Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի այն եզակի գործատուներից է, որն ապահովագրում է նաև ընտանիքի անդամներին Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան
Իրավունք

Հը, խելքդ գլուխդ եկա՞վ, էլ կբողոքե՞ս․ ոստիկանները ծեծել են Արցախում ակցիա իրականացնող քաղաքացուն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախցի Դավիթ Մինասյանը քիչ առաջ ահազանգեց, որ իրեն երկու օր առաջ՝ ուրբաթ օրը իրավապահները բռնի ուժով բերման են ենթարկել, ինչ է թե ինքը մոտ 300 այլ արցախցիների հետ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բողոքի ակցիա է իրականացրել՝ պահանջելով սննդով ապահովել իրենց։

«Հասկանո՞ւմ եք՝ մարդիկ սոված են։ Օր օրի վիճակն ավելի է բարդանում։ Մարդիկ աշխատում են, գումար վաստակում, բայց խանութները դատարկ են, ուտելիք չկա, որ գնենք, ուտենք։ Ու մենք դուրս էինք եկել բողոքի ակցիայի՝ պահանջելով խոսել, լուծումներ գտնել։ Մեր նախագահն ու նախարարները լռում են, ոչինչ չեն ասում, բայց մենք գիտենք, որ պահեստներում իրենք իրենց համար ամեն ինչ ունեն։ Մենք սոված ենք, իրենք ու իրենց հարազատները՝ կուշտ»,- MediaHub-ի հետ զրույցում ներկայացրեց Մինասյանը։

Նա նշեց, որ ակցիային իր հետ մասնակցել են բազմազավակ ծնողներ, որոնց երեխաները ևս ուտելիք չունեն, մարդ է եղել, որ իր հաշմանդամություն ունեցող երեխաների հետ է դուրս եկել փողոց։ Եվ գիշերը երկուսի մոտակայքում, երբ մի քանի հոգի է մնացել հրապարակում, անձրև է սկսվել ու ինքը քայլել է դեպի տուն, իրեն բերման են ենթարկել.

«Քայլում էի, ոստիկանության «Ուազ»-ից երկու հոգի սև դիմակներով եկան, թևերս ոլորեցին ու ինձ տարան մեքենան գցեցին։ Հետո նրանցից մեկն իր դիմակը հանեց, ինձ հագցրեց, ձեռքերիս էլ ձեռնաշղթաներ գցեցին ու սկսեցին ինձ խփել։ Ասում էին՝ ինչի՞ ես դուրս եկել փողոց, ինչի՞ ես բողոքում, սաղս էլ սոված ենք։ Կամ եթե սով ա, բոլորս էլ պիտի սոված մնանք։ Ես էլ պատասխանեցի, որ բոլորիս համար եմ դուրս եկել։ Ինձ ծեծեցին, բայց դեմքիս չէին խփում, միայն ականջիս են խփել, որ մինչև հիմա չեմ լսում»,- պատմեց Դավիթ Մինասյանը։

Նա նշեց, որ դիմակի անցքից տեսել է, որ իրեն տանում են Մարտակերտի Ոստիկանության բաժին։ Այնտեղ էլ, իր խոսքով, Մարտակերտի ու Ստեփանակերտի ոստիկանապետերն են բռնություն կիրառել իր նկատմամբ, հաջորդ օրն էլ ոստիկանության աշխատողներից մեկը հարցրել է՝ հը, խելքդ գլուխդ եկա՞վ, էլ կբողոքե՞ս։

«Ես էլ այդ ակցիայի օրը երեք կարտոֆիլ էի կերել առավոտյան, ամբողջ գիշեր սոված եմ անցկացրել, ուտելիք չկա։ Ինչևէ, հետո ինձ գիշերվա կեսին էլի դիմակ հագցրած բերեցին Ստեփանակերտ, մեր տնից մի քիչ վերև իջեցրին։ Բայց սա ի՞նչ է։ Հասկանո՞ւմ եք՝ ես արցախցի եմ, մարդ, որ աշխատում է, բայց ուտելիք չի կարողանում գնել։ Ամեն անգամ բողոքում ենք, բայց պատասխան տվող չկա։ Ով գնում պետնախարարի մոտ բողոքում է, մի երկու բան ստանում է, լռում է։ Էսպես էլ չենք կարող։ Իրենց համար ուտելիք կա, մեր համար՝ չկա։ Ուրբաթ օրը մենք հստակ պատասխաններ էինք ակնկալում, բայց նախագահը դուրս չեկավ, պետնախարարն էլ մարդկանց միջոցով փոխանցեց, թե մի շաբաթ էլ համբերեք։ Բայց ո՞նց համբերենք, սովամահ ենք լինում, իրենց ստերից էլ կուշտ ենք»,- ամփոփեց խոսքը Դավիթ Մինասյանը։