկրաինական պատերազմը սկսվեց, մեզ համար առաջին ազդակը, որ շատ վատ հետևանքներ ենք ունենալու դրա պատճառով, եղավ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում 2022 թ. գարնանը խոսեց այն մասին, որ եթե իջեցնենք մեր սպասելիքների նշաձողն Արցախի կարգավիճակի վերաբերյալ, դա համախմբում կապահովի Հայաստանի և Արցախի շուրջ: Իր համար պատմական պատուհան տեսավ Ռուսաստանից պոկվելու և իր իշխանությունը, բիզնես ու անձնական շահերը Արևմուտքի, այս պարագայում՝ Թուրքիայի հետ շաղկապելու համար: Այդ ճանապարհին, եթե անհրաժեշտ էր Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, դա կաներ:

Պրահայում ոչ միայն այդ փաստաթուղթը ստորագրվեց, այլ տեղի ունեցավ Էրդողան-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը: Դրանից շաբաթներ առաջ Էրդողանն ասում էր՝ գործընթացը պետք է առաջ շարժվի, Հայաստանը պետք է բռնի մեկնած ձեռքը, պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որովհետև Ղարաբաղյան հարցը պատերազմով փակված է և այլն: Տեղի ունեցավ պրահյան հանդիպումը, հանդիպեց Էրդողանին, հետո Արցախը հանձնեց Ադրբեջանին: Զարգացման տարբեր փուլեր ենք ունեցել, իր իշխանությունը պահելու համար նա տարբեր քայլերի կարող է գնալ: Հիմա բոլոր ցուցիչներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի համար կրիտիկական մակարդակի անընդունելի քաղաքական գործիչ է, այսինքն՝ իր հետ համագործակցության վրա խաչ է քաշված: Եթե նա իր համար տեսներ հնարավորություն, Ռուսաստանի հետ փոխկապակցված հարաբերություններ ունենար, վստահ լիներ իր իշխանության հենարանի վրա, ապա ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորներն այնքան պուտինամետ չէին լինի, ինչպիսին Նիկոլ Փաշինյանը կլիներ:Իր վարած քաղաքականության արդյունքում նա ռուսների համար վերածվել է պերսոնա նոն գրատայի: Սա դրսևորվում է նրանով, որ Փաշինյանի հետ շաղկապված անձինք հայտնվում են ռուսական սև ցուցակներում: Փաշինյանը քաղաքական օրվա կուրսով շարժվող անձնավորություն է, որը, եթե անհրաժեշտ է, կլինի և՛ պուտինամետ, և՛ թրամփամետ և այլն»,-նշում է մեր զրուցակիցը:

Տավուշի շուրջ տեղի ունեցողի մասին խոսելիս Մաթևոսյանը նախ անդրադառնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմային: «Միջանցքը ստանալու հարցում Ադրբեջանը և Թուրքիան ունեն մի շատ լուրջ խոչընդոտ: Դա ոչ միայն ռուսական զորքի ներկայությունն է Սյունիքում, այլև Իրանի քաղաքական դիրքորոշումն առ այն, որ այդ միջանցքը չի լինելու՝ ուզում եք կոմունիկացիա, եկեք մեր տարածքով կոմունիկացիա անցկացրեք: Դրա համար Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են զբաղվել Տավուշով: Փորձում են Փաշինյանից իրենց ստանալիքը սկսել ստանալ Տավուշից:

Տավուշի գյուղերին հանձնվելուց կփրկեր միայն Իրանի հետ միասնական ցամաքային սահմանը: Քանի որ դա չկա, մարդիկ հայտնվել են այս իրավիճակում: Ճիշտ է, իրենց մեղքն էլ կա այս ամենում. 2021 թ.-ին այդ նույն մարդիկ Նիկոլ Փաշինյանին մանդատ են տվել Տավուշի գյուղերը հանձնելու, երբ հօգուտ իրեն քվեարկել են: Արևմտյան պաշտոնյաները, փորձագետները բաց ասում են, որ տարածաշրջանում մոդերատորը կարող է լինել Թուրքիան: Փաշինյանի՝ Արևմուտքի հետ քննարկվող հարցը դա է: Նա արդեն մտովի ընդունում է, որ պետք է թուրքական ազդեցության տակ լինենք: Ամերիկացիներն ասում են՝ ձեզ երաշխիքներ տալ չենք կարող, որ Ադրբեջանը ձեզ վրա չի հարձակվի, բայց կարող ենք ապահովել, որ Թուրքիայի հետ որոշակի փոխհարաբերությունների մակարդակ ունենաք, դրա շնորհիվ գուցե Թուրքիան ինչ-որ կերպ զսպի Ադրբեջանին:

Թուրքիայի այս մոդերատորությանն ընդառաջ կազմակերպվում է մեր նշած եռակողմ հանդիպումը, որ երբ Փաշինյանը թուրքերի հետ բանակցությունների գնա, Թուրքիան իմանա, որ Արևմուտքը սատարում է Փաշինյանին և որոշակի վերաբերմունք դրսևորի: Այս որոշումների պատճառով բոլորս ենք տուժելու: Տավուշի գյուղերի շուրջ իրադարձությունները այս ամբողջի դրսևորումներից են: Երբ դեռ կար Արցախը, Պրահայից առաջ և հետո ասում էին, որ Արցախի կարգավիճակի մասին էին բանակցություններ վարում, դա ձևակերպում էին որպես ոչ թե ինքնորոշման իրավունքի, այլ Ադրբեջանի կազմում կարգավիճակի, ավելի կոնկրետ՝ հայերի իրավունքների և անվտանգության պահպանման մասին հարց: Այդ մարդն այդ ժամանակվանից թյուրքական աշխարհի շրջանակներում Հայաստանի կարգավիճակի մասին բանակցություններ էր վարում: Ասում էին՝ պետք է ինտեգրվենք թուրքական աշխարհի տնտեսական և լոգիստիկ համակարգերին: Այս ամենի վերջնարդյունքը մեր պետության գոյության դադարեցումն է»,-ընդգծում է քաղաքագետը:

2021 թ.-ի ընտրություններում մեր հասարակության մի հատվածը կրկին ձայն տվեց Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին՝ գուցե հավատալով Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի, Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ խոստումներին: Սակայն որևէ խոստում իրականություն չդարձավ: Որպես քաղաքական միավոր և քաղաքական գործիչ՝ այս մարդիկ այլևս վստահություն չունեն հանրության շրջանում: Եթե նորից ընտրություն լինի՝ արտահերթ կամ հերթական, մարդիկ քվե կտա՞ն Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին:

«Չկա ընդդիմության այն ակտիվությունը, որը շատերը կցանկանային, Ազգային ժողովում որոշակի պայքար չկա, չի ձևավորվում այլընտրանքային ուժի կենտրոն, որն այս իշխանություններին կզսպի: Միգուցե դաժան հնչի, բայց հասարակությունն անձնապես առերեսվում է իր ընտրության հետ: Գուցե այս փուլը պետք է անցնեինք: Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք նրան կընտրե՞ն, թե՞ ոչ: Եթե ելնում ենք մեղսունակության կանխավարկածից, որ կհասնենք ինչ-որ մի հանգրվանի, երբ արտահերթ ընտրություններ չլինեն, այլ մեկուկես տարի անց լինեն հերթական ընտրություններ, ապա հարց մարդկանց, որոնք ներգրավված են պետական կառույցներում. նրանք պատկերացնո՞ւմ են, թե մեկ ու կես տարի անց ի՞նչ են ժողովրդին ասելու:

Պատկերացնո՞ւմ են, թե հետո ինչ է լինելու: Երբ առճակատման են դուրս գալիս Ռուսաստանի Դաշնության հետ, պատկերացնո՞ւմ են, թե ինչպիսին է լինելու իրենց անձնական ապագան այս առճակատման շրջանակում: Այս հարցի պատասխանը պետք է բոլորը տան և՛ պետական ապարատում, և՛ ՔՊ կուսակցությունում: Պատկերացնո՞ւմ են, թե ինչ են անում միջազգային փոխհարաբերությունների տրամաբանության շրջանակում, թե ինչպես են դառնալու պերսոնա նոն գրատա շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Եթե մասնակցելու են ընտրություններին, ի՞նչ են խոսելու ժողովրդի հետ:

Կրկնեմ՝ միգուցե այս շրջանը մեզ պետք էր առերեսվելու այն իրականությանը, որն առկա է մեր հասարակության շրջանում: Ինչպես տավուշցիներին, որոնք ընտրել են Նիկոլ Փաշինյանին, չի կարելի հարցնել՝ իրենք կո՞ղմ են, թե՞ դեմ սահմանը հանձնելուն, այնպես էլ շատ դեպքերում հասարակությանը չի կարելի հարցնել, թե նա կո՞ղմ է, թե՞ դեմ պետականությունը պահպանելուն: Ինձ համար ապագա ընտրություններն այս տրամաբանությամբ են անցնելու: Շատ կարևոր է, որ Հայաստանի քաղաքական վերնախավը ճիշտ ընկալի, թե ինչ է կատարվում: Ժողովրդավարությունը միգուցե լավ բան է, բայց ժողովրդավարության շրջանակներում չպետք է հարց դրվի՝ ուզո՞ւմ ես պետականություն պահպանել, թե՞ ոչ: Որպեսզի այդ հարցը չդրվի, Հայաստանի քաղաքական էլիտաները պետք է ժողովրդի հետ համապատասխան աշխատանքներ իրականացնեն, որ չհասնենք նույնիսկ այդ հարցի քննարկման հանգրվանին»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում