Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի ՍարգսյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Իրավունք

«Հրապարակ». ԱԱԾ-ն չի՞ ուզում զբաղվել Ադրբեջանի նարատիվները տարածող հայաստանյան ՀԿ-ներով

Մենք գրել էինք, թե ինչպես է Ադրբեջանը, բնապահպանական թեմաների քողի տակ, համակարգված պայքար սկսել Հայաստանի հանքարդյունաբերության դեմ, որին, կամա թե ակամա, իրենց «աջակցությունն» են բերել նաեւ հայաստանյան որոշ բնապահպանական կազմակերպություններ։ Բանը հասել է նրան, որ հիմք ընդունելով հայաստանյան ՀԿ-ների ուսումնասիրությունները՝ Ադրբեջանը հայտարարություններ է անում, որ Հայաստանն աղետալի բնապահպանական միջավայր է ձեւավորել Կովկասում, եւ իրենք պահանջում են փակել մեր հանքավայրերը, եւ անգամ Հայաստանի դեմ դատական հայցեր են ներկայացվել՝ փոխհատուցում պահանջելով «Ղարաբաղում եւ Արեւելյան Զանգեզուրում շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության ոչնչացման համար»։

«Մենք դատի ենք տվել Հայաստանին՝ Ադրբեջանում հասցված հսկայական բնապահպանական վնասի համար։ Ադրբեջանը պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի դեմ արբիտրաժային գործընթաց նախաձեռնեց՝ համաձայն Բեռնի կոնվենցիայի»,- օրերս հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Վայրի բուսական եւ կենդանական աշխարհի, դրանց կենսամիջավայրերի իբր պահպանության համար Հայաստանի դեմ սկիզբ առած այս շարժմանն «աջակցում» են հայկական ՀԿ-ները՝ համագործակցելով օտարերկրյա կազմակերպությունների հետ, հարցազրույցներ տալով եւ հայտարարություններ անելով։ Մեկը, օրինակ, չեխական «Արնիկա» կազմակերպությունն է, որն «Էկոլուր» ՀԿ-ի հետ ուսումնասիրություններ է անում Հայաստանի տարբեր հատվածներում` հողից, ջրից նմուշներ վերցնում, փորձաքննություններ կատարում։ 

Իսկ Ամուլսարի շահագործման մասին հայտարարվելուց հետո ադրբեջանական մամուլում գրեթե ամեն օր հոդվածներ են լույս տեսնում առ այն, որ հանքի շահագործումը վնասում է տարածաշրջանի բնությանը, մարդկանց եւ այլն։ Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ պնդում է, թե Հայաստանը «լուրջ վնաս է հասցրել տարածաշրջանի կենսամիջավայրին եւ կենդանական աշխարհին, բնական ռեսուրսների սպառմանը եւ կենսաբազմազանության ոչնչացմանը»: Գրեթե նույնաբովանդակ հայտարարություններ են անում հայկական ՀԿ-ները։ 

Օրեր առաջ Ադրբեջանի կառավարությունից ֆինանսավորվող Environmental Protection First-ի անդամ, Ադրբեջանի «Ջրօգտագործման ոլորտի մասնագետներ» հասարակական ասոցիացիայի փոխնախագահ Ամին Մամեդովն էլ հայ «բնապահպաններին» աջակցող հայտարարություն արեց` ողջունեց քաղհասարակությանը, բնապահպան ակտիվիստներին, ովքեր բողոքում են Ամուլսարի շահագործման դեմ։ Ըստ ադրբեջանական կողմի՝ հանքի շահագործումը «լուրջ վտանգ է ներկայացնում կենսաբազմազանության եւ ջրային ռեսուրսների համար», ինչի մասին իմացել են մեր բնապահպաններից։ «Փաստորեն, մենք մի քանի հայտարարություն արեցինք այն մասին, որ Հայաստանը ցանկանում է գործարան կառուցել Նախիջեւանի սահմանին (Երասխավանում՝ խմբ․)։ Ցավոք, Հայաստանի քաղհասարակության կողմից արձագանք չեղավ։ Բայց նման արձագանքը հիմա ցույց է տալիս, որ Հայաստանի ներսում քաղաքացիական հասարակությունն ավելի ուշադիր է նայել մեր հայտարարությանը։ Մեր ներկայացրած փաստերը ստուգելուց հետո տեսան, որ իսկապես եղել են մարդու առողջությանը վնասակար գործողություններ»,- հայտարարել է Մամեդովը։ Մենք չենք ուզում հեռուն գնացող հետեւություններ անել, թե հայաստանյան բնապահպաններն աշխատում են Ադրբեջանի հետ եւ Ադրբեջանի համար, կարծում ենք` նման հետաքրքրություն պետք է ՀՀ ԱԱԾ-ն, նորաստեղծ Հակահետախուզության ծառայությունը դրսեւորեն՝ պարզելու, թե ում շահերն են սպասարկում Հայաստանում գործող հարյուրից ավելի այն ՀԿ-ները, որոնք օրերս Ամուլսարի շահագործման դեմ հայտարարություն էին տարածել։ 

Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի կարծիքով, Հայաստանի հանքարդյունաբերության դեմ սկսված այս լայնամասշտաբ շարժումը կոնկրետ նպատակ ունի։ «Ադրբեջանը երազում է, որ Հայաստանը տնտեսական աճ չունենա, որպեսզի ռազմական առումով մրցակից չդառնա։ Հայաստանի հանքարդյունաբերության դեմ ակտիվ գործող ադրբեջանական պետական եւ հայկական ՀԿ-ներ կան, որոնք իբր թե անկախ են, սակայն հայտնի են, օրինակ, Լաչինի միջանցքը փակելով, իսկ այժմ հարձակումներ են գործում Հայաստանի հանքարդյունաբերության վրա։ Այդ նույն հայկական եւ ադրբեջանական ՀԿ-ները երբեք չեն խոսել Ադրբեջանի, Ապշերոնյան թերակղզու, Կասպից ծովի կամ Կուր-արասքյան դաշտավայրի աղտոտվածության մասին։ Մենք գիտենք, թե ինչ է այնտեղ կատարվում, եւ ինչ բացասական ազդեցություն ունի նավթագազային արդյունահանումը։ Ադրբեջանի կողմից սա պետական քաղաքականություն է Հայաստանի դեմ, իսկ դրա առաջամարտիկներ են դարձել հայկական ՀԿ-ներ»,- ասում է նա։

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը հիշեց 2018-2020 թթ․ Հայաստանի հանքարդյունաբերության դեմ իրականացված գրոհներն ու շեշտեց՝ Ադրբեջանի բերանը լեզու են դրել, «ջրաղացին ջուր են լցրել»։ «Համայնքներում բողոքներ էին հրահրում, թույլ չէին տալիս ծրագրեր իրականացնել։ Մենք լեզու դրեցինք Ադրբեջանի բերանը՝ չհասկանալով, թե ինչ ենք անում։ Մենք հարվածեցինք այդ ոլորտին՝ թույլ տալով, որ թշնամին դա օգտագործի։ Էկոլոգիայի դաշտում ակտիվ ՀԿ-ների ակտիվության ցուցանիշը կտրուկ փոխվել էր։ Պետությունը պիտի երկխոսի այդ ՀԿ-ների հետ»,- ընդգծեց նա։