Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Որպես արհմիության նախագահ իմ փորձով կարող եմ ասել, որ բավականին սերտ հարաբերություններ ունենք գործատուի հետ. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանԵթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է
Ժամանց

Այսօր դուք շանս ունեք հաջողության հասնել. հունվարի 29-ի աստղագուշակ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ: Օրը բարենպաստ կլինի հատկապես նրանց համար, ովքեր փոխում են աշխատանքը կամ իրենց տեղն են փնտրում նոր կոլեկտիվում: Հեշտությամբ եք նվաճում մարդկանց համակրանք, այնպիսի գործնական հարաբերությունների մեջ եք մտնում, որոնք խոստանում են ներդաշնակ և արդյունավետ լինել: Ղեկավարության աչքից չեն վրիպում ձեր նվաճումները, ինչը դրական հետևանքներ կունենա առաջիկայում:

Ձեզ համար հետաքրքիր է այն ամենն, ինչ դուք անում եք, այնպես որ տրամադրությունը բարձր կլինի ողջ օրվա ընթացքում: Ձեր խանդավառությունը վարակիչ է, իսկ մտերիմներն էլ պատրաստ են աջակցել ցանկացած գաղափարի, որ դուք կտաք:

Ցուլ: Այսօր ոչ մի դեպքում չպետք է դառնաք ձեր վատ տրամադրության գերին` տխրելու լուրջ պատճառ այսօր դուք չունեք: Ճիշտ է, երբեմն ծագում են տարաձայնություններ աշխատակիցների և ղեկավարության հետ, սակայն խաղաղությունը կհաստատվի շատ արագ, և դժվար թե որևէ մեկը ձեր դեմ չարանա:

Փաստաթղթերի ձևակերպումը ենթադրվածից ավելի շատ ժամանակ կխլի, սակայն անգամ դա ձեզ չի խանգարի իրականացնել մի շարք համարձակ ծրագրեր: Օրվա երկրորդ կեսին թե մասնագիտական, և թե անձնական ոլորտում ձեր առջև կբացվեն նոր հնարավորություններ:

Երկվորյակ: Աշխատեք չշեղվել ձեզ համար մեծ կարևորություն ներկայացնող գործերից` դուք շանս ունեք դրանք բարեհաջող ավարտին հասցնել, անգամ` եթե անբարյացկամները փորձեն ձեզ խանգարել: Խուսափեք աշխատավայրում ավելորդ խոսակցություններից, մի տարածեք չստուգված տեղեկություններ, անգամ եթե դրանք ձեզ ճշմարտացի են թվում: Հույս մի դրեք այն բանի վրա, որ բամբասանքները  ձեզ կօգնեն վեր բաձրանալ ծառայողական աստիճաններով:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դրական փոփոխություններ անձնական կյանքում` կկարգավորվեն ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները:

Խեցգետին: Դուք այսօր անգամ ամենաձանձրալի ու անհույս գործերին ձեռնամուխ եք լինում մեծ ոգևորությամբ և խանդավառությամբ, և այդ հատկություններն էլ ձեզ օգնում են լուրջ հաջողությունների հասնել: Դրա հետ մեկտեղ դուք նաև ձեռք եք բերում նոր և շատ ազդեցիկ դաշնակիցներ: Հնարավոր է, որ նրանք չկիսեն ձեր բոլոր հետաքրքրությունները, սակայն դուք նրանց դուր եք գալիս, իսկ այդ պահի համար դա արդեն բավարար է:

Բացասական միտումների ազդեցությունը տևական չի լինի, և շուտով ամեն ինչ կհարթվի: Անձնական հարաբերություններում  կարող են զգալի փոփոխություններ տեղի ունենալ, որոնք զուգադիպության կամ հանգամանքներիորոշակի դասավորության հետևանք են:

Առյուծ: Գործնական տեսանկյունից օրն այնքան էլ բարենպաստ և խոստումնալից չէ, և լուրջ հաջողություններ աշխատանքում ակնկալելն իրատեսական չէ: Փոխարենը դուք հնարավորություն ունեք ծանոթանալու այնպիսի մարդկանց հետ, ովքեր շուտով ձեզ կօգնեն վեր բարձրանալ կարիերայի աստիճաններով: Այսօր ցանկալի չէ գործարքներ կնքել: Մեքենայությունների զոհ դառնալու ռիսկը մեծ է:

Տնային գործերը  բավական ժամանակ են խլում, սակայն դուք գիտեք, որ ջանքերը զուր չեն, և արդյունքն էլ կարդարացնի սպասումները: Շատ չծանրաբեռնվելու համար որոշ գործեր կարելի է հանձնարարել մտերիմներին:

Կույս: Դուք չափից շատ եք հուզվում մանրուքներից, անհանգիստ վիճակում եք, չնայած որ դրա համար լուրջ պատճառներ չկան: Սակայն, դրա հետ մեկտեղ, դուք լուրջ վրիպումներ թույլ չեք տալիս, և կարողանում եք գործերը բարեհաջող ավարտին հասցնել: Հարմար օր է գործարքներ կնքելու համար` դրանք հաստատ ձեզ լուրջ եկամուտ կբերեն:

