Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի այն եզակի գործատուներից է, որն ապահովագրում է նաև ընտանիքի անդամներին Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. Սողոմոնյան
Իրավունք

Առաջարկվում է Կենտրոնում խանութների առաքումներն արգելել մինչև ժամը 23-ը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը քարոզարշավի մեկնարկին հանդես եկավ ուշագրավ առաջարկներով, որոնք բուռն քննարկման առիթ դարձան: Ի մասնավորի, նա նշում էր, որ քաղաքային տրանսպորտը պետք է լինի անվճար: Շատերը տարակուսեցին՝ կա՞ն հաշվարկներ, սա հավել յալ բեռ չի՞ դառնա քաղաքային բյուջեի վրա: Մնացականյանը նշում է՝ իսկ ո՞վ է ասել, որ դա անպայման պետք է բյուջեի հաշվին անել: «Երևանը տարբեր չօգտագործվող և կորցրած ֆինանսներ և վնասներ ունի: Օրինակ՝ ճիշտ չեն հավաքագրվում Երևանի ավտոկայանատեղիները:

Մայրաքաղաքի շատ հատվածներում պետք է սարքել անվճար ավտոկայանատեղիներ, անգամ ստորգետնյա, բայց փոքր Կենտրոնի հատկապես ռեստորանային մասում ոչ Կենտրոնի բնակիչների համար կարելի է ավտոկայանատեղիները թանկացնել: Բոլորս ենք հասկանում, որ օրը 35 դրամը ծիծաղելի թիվ է: Պետք է նպաստենք, որ հարուստ մարդիկ նստեն հասարակական տրանսպորտ և ոչ թե սակավ հնարավորություններով մարդիկ գնեն մեքենաներ: Քաղաքային տրանսպորտի անվճար լինելը կխրախուսի, որ մարդիկ քիչ վարեն մեքենաներ: Անվճար լինելը շատերին ենթագիտակցորեն է տրամադրում դեպի հասարակական տրանսպորտը:

Միջազգային փորձը ցույց է տալիս՝ ավտոկայանատեղիների 10 տոկոսով թանկացումը նպաստում է, որ հաջորդ օրը 10 տոկոսով քիչ մեքենա դուրս գա քաղաք, իսկ եթե ավտոկայանատեղիներն էժան են, տարեցտարի բազմապատկվում է մեքենաների քանակը: Քաղաքային իշխանությունները կարող են և պետք է այնպես անեն, որ դժվարանա հատկապես քաղաքի կենտրոն անձնական մեքենաների մուտքը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մնացականյանը: Արդյո՞ք դա բավարար է խցանումների և, ընդհանրապես, Երևանի խայտառակ երթևեկության խնդիրը կարգավորելու համար: Քաղաքապետի թեկնածուն ասում է՝ սա տրանսպորտային իրենց ռեֆորմի ընդամենը հինգ տոկոսն է: «Առաջարկում ենք, որ փոքր Կենտրոնում առավոտյան ժամը 7-ից մինչև գիշերը ժամը 23:00-ն արգելվեն խանութների առաքումները, այլ վարչական շրջաններում դրանք կարող են իրականացվել:

Ամեն օր ամեն սուպերմարկետի է մոտենում 150-ից մինչև 200 մեքենա, խոսքն ապրանք առաքող մեքենաների մասին է: Պատկերացրեք քաղաքի և հատկապես փոքր Կենտրոնի նեղ փողոցների ծանրաբեռնվածությունը: Այդ մեքենաների քանակը շատ է, դրանք չափերով մեծ են և երկրորդ գծում են կայանում: Քաղաքային իշխանությունները պետք է թույլ տան միայն այն տեղերում սուպերմարկետներ բացել, որտեղ տրանսպորտային հարցը լուծված կլինի»,-նշում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում