Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

"Amio Era". Education is a chance to change life!Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded
Legal

Ադրբեջանական գործակալը Սյունիքում Baku TV-ի համար նկարահանումներ է արել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին



«Էկո-մեդիա» ցանցի հիմնադիր Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ…

ԱՄԵՆ ՆԱՏԱՇԱ ԴԵՌ ՌԵԼՈԿԱՆՏ ՉԻ

Ադրբեջանական հատուկ գործակալը Հայաստանում Սյունիքի մարզում նկարահանումներ է արել, վերցրել մեկնաբանություններ Հայաստանի բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներից և Զանգեզուրի «էկոլոգիական աղետալի» իրավիճակի մասին ներկայացրել ԲաքուTV-ի ռեպորտաժում։

Նյութը հրապարակվել է օգոստոսի 16-ին։

Նկարում այդ գործակալն է․ որը սոցցանցերում ներկայանում է Նատալյա Խոխլովա։ Նա ֆեյսբուքյան էջով ինձ էլ էր դիմել։ Քանի որ ես երկու տասնամյակից ավել աշխատել եմ Ռուսաստանի հայտնի լրատվամիջոցներում, տարիների փորձս թույլ տվեց սկզբում կասկածել, հետո համոզվել, որ նա լրագրող չէ։

Ըստ այդմ, հրաժարվեցի  Նատաշայի հետ նույնիսկ շարունակել զրույցը և էջը արգելափակեցի։

Երեկ ծանոթ սյունեցիներս ահազանգեցին, որ Հայաստանի մի քանի բնապահպան օգնելով նկարահանումները Սյունիքի, այդ թվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combine, հարցազրույցներ են տվել ԲաքուTV-ին։

ԲաքուTV-ին հայկական անվանումներ չօգտագործելով, տեղանուններն ինչ-որ հորինովի, իբր ադրբեջանական նման անվանումներ կան, Սյունիքի բնակիչներին խոսեցնելով, բնապահպանների շուրթերով տեղի հանքարդյունաբերական գիգանտներին ներկայացնում է, որպես ամբողջ հարավկովկասյան բնաշխարհը էկոլոգիական կատաստրոֆայի առաջ կանգնեցնելու մեջ։

Չգիտեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութի մեջ ներգրավված անձանցից արդեն հետաքրքվել է, թե ո՞նց և որտեղի՞ց են այդ ադրբեջանական տեսաալիքին հարցազրույց տվել։

Ինքս արդեն երեք հոգու հարցրել եմ, թե ո՞նց է ստացվել, որ նրանք ռուսերեն հարցազրույց են տվել տվյալ անձին։

«Էկոլուր» ՀԿ-ի ղեկավար Ինգա Զառաֆյանն  ասաց, որ այդ Նատալյան ներկայանալով ռուս և ինչ-որ «Բլոկնոտ․ռու»-ի թղթակից էլեկտրոնային հարցում է արել իրեն, որից հետո տիկին Զառաֆյանը հանդիպել է և հարցազրույց տվել։

Օրեր անց, սեփական դեմքը տեսնելով ԲաքուTV-ի էկրանին, Զառաֆյանը անակնկալի է գալիս։ Պարզելով, որ նա փաստացի հարցազրույց է տվել ադրբեջանական պարբերականին, նա նամակ է գրել ՀՀ-ի արտգործնախարարին և ՌԴ-ի դեսպանին Հայաստանում։

Տեսանյութում զետեղված է նաև Քաջարանի բնակիչ Alberto Atayan (նկարում ձախից է կանգնած, ձեռնափայտով) հարցազրույցը, որին ևս հարցրել եմ, թե ինչպե՞ս է ստացվել, որ ադրբեջանական հեռուստատեսությանը հարցազրույց է տվել։

Նա ասաց, որ նույնպես կարծել է, թե ռուսի է հարցազրույց տալիս։ Բացի դա (նկարի մեջտեղում), ըստ Աթայանի, Խոխլովայի հետ եղել է հայ տղա, որն էլ իր հերթին ներկայացել է որպես «Միր» հեռուստաընկերության օպեռատոր Տիգրան (Тигран Галстян)։

«Միր» հեռուստանընկերությունից ճշտել եմ․ Տիգրան Գալստյանն աշխատում է որպես ինժիներ։

Դեռ չի հաջողվել անձամբ Տիգրանից իմանալ, իսկ նա ո՞նց է ներգրավվել ադրբեջանական TV-ի համար տեսանկարայանումն իրականացնելու աշխատանքում։ Հուսամ՝ կարձագանքի։

Հ․Գ․ Տիգրանը արձագանքեց։ Մեր խոսակցության մանրամասները, հասկանալի պատճառներով, չեմ ներկայացնում։

Տեսանյութում Կապանի տարածաշրջանում բոլորին ծանոթ բնապահպանական ՀԿ-ի ղեկավարներից մեկն էլ կա՝ Վլադիկ Մարտիրոսյանը։

Նրա հետ զրույցում պարզեցի, որ նա պատրաստակամություն է հայտնել հարցազրույց տալ անծանոթ օտարերկրացուն, քանի որ նրան այդ մասին խնդրել են մյուս իր ծանոթ բնապահպանները, մասնավորապես Ալբերտո Աթայանը։

Թռուցիկ տնտղելով այս աղմկահարույց գործը, պետք է նշել հետևյալը․ Նատալյա Խոխլովայի անձի ընտրությունը, նրա Հայաստան գալը, հարցազրույցներում տարբեր անձերի ներգրավումը և բոլոր այլ գործողությունները կատարվել են նախապես գծված սցենարով։ Հարցազրույցում ներգրավված մարդիկ կես դար և ավելին ապրած իրենց կյանքում աշխատել են միջազգային բնապահպանական, այդ թվում դրամաշնորհային,  ծրագրերում, շփվել տարածաշրջանի հարևան Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի բնապահպանների հետ։ Լավատեղյակ են ոլորտից։ Այլ հարց է, թե ինչո՞ւ են այդքան հեշտ համաձայնվել տալ հարցազրույց անհայտ կայքի համար, որտեղ Խոխլովա Նատալյա անունով  հեղինակ նույնիսկ գոյություն չունի։

Բաքու-TV-ի ռեպորտաժը ադրբեջանական քաղաքականության հերթական դրսևորումն է, որից հետո հավանական է Որոտանի և Կապանի օդանավակայանից դեպի Ճակատեն-Ներքին Հանդ տանող ճանապարհներին, որտեղ արդեն իրենց զինուիժն արդեն դիրքավորված է,  կիրառվի Բերձորի ճանապարհի, ըստ նրանց «Լաչինի մարդասիրական միջանցքի» սցենարը և թշնամու կեղծ էկոլոգները փակեն Սյունիքի ու Հայաստանի կարևոր երթուղիները։

Բաքու-TV-ն օրերս նաև Հայաստանի քարտեզը ամբողջովին ներկայացրել է որպես Արևմտյան Ադրբեջան, խեղելով մեր երկրի մարզերի տեղանունները, ինչպես նաև այս նշածս ռեպորտաժում։

Կարող ենք ասել, որ ադրբեջանական իշխանությունները մեդիա դաշտում քարոզչաքաղաքական հենք են ձևավորում Հայաստանի վրա հերթական հարձակման ռազմական ագրեսիայի և Սյունիքը զավթելու ակնհայտ նպատակով։

Տեղեկատվական հարթակում Հայաստանը պարտություններ է կրում, Ազգային անվտանգության համակարգի չաշխատելու, ավելի ճիշտ՝ եղած ողջ ռեսուրսը մեկ անձի ֆիզիկական անվտանգության սպասարկման և նրա իշխանության պահպանման  վրա կենտրոնացնելու պատճառով։

Հետևություններ բոլորը պետք անեն։ Առաջին հերթին՝ այս խայտառակության մեջ ներգրավված անձինք, հակահետախուզական ծառայությունը, որոշակի տեղեկություններին տիրապետողները։

Հ․Գ․ Պետք չի, չէ՞, հուշել ազգային անվտանգության ծառայությանը, որ Խոխլովայի հետ Հայաստանում ամեն բան պետք է հետաքննել,․ ո՞ւր է գնացել, էլ ո՞ւմ հետ է կապ հաստատել և այլն․․․»։