Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի ՍարգսյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Մշակույթ

ԼՂ–ի 140 հուշարձանի անգլերեն ցուցակ է կազմվել՝ միջազգային հարթակներում ներկայացնելու համար

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործընկերների հետ կազմել է առավել կարևոր հուշարձանների անգլերեն ցուցակ միջազգային գործընկերներին ներկայացնելու համար։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը ի պատասխան ասել են նախարարությունից։
 
Հայտնել էինք, որ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության անդամ Նիգար Արփադարայը հայտարարել էր, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն հրաժարվել է Բաքվի պահանջից՝ Աղդամով գնալ Ստեփանակերտ հուշարձանների վիճակը գնահատելու համար։
Այս թեմայով փորձել էինք պարզել, թե ստեղծված իրավիճակում ԿԳՄՍ նախարարությունը ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել։
 
Նշվում է, որ 2020 թվականից ի վեր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է համապատասխան աշխատանքներ գործընկեր միջազգային կազմակերպություններին Լեռնային Ղարաբաղի կրոնական և մշակութային հուշարձանների պաշտպանության խնդրի մասին տեղեկացնելու համար:
Վերոնշյալ աշխատանքների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մի շարք գրություններ է հղել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային հուշարձանները պաշտպանելուն ուղղված համապատասխան քայլեր ձեռնարկելու նպատակով։ Նաև խնդրել են տարատեսակ հարթակներում բարձրաձայնել Լեռնային Ղարաբաղի մշակութային հուշարձանների ոչնչացման և աղավաղման դեպքերը և հանդես գալ դատապարտող հայտարարությամբ: Հարցը բարձրաձայնվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարության հետ կայացած հանդիպումների ընթացքում:
 
«Տեղեկացնում ենք նաև, որ ստեղծված իրավիճակում ԿԳՄՍՆ պատմության և մշակութային հուշարձանների պահպանության վարչությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործընկերների հետ կազմել է առավել կարևոր 140 հուշարձանների անգլերեն ցուցակ՝ լուսանկարներով, վիճակի նկարագրությամբ, կոորդինատներով և այլն, որը փոխանցվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ միջազգային գործընկերների հետ աշխատանքի համար»,–նշված է նախարարության պատասխանում։
Ընդգծվում է, որ միջազգային բոլոր հարթակներում (1972 թ․ Համաշխարհային ժառանգության կոնվենցիա, ICCROM գագաթնաժողով և այլն), որին մասնակցում են ԿԳՄՍՆ ներկայացուցիչները, տարվում է շարունակական աշխատանք և ելույթներով բարձրաձայնվում են Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանության հարցերն ու միջազգային գործիքակազմերի ստեղծման անհրաժեշտությունը։
Միևնույն ժամանակ, հիշեցվում է, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս 44-օրյա պատերազմից հետո դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ փաստահավաք առաքելություն ուղարկելու Լեռնային Ղարաբաղ, սակայն այդ աշխատանքները մշտապես խոչընդոտվել են ադրբեջանական կողմից։