Օրը հարմար է սեփական ծրագրերի շուրջ ընկերների, ազգականների և սիրելի մարդու հետ խոսելու համար: Կարելի է հեռավոր ուղևորությունների մեկնել: Հնարավոր են նաև ռոմանտիկ հրապույրներ, որոնք, թեև ոչ այնքան լուրջ, սակայն զվարճալի կլինեն:

Կշեռք: Այսօր ստիպված եք լինելու զբաղվել միաժամանակ ահռելի քանակության գործերով, և ի զարմանս բոլորի, դուք ամեն ինչը հաջողությամբ ավարտին կհասցնեք: Ղեկավարության հետ տարաձայնությունները կկարողանաք հեշտությամբ հաղթահարել, ավելին` շանս ունեք ձեր կողմը գրավել այնպիսի մարդկանց, ովքեր ձեզ թերահավատությամբ են վերաբերվել:

Անձնական գործերում ձեզ միայն հաջողություն կուղեկցի: Նշանի միայնակ ներկայացուցիչների համար հետաքրքիր ծանոթություններ հաստատելու հիանալի առիթներ կլինեն, իսկ նրանք, ովքեր, հասցրել են գտնել իրենց երկրորդ կեսին, կկարողանան հարաբերություններն ավելի ջերմացնել:

Կարիճ: Այսօր ձեզ ոչինչ բարդ չի թվա, և ցանկացած խնդիր դուք հիանալի կհարթեք: Ձեր նախազգացումը շատ ուժեղ է, և հենց դրա շնորհիվ էլ դուք գտնում եք ելքեր` ամենաբարդ իրավիճակներից, ձեռք բերում դաշնակիցներ, ընտրում այնպիսի նախագծեր և գաղափարներ, որոնք իրոք արժանի են կյանքի կոչվելու: Հնարավոր են դրամական մուտքեր:

Օրվան մռայլ գույներ կհաղորդեն մտերիմների հետ հարաբերությունները` դրանք բավական բարդ են դասավորվում: Դուք ստիպված եք լինելու ճկունություն և դիվանագիտություն դրսևորել, որպեսզի խուսափեք կոնֆլիկտներից:

Աղեղնավոր: Չարժե օրվա առաջին կեսին կարևոր գործեր ծրագրել: Այդ ժամանակահատվածը խոստանում է հաճելի հանդիպումներ, հետաքրքիր մարդկանց հետ շփումներ, վառ տպավորություններ: Ընթացիկ հարցերի լուծումը ձեզ բավական ձանձրալի կթվա, և դուք հաճույքով դրանք մեկ ուրիշի կհանձնարարեք:

Օրվա երկրորդ կեսը կդասավորվի անհամեմատ հաջող` այդ ժամանակահատվածում դուք շանս կունենաք հաջողության հասնել գործնականում ցանկացած գործում, որին ձեռնամուխ կլինեք:

Այծեղջյուր: Հարմար օր է ամենատարբեր կարևորության պրակտիկ հարցեր լուծելու համար: Դուք նկատում եք այն ամենն, ինչ արժանի է ուշադրության, արագ իրականացնում եք ուրիշների արժեքավոր գաղափարները: Շանս ունեք նոր գործընկերներ գտնել, պայմանավորվել համագործակցության վերաբերյալ, որը բեղմնավոր ու երկարատև կլինի:

Օրը նաև հարմար կլինի ընկերական և ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար: Դուք շատ լավ եք հասկանում մարդկանց, անսխալ առանձնացնում եք նրանց, ում հետ արժե գործ ունենալ:

Ջրհոս: Օրվա առաջին կեսը ձեր առջև կարևոր խնդիրներ կդնի: Դուք ճիշտ որոշումներ կկայացնեք, չնայած, որ դա հեշտ չի լինի: Դուք այսօր հուսալի հիմք կդնեք ապագա հաջողությունների համար: Հնարավոր է արտասահմանցիների հետ գործնական հարաբերությունների սկիզբ, լավ են դասավորվում ուղևորությունները:

Ցավոք, անձնական հարաբերություններում իրավիճակը դասավորվում է ոչ այնքան բարենպաստ: դուք, չցանկանալով, վիրավորում եք մտերիմներին, ուշադրության չեք արժանացնում  նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

Ձկներ: Այսօր դուք շանս ունեք հաջողության հասնել ձեզ համար իրոք կարևոր գործում: Ճիշտ է, դրա համար պետք է որքան հնարավոր է ճիշտ որոշել առաջնահերթ գործերը, հետաձգել կամ մեկ ուրիշին հանձնարարել բոլոր երկրորդականները: Դուք հնարավորություն կունենաք ցույց տալ ղեկավարությանը ձեր պրոֆեսիոնալիզմը, ձեր նվաճումները կնկատվեն և կվարձատրվեն:

Անձնական բնույթի հարցերը դուք լուծում եք ինքնուրույն՝ չհետևելով ոչ մեկի խորհրդին: Այսօր դա կարող է սխալների հանգեցնել, քանի որ դուք հակված եք ցանկալին իրականության տեղ ներկայացնել: Արժե լսել իմաստուն մարդկանց կարծիքները: