Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Հասարակություն

«Կարենիս ուժը կարծես ինձ փոխանցված լինի. տղե՛ս, դու պարտքդ տվեցիր, ինձ պարտք թողեցիր». Կարեն Գասպարյանն անմահացել է Ներքին Հանդում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ ակտիվ, շարժուն, հետաքրքրասեր երեխա էր: Զբաղմունքներն ու հետաքրքրությունները շատ էին ու տարբեր՝ երաժշտություն, սպորտ, շախմատ, պար: Իր ակտիվության հետ մեկտեղ ընտրեց թառ գործիքը: Վոկալի դասերի էր գնում, ընտրեց ազգային, ժողովրդական, աշուղական ուղղությունը: Ավելի վաղ տարիքում նաև ժողովրդական պարի դասերի էր հաճախել: Շատերը զարմացան իր ընտրության համար՝ իր աշխուժությունը հաշվի առնելով, նա իր ակտիվության հետ մեկտեղ ընտրեց թառ գործիքը: Ամուսինս երաժշտական կրթություն չունի, բայց հենց հայրիկի խորհրդին ու ցանկությանը հետևելով՝ մեր տղան սկսեց զբաղվել երաժշտությամբ: Ամուսինս արմատներով սասունցի է և սրտի մի անկյունում ցանկանում էր, որ մեր տանը մշտապես լսվի ազգային երաժշտությունը, մեր տանը միշտ թևածի ազգային շունչը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Կարենի մայրիկը՝ տիկին Գոհարը:

Կարենը վոկալի դասերի է հաճախել Աճեմյանի անվան դպրոցում: «Իր ուսուցիչը Էդուարդ Բեգլարյանն էր, մեծ վարպետ է: Հենց նա ուղղորդեց Կարենին, որ հաճախի թառի դասերի: Հետո հաճախել է Ջիվանու անվան աշուղական դպրոց… Երգեց, պարեց, նվագեց»: Իր ողջ սերն ու ուշադրությունը Կարենը տվել էր երաժշտությանը: Մայրիկն ասում է, որ անընդհատ զրուցում էր որդու հետ՝ մեծ կարևորություն տալով կրթությանը: «Իրեն միշտ ասում էի՝ հայրենիք, Հայաստան ներկայացնող երաժիշտը պետք է կրթված ու գրագետ լինի: Դպրոցում ակտիվ սովորողներից էր, մասնակցում էր բոլոր միջոցառումներին, սիրում էր ավագների կողքին լինել, փոքրերին օգնել»: Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի «Ժողովրդական գործիքներ» բաժնի ուսանող էր Կարենը, ուներ տարկետման իրավունք, բայց որոշեց՝ պետք է մեկնի ծառայության:

«Շտապում էր: Խնդրեցի, որ գոնե ավարտելուց հետո մեկնի ծառայության, ներքուստ վախ ունեի, իր ուսման կիսատ մնալն ինձ համար մի տեսակ սարսափելի էր: Հետո ուզում էի, որ վերջացներ ուսումը, բանակից վերադառնալուց հետո կրթության հարցում իր ընտրությունը կատարեր, աշխատեր: Վստահ էի, որ բանակից հետո ավելի հեշտ կլինի իր համար, չէր խճճվի: Բայց Կարենն ընտրեց ծառայությունը, գնաց, դիմում գրեց, որ շուտ մեկնի: 44-օրյա պատերազմից հետո ինքն իրեն խաղաղ չէր զգում, դրա համար շտապում էր մեկնել ծառայության: Ասում էր՝ չեմ կարողանա հանգիստ ապրել, եթե մեկն իմ փոխարեն գնա ծառայության: Պարտքի զգացում ուներ տղաների առջև, իր մեջ շատ էին ցավն ու կսկիծը, որ տղերքը չկան: Իրեն մեղավոր էր զգում նրանց առաջ, հիմա նույն հոգեվիճակում կարծես ես ապրեմ, մտածում եմ՝ տղե՛ս, դու պարտքդ տվեցիր, ինձ պարտք թողեցիր: Հիմա մեր պարտքն է արժանապատիվ ապրելը»: Կարենը զորակոչվել է ծառայության 2022 թ. հունվարի 27-ին: Նրա ծառայությունը սահմանափակումով էր, մայրիկի խոսքով, որդին է ցանկացել դիրքերում ծառայել: Հրամանատարն էլ իրեն տարել է ինժեներական աշխատանքների:

«Իրեն միայն ասացի՝ ինչ կանես, զգույշ արա, մեջքդ չցավեցնես, քանի որ ողնաշարի խնդիր ուներ: Իսկ Կարենը պատասխանեց՝ մա՛մ, տղերքն իմ համար իրենց կյանքն են տվել, դու իմ մեջքի դա՞րդն ես: Իր հետ չհամաձայնել չէր լինի, քանի որ միշտ նման դեպքերում ասում էր՝ մա՛մ, ախր դուք եք ինձ այդպես սովորեցրել, դաստիարակել: Առհասարակ, մարդկային այնպիսի տեսակ էր, որ երբեք չէր տրտնջում դժվարություններից, նույնն էլ՝ ծառայության ընթացքում»: Կարենի հետ ընտանիքի անդամները զրուցել են սեպտեմբերի 12-ի գիշերը՝ ժամը 23:40-ին: Տարբեր զրույցներից պարզ է դառնում, որ մեր տղաներն իմացել են վտանգի մասին, բայց ծնողներին չեն անհանգստացրել, հեռախոսային զրույցներն ավարտել են, իսկ րոպեներ անց մարտի բռնվել թշնամու հետ: «Մեզ մոտ այդ օրը մի տեսակ տագնապային վիճակ էր: Երբ իրեն հարցրեցինք, թե ինչպես է, հայտնի արտահայտությամբ պատասխանեց՝ «ամեն ինչ տոչնի ա»:

