Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի ՍարգսյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում
Քաղաքականություն

Գործող իշխանությունները պետք է ճամպրուկները կապեն և հեռանան. Արշակ Կարապետյան

«Նիկոլ Փաշինյանի հետ չեն բանակցում, նրան ուղղակի ասում են, թե ինչ պիտի անի»։ Այս մասին ասել է պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները։ Նախկին նախարարը նշել է, թե Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո մշտապես ինչ-որ բան է պայմանավորվում ադրբեջանցիների հետ։ «Նախարարին զանգում ասում էին, թե պայմանավորվել են, սահմանին կրակոցներ չեն լինելու, երեկոյան դիպուկահարը խփում էր մեր զինվորին։ Հետևից հրաման էի ստանում՝ պատասխան չտալ»,- պատմել է Կարապետյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը վախկոտ անձնավորություն է, վախենում է անգամ համաներում հայտարարել։

Ըստ նախկին նախարարի, Նիկոլ Փաշինյանը ոչ մի հարց չի լուծել, սակայն մեղադրում է զինվորականներին։

Արշակ Կարապետյանը նկատում է, որ պատերազմի վտանգ կա, բայց Փաշինյանի գլխավորած իշխանությունները ստախոսությամբ են զբաղված, չեն պատրաստվում պատերազմի, ինչպես և չեն պատրաստվել պատերազմից հետո այս երեք ու կես տարիներին։ «Խոսում է բանակցությունների մասին, նա կարո՞ղ է Ալիևի հետ բանակցել։ Իջավ տիկտոկի մակարդակի։ Չեմ ճանաչում որևէ երկրի ղեկավար, որ տիկտոկի մակարդակի իջնի»,- նշել է Արշակ Կարապետյանը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը նշել է, թե գործող իշխանությունները պետք է ճամպրուկները կապեն և հեռանան։ Նախկին նախարարը նկատել է, թե Փաշինյանն իր աթոռից երբեք չի հրաժարվելու, այդ աթոռը միակ բանն է, որ նրան թույլ է տալիս առավոտյան հանգիստ սուրճ խմել իր տանը։ Ա. Կարապետյանը վստահ է, որ արտահերթ ընտրություններ Հայաստանում չեն լինելու: «Նիկոլին այլ ձևով են ճանապարհելու: Նա գիտի, եթե գնա արտահերթ ընտրությունների՝ ինքը չի հաղթելու, լավագույն դեպքում՝ կոալիցիոն կառավարություն է ստեղծվելու, որը չի կարողանալու կառավարել, այս վիճակում չի կարող կառավարել, ուր մնաց՝ կոալիցիոն կառավարության դեպքում»,- հայտարարել է Արշակ Կարապետյանը։

Նա նաև նշել է, թե ոչ ոք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի ցանկանում ստորագրել, դա նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է խոստովանում։ «Եկեք մեզ դնենք հակառակորդի տեղը։ Դուք ուզում եք գրավեք Հայաստանի ինչ-որ տարածք, բայց շանս ունեք, որ Հայաստանն այդ տարածքը կտա։ Ինչո՞ւ զոհեք ձեր զինվորներին: Հիմա մեր գյուղերը տալիս են։ Փաշինյանն ասում է, թե Ադրբեջանը զավթել է 31 գյուղ։ Ոչ մի գյուղ չի զիջում Ադրբեջանը, քանի որ մեր ղեկավարը չի կարողանում պաշտպանական համակարգ ստեղծել»,- նշել է Արշակ Կարապետյանը։

Հարցին, թե ինչ աշխատանք պետք է տարվի ժողովրդի հետ, որ պարտված ուժին իշխանության չբերի, Կարապետյանը պատասխանում է՝ մեր ժողովուրդն այս իշխանություններին չի ընտրել, երկու անգամ էլ հրաժարվել է նախկին իշխանություններից, իսկ այսօր, իրավիճակ է փոխվում։