Ընթրիք էր պատրաստում, զարմացանք, անգամ կատակեցի, թե ինչպես է պատրաստում, տեսանյութե՞ր է դիտում, արձագանքեց՝ մա՛մ, մտքի ճկունություն կա: Ճաշը պատրաստել էր, հետո նկարները տեսանք, բայց ոչ մի խոսք վտանգի մասին: Իր հետ զրույցի ավարտին, երբ մեզ հավաստիացրեց, թե ամեն բան կարգին է, խաղաղ գիշեր մաղթեցինք իրեն, բայց գիշերը խաղաղ չէր»: Կարենն անմահացել է Ներքին Հանդի դիրքում 2022 թ. սեպտեմբերի 13-ին, երբ թշնամին հարձակում գործեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա: Զոհվելուց մի քանի օր անց Կարենը տանն էր: Այդ ընթացքում նրա հայրիկն ու ընտանիքի անդամները Սյունիքում էին, մինչդեռ շատերն արդեն գիտեին, թե ինչ է տեղի ունեցել: Հայրիկին համոզելու և տուն «բերելու» համար նրան ասում են, թե որդին գերեվարված է, պետք է Երևան վերադառնալ ու Կարմիր խաչի գրասենյակ գնալ:

«Սեպտեմբերի 18-ին ամուսինս եկավ տուն: Մեր ամբողջ Հաղթանակ թաղամասը, մեր ընկերները երևի գիտեին, որ Կարենը զոհվել է, բացի մեզանից: Լուսացրեցինք գիշերն այն մտքով, որ Կարենը գերի է, հաջորդ առավոտյան արդեն մեզ հայտնեցին ճշմարտությունը: Այդ մեկ շաբաթվա ընթացքում, երբ լուրի էինք սպասում, մեզ ասել էին, որ Կարենին տեսել են, իրենից մեկ մազ անգամ չի պակասել, և մեր ընտանիքի բոլոր անդամներն աղոթում էին մեր մյուս տղաների համար, այնինչ մեր Կարենը միացել էր տղերքին»: Չսպիացող վերք է որդու ֆիզիկական բացակայությունը: Տիկին Գոհարն ասում է՝ հիմա կարծես իր «եսերի» կռվի մեջ ապրի: «Ավելի հաճախ բանականությունս ու սիրտս այնքան տարբեր կերպ են մտածում: Ուղղակի միայն մեկ բան եմ խնդրում, որ ադեկվատ մնամ, չչարանամ: Որովհետև իմ տղան այդպիսի տեսակ չէր, ես պետք է արժանի ապրեմ իմ Կարենին, որ նրա անունը կարողանամ պատվով պահել: Պետք է շատ զգույշ ու պատվով ապրել, քանի որ իր կյանքի գնով ենք ապրում»:

Կարենն ավագ քույր ունի: «Կարենն իր շրջապատում քույրիկի մասին միշտ ասել է՝ իմ մեծ ախպերը: Հիմա իր ընկերներն են ասում, որ քույրիկին ընկերների մոտ այդպես է ներկայացրել: Իրենք շատ կապված էին իրար, առանձնահատուկ սեր ու կապվածություն էր: Հիմա նույն կերպ թոռնիկս է ապրում քեռու մասին հուշերով, նրա հետ իր կապվածությամբ: Ինձ երբեմն թվում է, թե թոռնիկս Կարենի հետ հոգևոր կապի մեջ է, իր մտքերով, զգացողություններով կարծես կապված լինի քեռու հետ»: Ու հիմա Կարենի ընտանիքում բոլորը իրար թև ու թիկունք են դարձել իրենց բաժին հասած մեծ ցավը պատվով հաղթահարելու գործում: «Կարենիս ուժը կարծես ինձ փոխանցված լինի: Հուզական մարդ լինելով՝ փորձում եմ ինձ միշտ ադեկվատ պահել: Հանուն աղջկաս, հանուն իմ ընտանիքի պետք է ուժեղ լինեմ: Գիտեք՝ երևի բոլորիս էլ ընտանիքն է ամուր պահում, միշտ նշում եմ, որ «հանուն»-ներով ենք ապրում: Ինչ-որ գերբնական ուժ կարծես լինի, որովհետև կարոտներով ապրելը շատ բարդ է: Մի օր աղջիկս ասաց՝ զարմանում էի, որ 2020 թվականից հետո քույրերն ապրում են առանց եղբայրների: Հետո նշեց՝ մա՛մ, բայց ես իմ հարցի պատասխանը գտա, թե ինչպես…»:

Հ. Գ. - Կարեն Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է Հաղթանակ թաղամասի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում